Էդվարդ Գերեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվարդ Գերեկ
Edward Gierek 1980.jpg
 
Կուսակցություն՝ Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն, Բելգիայի կոմունիստական կուսակցություն և Լեհաստանի աշխատավորների կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Silesians?
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հունվարի 6, 1913(1913-01-06)[1][2][3][4][5]
Ծննդավայր Porąbka, Սոսնովեց, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան
Վախճանի օր հուլիսի 29, 2001(2001-07-29)[1][2][3][4][5] (88 տարեկանում)
Վախճանի վայր Ցեշին, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան
Գերեզման Պովոնզկի գերեզմանատուն
Թաղված Պովոնզկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Poland (1928–1980).svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն, Flag of France.svg Ֆրանսիայի երրորդ հանրապետություն, Flag of Poland.svg Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն և Flag of Poland.svg Լեհաստան
Ամուսին Stanisława Gierek?
Զավակներ Adam Gierek?
 
Պարգևներ

Ժողովրդական Լեհաստանի շինարարների շքանշան, Պարտիզանական խաչ, «Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան, Ծառայության ոսկե խաչ, Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա, Խոսե Մարտի շքանշան, Հարավսլավական աստղ շքանշան, Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

Էդվարդ Գերեկ (լեհ.՝ Edward Gierek, հունվարի 6, 1913(1913-01-06)[1][2][3][4][5], Porąbka, Սոսնովեց, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան - հուլիսի 29, 2001(2001-07-29)[1][2][3][4][5], Ցեշին, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան), ԼԺՀ քաղաքական և պետական գործիչ։ Կրթությամբ` հանքային ինժեներ։

1923 - 1934 թթ. ապրել է Ֆրանսիայում, աշխատել ածխահանքերում, 1931 թվականին մտել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը։ 1934 թվականին արտաքսվել է Լեհաստան։ 1937 թվականին վտարանդվել է Բելգիա և մտել Բելգիայի կոմկուսի շարքերը։ 1940-1944 թթ., Բելգիայի օկուպացիայի տարիներին, մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1948 թվականին վերադարձել է Լեհաստան և մինչև 1970 թվականը աշխատել ԼԲԿ ԿԿ-ի, ԼՄԲԿ ԿԿ-ի մարմիններում, Սիլեզիայի և Կատովիցեի վոյեվոդային կոմիտեներում։ 1959 թվականի մարտից եղել է ԼՄԲԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ 1970 թվականի դեկտեմբերին ընտրվել է ԼՄԲԿ ԿԿ-ի առաջին քարտուղար։ Գերեկը եղել է ԼԺՀ սեյմի պատգամավոր։

Պարգևատրվել է ԼԺՀ շքանշաններով, 1973 թվականին՝ Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 29 CC-BY-SA-icon-80x15.png