Պեդրո Սանչես
| Պեդրո Սանչես Pedro Sánchez | ||||
| Պեդրո Սանչեսը 2018 թվականին | ||||
| ||||
|---|---|---|---|---|
| հունիսի 1, 2018 | ||||
| Կուսակցություն՝ | Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1] | |||
| Կրթություն՝ | Մադրիդի համալսարան | |||
| Գիտական աստիճան՝ | Phd in economics and business management?[2][3] | |||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և համալսարանի դասախոս | |||
| Դավանանք | աթեիզմ[4] | |||
| Ծննդյան օր | փետրվարի 29, 1972[5][6][7] (54 տարեկան) | |||
| Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[5] | |||
| Քաղաքացիություն | ||||
| Հայր | Pedro Sánchez Fernández? | |||
| Մայր | Magdalena Pérez-Castejón Barrios? | |||
| Ամուսին | Begoña Gómez?[8][9] | |||
| Զավակներ | Ainhoa Sánchez?[10] և Carlota Sánchez? | |||
| Կայք՝ | sanchezcastejon.es | |||
| Ինքնագիր | ||||
| Պարգևներ | ||||
Պեդրո Սանչես Պերես-Կոստեխոն (իսպ.՝ Pedro Sánchez Pérez-Castejón, փետրվարի 29, 1972[5][6][7], Մադրիդ, Իսպանիա[5]), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ տնտեսագետ։ 2014 թվականից գլխավորում է Իսպանիայի սոցիալ-աշխատավորական կուսակցությունը[13]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեդրո Սանչեսը ծնվել է 1972 թվականի փետրվարի 29-ին Մադրիդում։ Սովորել է Մադրիդի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատում, որից հետո կրթությունը շարունակել է Բարսելոնայում և ապա Բրյուսելում։ 2012 թվականին Պեդրոն ստանում է Կամիլո Խոսե Սելայի անվան համալսարանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Իր քաղաքական գործունեությունը Պեդրոն սկսում է ՀՊՈւՀ-ի երիտասարդական կազմակերպության շրջանակներում։ Որպես քաղաքական խորհրդական աշխատել է Եվրոպական խորհրդարանի ՄԱԿ-ի հարցերով գրասենյակում։ 2004-2009 թվականներին եղել է Մադրիդի քաղաքային խորհրդի անդամ։ 2008 թվականին դառնում է Կամիլո Խոսե Սելայի անվան համալսարանի պրոֆեսոր։ Դրանից հետո Պեդրո Սանչեսն ընտրվում է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ գլխավոր կորտեսի պատգամավոր։
2014 թվականի հուլիսի 26-ին նա զբաղեցնում է գլխավոր քարտուղարի պաշտոն։ Այնուհետև նա դառնում է Իսպանիայի սոցիալ-աշխատավորական կուսակցության առաջին պաշտոնյան, ով անմիջականորեն ընտրվում է կուսակցական անդամների բաց քվեարկության միջոցով։ 2015 թվականի ընտրություններից հետո Պեդրոն Իսպանիայի արքայի կողմից ստանում է կառավարություն ձևավորելու առաջարկություն, որը սակայն ձախողվել է 2016 թվականի ընտրությունների հետևանքով։ 2018 թվականի հունիսի 1-ին ընտրվում է Իսպանիայի կառավարության ղեկավար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://politica.elpais.com/politica/2014/06/12/actualidad/1402576371_029298.html
- ↑ 2,0 2,1 La Vanguardia, La Vanguardia (կատ.) — Barcelona: La Vanguardia Ediciones, 1881. — ISSN 1133-4835
- ↑ 3,0 3,1 TESEO (իսպ.) — 1977.
- ↑ PARADINAS M. Pedro Sánchez, primer aspirante a La Moncloa que se declara abiertamente "ateo" (իսպ.) — El Plural, 2014.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=324&idLegislatura=13
- ↑ 6,0 6,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ 7,0 7,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Así es Begoña Gómez, la nueva ‘primera dama’ de la política española
- ↑ Pedro Sánchez, la vida familiar del político al que han apodado 'míster PSOE 2014'
- ↑ Sánchez, a la Moncloa: Begoña, sus hijas, su hermano músico y otras personas clave de su entorno íntimo
- ↑ https://www.elindependiente.com/politica/2018/08/29/hermano-presidente-sanchez-alianza-bolivia-zapatero/
- ↑ https://www.president.gov.ua/documents/8602023-49389
- ↑ S.A., Web Financial Group,. «¿Cuál es el sistema económico que más le gusta a Pedro Sánchez?». BOLSAMANIA (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Սանչես» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Փետրվարի 29 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսպանացի տնտեսագետներ
- Իսպանիայի պետական գործիչներ
- Իսպանիայի վարչապետներ
- Իսպանիայի քաղաքական գործիչներ
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ

