Գլխավոր շտատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գլխավոր շտատներ, (ֆր.՝  Etats Ge- neraux, հոյ․ Staten Generaal), դասային ներկայացուցչության (հոգևորականության, ազնվականության, քաղաքացիների) բարձրագույն մարմին ֆեոդալական Ֆրանսիայում և Նիդերլանդներում։ Գլխավոր շտատների առաջացումը կապված էր ֆեոդալական պետության ամրապնդման անհրաժեշտության հետ։ Առաջին անգամ դրանք գումարվեցին 1302-ին։ Գլխավոր շտատները համարվում էին խորհրդակցական մարմին և գումարվում էին թագավորական իշխանության նախաձեռնությամբ՝ ճգնաժամային պահերին կառավարությանը օգնելու նպատակով։ Գլխավոր շտատներում յուրաքանչյուր դաս խորհրդակցում էր առանձին և ուներ մեկ ձայն (անկախ ներկայացուցիչների թվից)։ XV դ․ վերջից տեղի ունեցավ Գլխավոր շտատների անկում (1484—1560-ին չեն գումարվել)։ 1614-ից նրանց գումարումը նորից դադարեցվեց և միայն 1789մայիսի 5-ին՝ Ֆրանսիական բուրժուական հեղափոխության նախօրյակին, թագավորը գումարեց Գլխավոր շտատները։ Հունիսի 17-ին երրորդ դասի դեպուտատներն իրենց հայտարարեցին ազգային ժողով (արտահայտում էր հաղթանակած բուրժուազիայի շահերը), իսկ հուլիսի 9-ին Ազգային ժողովը իրեն հռչակեց Սահմանադիր ժողով։ Նիդերլանդներում Գլխավոր շտատները առաջին անգամ գումարվեցին 1463-ին։ XX դ․ Գլխավոր շտատները անվանումը կրում են հրատապ քաղաքական հարցեր քննարկող որոշ ներկայացուցչական ժողովներ (օրինակ, Զինաթափման Գլխավոր շտատների ասամբլեա, 1963մայիս, ևս)։ Նիդերլանդական բուրժուական հեղափոխության ժամանակ (XVI դ․) Գլխավոր շտատները դարձան իսպանական տիրապետության դեմ բուրժուա-ազնվականական ընդդիմության կենտրոն, իսկ Հյուսիսային Նիդերլանդների անջատվելուց հետո՝ Միացյալ պրովինցիաների հանրապետության գերագույն, մշտապես գործող օրենսդիր մարմին։ Ներկայումս Նիդերլանդական թագավորությունում Գլխավոր շտատները անվանվում է պառլամենտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 98 CC-BY-SA-icon-80x15.png