Անգոլայի քաղաքացիական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անգոլայի քաղաքացիական պատերազմ
Սառը պատերազմ (մինչև 1991 թվական)
Անգոլա
Թվական 11 նոյեմբեր 1975 – 4 ապրիլ 2002
Վայր Անգոլա
Արդյունք ՄՊԼԱ հաղթանակ 1992 թվականի դրությամբ։
  • Անգոլայի ժողովրդական հանրապետության ստեղծում, այնուհետև տապալում։
  • Բոլոր օտարերկրյա զորքերի դուրս բերում 1989 թվականին։
  • Վերափոխում բազմաքաղաքական համակարգի 1991-1992 թվականներին։
  • ՖՆԼԱ զինված խմբավորումների կազմալուծում։
  • ՈՒՆԻՏԱ և ՖՆԼԱ-ի մասնակցություն որպես քաղաքական կուսակցություններ նոր քաղաքական համակարգին 1991-1992 թվականներից։
  • ՈՒՆԻՏԱ առաջնորդ Ջոնաս Սավիմբիի սպանություն։


Անգոլիայի քաղաքացիական պատերազմ (պորտ.՝ Guerra civil angolana), քաղաքացիական պատերազմ Անգոլայում, որն սկսել է 1975 թվականին և ընդմիջումներով շարունակվել է մինչև 2002 թվականը։ Պատերազմն սկսվել է Պորտուգալիայից Անգոլայի անկախացումից անմիջապես հետ 1975 թվականի նոյմշեմբերին։ Քաղաքացիական պատերազմի պատճառն էր երկու հիմնական ազատագրական շարժումների միջև իշխանության համար պայքարը` Անգոլայի ազատագրական ժողովրդական շարժում (ՄՊԼԱ) և Անգոլայի ամբողջությամբ անկախացման ազգային միություն (ՈՒՆԻՏԱ)։ Միևնույն ժամանակ այն ծառայեց Սառը պատերազմի համար հող և մեծ քանակությամբ ուղղակի և անուղղակի միջամտություն տեղի ունեցավ արաքին աշխարհի երկրներից, ինչպիսիք էին ԽՍՀՄ-ը, Կուբան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և ԱՄՆ[1]։

Չնայած ՄՊԼԱ-ն և ՈՒՆԻՏԱ-ն ընդհանուր ճակատով էին պայքարել գաղութականացման դեմ, նրան ունեին շատ տարաձայնություններ երկրի կառավարման հարցում։ Երրորդ շարժումը, Անգոլայի ազատագրման ազգային ճակատը (ՖՆԼԱ), որը պայքարել է ՄՊԼԱ-ի և ՈՒՆԻՏԱ-ի հետ անկախության համար պատերազմում, քաղաքացիական պատերազմում որևէ դեր չխաղաց։ Բացի այդ գործում էր Կապինդա էնկլավի ազատագրական ճակատ (ՖԼԷԿ) շարժումը, որը անջատողական զինված խմբերի միություն էր և պայքարում էր Անգոլայից Կաբինդա պրովինցիայի անկախության համար։

27-ամյա պատերազմը կարելի է բաժանել երեք հատվածի. գլխավոր բախումների հատված 1975-ից 1991 թվականներին, 1992 թվականից 1994 թվականը և 1998-ից 2002 թվականը, որոնք ընդմիջվում էին խաղաղության ժամանակահատվածներում։ 2002 թվականին ՄՊԼԱ-ն հասավ վերջնական հաղթանակի, ավելի քան 500.000 մարդ սպանվեց և ավելի քան մեկ միլիոն մարդ դարձան հաշմանդամ։ Պատերազմը քայքայեց Անգոլայի ենթակառուցվածքը, լրջորեն վնասեց ադմինիստրատիվ համակարգը, տնտեսությունը և կրոնական հաստատությունները։

Անգոլայի քաղաքացիական պատերազմը մեծ վնաս հասցրեց երկրին հատկապես միջազգային միջամտության պատճառով։ Պատերազմը դարձավ Սառը պատերազմի հարթակներից մեկը ԱՄՆ և ԽՍՀՄ-ի, ինչպես նաև նրանց դաշնակիցների միջև, որոնք սատարում էին հակամարտության այս կամ այն կողմին։

Հիմնական հակամարտող ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգոլայի երեք ազատագրական շարժումների արմատները գալիս են 1950-ական թվականներ հակագաղութարարական շարժումներից[1]։ ՄՊԼԱ-ն սկզբնական շրջանում քաղաքացիական բնակչությունից կազմված շարժում էր հիմնադրված Լուանդայում և նրա հարակից տարածքներում[1]։ Այն հիմնականում կազմված էր Մբունդու ժողովրդից։ ՖՆԼԱ-ն և ՈՒՆԻՏԱ-ն ի տարբերություն ՄՊԼԱ-ից հիմնված էր գյուղացիների վրա[1]։ ՖՆԼԱ-ն կազմված էր Բակոնգո ժողովրդից, որոնք բնակվում էին Հյուսիսային Անգոլայում։ ՈՒՆԻՏԱ-ն առանձնացել էր ՖՆԼԱ-ից և կազմված էր Օվիմբունդու ժողովրդից կենտրոնական բարձունքներից[1]։

ՄՊԼԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՊԼԱ-ն հիմնադրվել է 1950-ական թվականներին և կազմված էր Մբունդու ժողովրդից և քաղաքների բազմառասայական մտավորականությունից, քաղաքներից ինչպիսիք էին Լուանդան, Բենգոլան և Հուեմբոն։ Հակագաղութարարական պայքարի շամանակ 1962-74 թվականներին ՄՊԼԱ-ին սատարել են մի շարք աֆրիկյան երկրներ ինչպես նաև ԽՍՀՄ-ը։ Կուբան դարձավ ՄՊԼԱ-ի ամենահզոր դաշնակիցը` ուղարկելով մեծ թվով զինամթերք և զինվորական անձնակազմ Անգոլա։ Այս աջակցությունը սատարեցին Սոցիալիստական ճամբարի մի շարք երկրներ, այդ թվում Ռումինիան և Արևելյան Գերմանիան։ Հարավսլավիան ուղարկեց ֆինանսական և ռամզական օգնություն ՄՊԼԱ-ին, ներառյալ 14 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես նաև Անգոլայի զինվարականների համար զորավարժություններ կազմակերպեց Բելգրադում[2]։

ՖՆԼԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖՆԼԱ-ն հիմնադրվել է ՄՊԼԱ-ի հետ զուգահեռ[3] և սկզբնական շրջանում պայքարում էր Բակոնգո ժողովրդի իրավունքների համար և ցանկանում էր վերականգնել պատմական Կոնգոյի կայսրությունը։ Սակայն այն արագորեն վերափոխվեց ազգայնական շարժման, որին սատարում էր Զաիրի կառավարությունը Սեսե Սեկո Մաբուտուի գլխավորությամբ։ 1960-ական թվականների սկզբին ՖՆԼԱ-ին սատարում էր նաև Չինաստանը. սակայն երբ կազմավորվեց ՈՒՆԻՏԱ-ն 1960-ական թվականների կեսերին, Չինաստանը սկսեց սատարել նոր շարժմանը, քանի որ ՖՆԼԱ-ի ակտիվությունը քիչ էր։ ԱՄՆ-ն մերժեց ՖՆԼԱ-ին սատարման հարցում Պորտուգալիայի դեմ պատերազմի ժամանակ, քանի որ վերջինս դաշնակից էր ԱՄՆ հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում, սակայն ՖՆԼԱ-ն օգնություն ստացավ ԱՄՆ-ից քաղաքացիական պատերազմի ընթացքում։

ՈՒՆԻՏԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒՆԻՏԱ-ի հասարական հիմքը եղել է Օվիմբունդու ժողովուրդը կենտրոնական Անգոլայից, որոնք Անգոլայի երեք հիմնական ժողովուրդներից մեկն էին, սակայն կազմակերպությունը կազմված էր նաև մի շարք քիչ քանակությամբ ազգերից արևելյան Անգոլայից։ Ոիւնիտան հիմնադրվել է 1966 թվականին Ջոնաս Սավիմբիի կողմից, ով մինչ այդ ՖՆԼԱ-ի առաջնորդներից մեկն էր։ Հակագաղութարարական պատերազմի ժամանակ ՈՒՆԻՏԱ-ին սատարում էր Չինաստանը։ Քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո ԱՄՆ-ն որոշեց սատարել ՈՒՆԻՏԱ-ին։ Սակայն վերջին տարիներին ՈՒՆԻՏԱ-ի հիմնական դաշնակիցն էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Angola General Conflict Information»։ Uppsala Conflict Data Program։ Վերցված է հունիսի 5, 2013 
  2. Gleijeses, Piero. "The Cubans in Angola." Visions of Freedom: Havana, Washington, Pretoria, and the Struggle for Southern Africa, 1976-1991, University of North Carolina Press, 2016, pp. 76–78.
  3. See John Marcum, The Angolan Revolution, vol. I, Anatomy of an Explosion (1950–1962), Cambridge/Mass. & London: MIT Press, 1968. Several attempts at constituting a common front, including the FNLA, the MPLA and minor anti-colonial grooups, failed in 1960–62. See also Lúcio Lara (ed.), Um amplo movimento: Itinerário do MPLA através de documentos de Lúcio Lara, vol. II, 1961–1962, Luanda: Ed. Lúcio Lara, 2006.
  4. Leonard Thomas M. (2006)։ Encyclopedia of the Developing World։ էջ 1292։ ISBN 1-57958-388-1 
  5. Scherrer Christian P. (2002)։ Genocide and Crisis in Central Africa: Conflict Roots, Mass Violence, and Regional War։ Greenwood Press։ էջ 335։ ISBN 0-275-97224-0