Իմպիչմենտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմպիչմենտ (անգլերեն impeachment, < inpeach — մեղադրել), դատավարության կարգ, ըստ որի անգլո-սաքսոնական որոշ երկրներում պատասխանատվության են ենթարկվում հանցագործություն կամ զանցանք կատարած պրեզիդենտը կամ բարձրաստիճան պաշտոնյան։ Իմպիչմենտի համաձայն անձին մեղադրանք է ներկայացնում պառլամենտի ստորին, դատի տալիս՝ վերին պալատը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությամբ իմպիչմենտով պրեզիդենտին կարող է պաշտոնազրկել կամ դատի տալ սենատը՝ ձայների 2/3-ի մեծամասնությամբ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |