Jump to content

Ազատությունների մեծ խարտիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատությունների մեծ խարտիա
ՏեսակՉարտեր, Պայմանագիր և ձեռագիր
Երկիր Անգլիայի թագավորություն
Ստեղծվածհունիսի 15, 1215[1]
Լեզումիջնադարյան լատիներեն

Ազատությունների մեծ խարտիա (լատին․՝ Magna Carta Libertatum, անգլ.՝ The Great Charter), Անգլիայի թագավոր Հովհան I Անհողի կողմից 1215 թվականի հունիսի 15-ին ստորագրված փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը՝ ազդելով այլ արևմտյան երկրների իրավական համակարգի կայացման վրա։ Դա թագավորի դեմ ապստամբած խոշոր ֆեոդալների, հոգևորական բարձր դասի և քաղաքային բնակչության վերնախավի հաղթանակի արդյունքն էր։

Խարտիան բաղկացած էր 63 հոդվածից, որոնցից 30-ը պաշտպանում էր հոգևորական և աշխարհիկ ֆեոդալների, 7-ը՝ ասպետների, 3-ը՝ քաղաքացիների շահերը։

Սահմանափակվում էին թագավորի իրավունքները ֆեոդալական հարկերի հաստատման և նրանց հավաքման մեջ։

39-րդ հոդվածում նշվում էր, որ ոչ մի ազատ մարդ (ազնվական) չէր կարող ձերբակալվել, իսկ նրա ունեցվածքը ենթարկվել բռնագրավման առանց պերերի (բարոնների) դատի։

15-րդ հոդվածը պաշտպանում էր ասպետների շահերը բարոնների ոտնձգություններից, 13-րդ հոդվածը հաստատում էր Լոնդոնի և մյուս քաղաքաների իրավունքները։ Այսպիսով, Խարտիան մի կողմից սահմանափակում էր թագավորի իրավունքները, պաշտպանում էր բարոնների շահերը և սահմանափակում ուժեղ կենտրոնական, թագավորական և պետական իշխանության լիազորությունները, մյուս կողմից այն պաշտպանում էր ասպետների և քաղաքների շահերը, որոնք միշտ աջակցում էին ուժեղ պետության գաղափարին։

Ազատության Մեծ Խարտիան սահմանափակեց թագավորի իրավունքները. նա ստիպված ճանաչեց եկեղեցու անկախությունն ու իրավունքների անձեռնմխելիությունը, համաձայնեց «թագավորական ընդհանուր խորհուրդ» գումարել՝ ընդարձակելով նրա իրավասությունները։ Այդ խորհուրդն անգլիական պառլամենտի սաղմն Էր։ Թագավորին արգելվեց առանց խորհրդի միջամտել խոշոր ֆեոդալների ներքին գործերին, հարկ գանձել, կալանավորել, արտաքսել նրանց և այլն։ Ստեղծվեց Խարտիայի կատարմանը հսկող մարմին՝ բաղկացած 25 բարոններից։

Ազատության Մեծ Խարտիա գյուղացիությանը ոչինչ չտվեց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 100
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատությունների մեծ խարտիա» հոդվածին։