Չարտեր
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ee/Magna_Carta_%28British_Library_Cotton_MS_Augustus_II.106%29.jpg/250px-Magna_Carta_%28British_Library_Cotton_MS_Augustus_II.106%29.jpg)
Չարտեր ( անգլ.՝ charter, հուն․՝ χάρτηξ — թղթի (պապիրուսից) թերթ, նաև գրություն, հրովարտակ), միջազգային առևտրական ծովագնացությունում բեռների ծովային փոխադրման (նավավարձման) պայմանագիր, ըստ որի բեռ առաքողը վարձում է ամբողջ նավը կամ մի մասը։ Կիրառվում է բեռների մեծաքանակ փոխադրումների համար։
Չարտերի ձևերը բազմազան են (օրինակ, որոշակի ժամանակահատվածում նախատեսվող փոխադրումների համար կնքվող պայմանագիրը կոչվում է թայմ-Չարտեր)։ Բոլոր ձևերի համար կիրառվում են տիպային պայմանագրեր։ Չարտերի առկայությունը չի բացառում նավաբեռնագրի՝ կոնոսամենտի (անգլ.՝ connais- sement) ձևակերպումը, որը փաստաթուղթ է բեռի փոխադրման պայմանների, այն փոխադրողին հանձնելու մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 675)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարտեր» հոդվածին։ |
|