Մարիանո Ռախոյ
Մարիանո Ռախոյ | |
Mariano Rajoy | |
![]() | |
Իսպանիայի 7-րդ վարչապետ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | Դեկտեմբերի 21, 2011 |
---|---|
Կուսակցություն՝ | Իսպանիայի ժողովրդական կուսակցութուն |
Նախորդող՝ | Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո |
Ծննդյան օր՝ | մարտի 27, 1955[1][2][3] (68 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սանտիագո դե Կոմպոստելա, Իսպանիա |
Ամուսին ՝ | Էլվիրա Ֆերնանդես Բալբոա |
Երեխաներ՝ | Մարիանո Խուան |
Հայր՝ | Mariano Rajoy Sobredo?[4] |
Մայր՝ | Olga Brey López?[4] |
Պարգևներ՝ | |
![]() |
Մարիանո Ռախոյ (իսպ.՝ Mariano Rajoy, մարտի 27, 1955[1][2][3], Սանտյագո դե Կոմպոստելա, Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ, 2004 թվականից՝ Ժողովրդական կուսակցության առաջնորդ, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից՝ Իսպանիայի վարչապետ[5]։
Նախարարական պաշտոններ է զբաղեցրել Խոսե Մարիա Ասնարայի կառավարության ժամանակ․ 2000 թվականի փետրվարի 28-ից 2003 թվականի սեպտեմբերի 3-ը զբաղեցրել է փոխվարչապետի, 2001 թվականի փետրվարից 2004 թվականը՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 2004 թվականի ապրիլի 17-ին ընտրություններում կուսակցության պարտությունից հետո անցել է ընդդիմության գլուխ։
2008 թվականին պառլամենտական ընտրություններում պարտվել է սոցիալիստներին՝ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի գլխավորությամբ։
2011 թվականի նոյեմբերի 20-ին պառլամենտական համընդհանուր ընտրություններում Իսպանիայի Ժողովրդական կուսակցությունը նրա ղեկավարությամբ հաղթանակ տարավ՝ ստորին պալատում ստանալով 186 տեղ (350-ից)։
Ներկայումս համարվում է Իսպանիայի պատմության մեջ միակ վարչապետը, ով իր պաշտոնը զբաղեցնում է 2 միապետների ժամանակ՝ Խուան Կարլոս I-ի՝ 2011-2014 թվականներին և Ֆիլիպե VI-ի՝ 2014 թվականից։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռախոյը Գալիսիայի 1932 թվականի ինքնավարության կանոնակարգի հեղինակներից մեկի թոռն է, ով համալսարանում մանկավարժական աշխատանքից հեռացվել էր բռնապետության տարիներին՝ մինչև 1950-ական թվականները և Պոնտեվեդրա քաղաքի դատարանի քարտուղարի որդին։ Դաստիարակվել է որպես կաթոլիկ[6]։
Դիպլոմավորված փաստաբան է։ Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի[7] իրավաբանական ֆակուլտետի վերջին կուրսում պատրաստվում էր անշարժ գույքի գրանցողի պաշտոնին, որը զբաղեցրեց 24 տարեկանում՝ համալսարանն ավարտելուց հետո՝ այդպիսով դառնալով Պադրոնի (Գալիսիա), Վիլյաֆրանկա դել Բիերսոյի (Լեոն) և Սանտա Պոլայի (Ալիկանտե) անշարժ գույքի ամենաերիտասարդ գրանցողը[8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Davos 2014 Participant List
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://hemeroteca.abc.es/nav/Navigate.exe/hemeroteca/madrid/abc/1993/07/19/091.html
- ↑ Mariano Rajoy: Spain's Prime Minister Elect
- ↑ Alison Eldridge (2013)։ Britannica Book of the Year 2013 "Rajoy Mariano" (inglés)։ Encyclopaedia Britannica, Inc։ էջ 100։ ISBN 9781625131034 «Rajoy, a social conservative, was raised as a Roman Catholic».
- ↑ «VIP INTERVIEW Mariano Rajoy The Rise of the Middle»։ thebusinessyear.com։ February 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-29-ին։ Վերցված է 2015-11-19
- ↑ Javier G. Méndez (18 de noviembre de 2009)։ «Enajenación transitoria»։ Xornal de Galicia։ Վերցված է 13 de junio de 2012(չաշխատող հղում)
- ↑ «Enajenación transitoria»։ ABC Periódico Electrónico S.L.U։ 2009։ Վերցված է 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Profile page (իսպ.)
- Extensive biography by CIDOB Archived 2014-10-31 at the Wayback Machine. (իսպ.)
- Árbol Genealógico de Mariano Rajoy Archived 2014-01-09 at the Wayback Machine. (իսպ.)
|