Իսպանիայի վարչապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսպանիայի Վարչապետ, Կառավարության ղեկավար
Spanish Presidential Flag.svg
Կառավարության դրոշը
այլ=
Պաշտոնավարում է՝
Պեդրո Սանչեսը
Նստավայր Պալասիո դե լա Մոնկլոա
Պաշտոնավարման ժամկետ Չորս տարի
Կայք www.lamoncloa.gob.es

Իսպանիայի վարչապետ, պաշտոնապես Իսպանիայի կառավարության նախագահ (իսպ.՝ Presidente del Gobierno de España)[1] Իսպանիայի կառավարության ղեկավար: Պաշտոնը ներկայիս կարգավիճակով հիմնադրվել է 1978 թվականի սահմանադրությամբ:

Իսպանիայի միապետը ներկայացնում է թեկնածուին Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսին քվեարկության: Գործնականում վարչապետը գրեթե միշտ ներկայացնում է Կոնգրեսի ամենամեծ խմբակցությունը: Վարչապետը համարվում է Իսպանիայի գործադիր մարմնի ղեկավարը:

Ներկայիս վարչապետն է Պեդրո Սանչեսը Իսպանիայի Սոցյալիստական Աշխատավորների կուսակցությունից (ԻՍԱԿ) 2018 թվականի հունիսի մեկից, նախկին վարչապետ Մարիանո Ռախոյին անվստահություն հայտնելուց հետո:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Secretary of State for Communications of the Ministry of the Presidency։ «President of the Government»։ Ministry of the Presidency of Spain։ Վերցված է 16 July 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]