Ավստրիայի ազգային խորհուրդ
Ավստրիայի ազգային խորհուրդ Nationalrat | |
---|---|
![]() | |
Տեսակ | |
Տեսակ | Ստորին պալատ |
Պատմություն | |
Հիմնադրված | դեկտեմբերի 20, 1945 |
Նստատեղեր | 183 |
183 |
Ավստրիայի ազգային խորհուրդ (գերմ.՝ Nationalrat՝ Նացիոնալարտ), Ավստրիայի Դաշնային ժողովի ստորին պալատ[1][2]:
Բովանդակություն
Համալրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի ազգային խորհուրդը կազմված է 183 պատգամավորներից, որոնք ընտրվում են համընդհանուր գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով: Խորհրդի իրավասությունների ժամկետը կարող է ավելի շուտ վերջանալ, քան 5 տարին է, եթե պատգամավորների մեծ մասը քվեարկի խորհրդի իրավասությունները վաղաժամ դադարեցնելու մասին որոշման օգտին: Բացի այդ, ազգային խորհրդի իրավասությունների վաղաժամ դադարեցման իրավունք ունի Ավստրիայի դաշնային նախագահը: Ավստրիայի քաղաքական կյանքում դեռևս ոչ մի անգամ այդպիսի գործընթաց չի եղել: Ավստրիայի ազգային խորհրդի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Ավստրիայի 16 տարեկանը լրացած յուրաքանչյուր քաղաքացի[2][3][4]:
Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավորների ընտրությունը կատարվում է բաց ցուցակներով համամասնական ընտրակարգով: Ավստրիայի տարածքը բաժանվում է 43 ընտրական շրջանների: Ընտրական շրջանները չպետք է հատեն Ավստրիայի դաշնային հողերի (նահանգների) սահմանները: Ընտրական շրջանների բաժանման կանոնները այնպես են սահմանվել, որպեսզի կանխվի ջերիմենդերինգը: Տվյալ ընտրական շրջանին հատկացված պատգամավորական տեղերը համահավասար է շրջանի բնակչության թվաքանակին: Ավստրիայի ազգային խորհրդում մեկ տեղ ստանալու համար անհրաժեշտ է հավաքել ձայների այնքան թվաքանակ, որը հավասար է շրջանին հատկացված տեղերին տրված ձայների քանակին: Այն տեղերը, որոնք չեն բաշխվել շրջանային մակարդակով, տեղաբաշխվում են տեղական մակարդակով նույն սկզբունքի համաձայն, ինչ շրջանայինի դեպքում է: Բացի այդ, քաղաքական ուժերը պետք է հաղթահարեն ստացված ձայների 4 տոկոս ընտրական շեմը[2][4]:
Կուսակցական բաց ցուցակների համակարգը նշանակում է, որ ընտրողը բացի իր նախընտրելի կուսակցության օգտին ձայն տալուց, կարող է նաև ձայն տա իր նախընտրելի կուսակցության ցուցակում նշված իր նախընտրած պատգամավորի թեկնածուին: Եթե թեկնածուն հավաքում է բավարար քանակությամբ այդպիսի ձայներ, ապա կուսակցության մեջ նրա վարկանիշը բարձրանում է: Ավստրիայի ազգային խորհրդում տվյալ կուսակցության տեղերի բաշխման ժամանակ առաջնահերթություն է տրվում այն թեկնածուին, ով ավելի բարձր վարկանիշ ունի, այսինքն՝ ով ավելի շատ ձայներ է հավաքել[2][4]:
Ազգային խորհրդի կառուցվածք ու դեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային խորհրդի նախագահը, ով ընտրվում է ազգային խորհրդի երկրորդ և երրորդ նախագահների ընտրությանը զուգահեռ, ապահովում է կանոնակարգի պահպանումը, նախագահում է նիստերն և քննարկման համար հարցերը բաշխում է հանձնաժողովների: Այն դեպքում, եթե ազգային խորհրդի նախագահը չի կարող իրականացնել իր պարտականությունները, նրան փոխարինում է երկրորդ կամ երրորդ նախագահը: Բացի այդ, նախագահը կարող է կարգադրել, որպեսզի երկրորդ կամ երրորդ նախագահները իր փոխարեն վարեն նիստը[4][5][6]:
Նախագահներին ընտրելուց հետո ընտրում են հինգ քարտուղարներ և առնվազն 3 անձ, ովքեր պետք է հետևեն կարգուկանոնին[5]:
Պատգամավորները, որոնք ներկայացնում են ընտրական գործընթացին մասնակցող կուսակցությունը, իրավունք ունեն միավորվել խմբերի, որոնց անդամների թվաքանակը չպետք է լինի հինգից պակաս[5]:
Ազգային խարհուրդը, ինչպես նաև վերջինի հանձնաժողովներն ու ենթահանձնաժողովները իրավունք ունեն Դաշնային կառավարության անդամներից պահանջել ներկա գտնվել նիստերին[5][7]:
Ավստրիայի ազգային խորհուրդը հանդիսանում է Ավստրիայի օրենսդիր ոլորտը կարգավորող գերիշխող մարմին: Բոլոր օրենքներն ու պայմանագրերը պետք է հաստատվեն ազգային խորհրդի կողմից: Բունդեսարտը, որը հանդիսանում է դաշնային խորհուրդ և Ավստրիայի ազգային ժողովի երկրորդ պալատը, Ազգային խորհրդի որոշումների վրա վետո դնելու իրավունք, այնուամենայնիվ, վերջինի ուժն այն է, որ այն կարող է շրջանցել Բունդեսարտի վետոն կրկնակի քվեարկությամբ և օրինագծի հաստատմամբ[4][5]:
Ազգային խորհրդի վերջին ընտրությունների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված աղյուսակը պատկերավոր կերպով ցույց է տալիս 2017 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ավստրիայի ազգային խորհրդի ընտրությունների արդյունքները[8]:
Կուսակցություն | Ձայն | % | Տեղ | +/– | |
---|---|---|---|---|---|
Ավստրիայի ժողովրդական կուսակցություն (ÖVP) | 1,586,106 | 31.5 | 62 | +15 | |
Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (SPÖ) | 1,351,918 | 26.9 | 52 | 0 | |
Ավստրիայի ազատություն կուսակցություն (FPÖ) | 1,310,614 | 26.0 | 51 | +11 | |
NEOS – Նոր Ավստրիա (NEOS) | 264,317 | 5.3 | 10 | +1 | |
Պետեր Պիլցի ցուցակ (PILZ) | 220,088 | 4.4 | 8 | Նոր | |
Կանաչներ – Կանաչ այլընտրանք (GRÜNE) | 189,467 | 3.8 | 0 | –24 | |
Իմ ձայնը հաշվում է! (G!LT) | 47,808 | 0.9 | 0 | Նոր | |
Ավստրիայի կոմունիստական կուսակցություն պլյուս (KPÖ+) | 39,074 | 0.8 | 0 | 0 | |
Սպիտակներ (WEIẞE) | 9,081 | 0.2 | 0 | Նոր | |
Ավստրիայի ազատ ցուցակ (FLÖ) | 8,845 | 0.2 | 0 | Նոր | |
Հանուն ապագայի նոր շարժում (NBZ) | 2,723 | 0.1 | 0 | Նոր | |
Անոթևանները քաղաքականությունում (ODP) | 757 | 0.0 | 0 | Նոր | |
Սոցիալիստական ձախ կուսակցություն (SLP) | 705 | 0.0 | 0 | 0 | |
ԵՄ-ի դուրս գալու կուսակցություն (EUAUS) | 681 | 0.0 | 0 | 0 | |
Ավստրիայի քրիստոնեական կուսակցություն (CPÖ) | 424 | 0.0 | 0 | 0 | |
Տղամարդկանց կուսակցություն (M) | 220 | 0.0 | 0 | 0 | |
Անվավեր/դատարկ քվեաթերթիկներ | 50,520 | – | – | – | |
Ընդհանուր | 5,083,348 | 100 | 183 | 0 | |
Գրանցված ընտրողներ/մասնակցություն | 6,400,998 | 79.4 | – | – | |
Աղբյուր` Ավստրիայի ներքին գործերի նախարարություն |
Ազգային խորհրդի ներկա տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի ազգային խորհրդի 26-րդ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերի ցուցակն ու թվային ցուցանիշները
Կուսակցություն | Անդամներ | |
SPÖ | 52 | |
ÖVP | 62 | |
FPÖ | 51 | |
Grüne | 0 | |
NEOS | 10 | |
Պետեր Պիլցի ցուցակ | 8 | |
Ընդհանուր |
183 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Responsibilities of the National Council.(անգլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 The Members of the National Council.(անգլ.)
- ↑ Vorzugsstimmenvergabe bei einer Nationalratswahl («Preferential voting in a federal election»). HELP.gv.at.(գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Elections in Austria.(անգլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 The Presidents and the President's Conference.(անգլ.)
- ↑ Plenary Sittings of the National Council.(անգլ.)
- ↑ National Council Committees.(անգլ.)
- ↑ В Австрии объявили окончательные итоги досрочных парламентских выборов.(ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավստրիայի ազգային խորհուրդ կատեգորիայում։ |