Վիկտորիա (ժեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Վիկտորիա» ժեստը Ուինսթոն Չերչիլի կատարմամբ

Վիկտորիա (Յունիկոդում սիմվոլը U+270C «victory hand»), տարածված ժեստ, որ նշանակում է հաղթանակ կամ խաղաղություն: Ցույց է տրվում լատիներեն «V» տառի նման վերև ուղղված ցուցամատի և միջնամատի միջոցով:

Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում այդ նշանը վիրավորական նշանակություն է ձեռք բերում, եթե դաստակը հակառակ կողմից է ուղղված այն մարդուն, որին վերաբերում է ժեստը[1][2][3][4]:

«Հակաֆրանսիական» վարկած[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիկտորիա» ժեստի ծագման վերաբերյալ գոյություն ունի միջնադարյան քաղաքային լեգենդ, համաձայն որի՝ հարյուրամյա պատերազմի ժամանակ կտրում էին ֆրանսիացիներին սարսափ պատճառող անգլիացի և ուելսացի նետաձիգների աջ ձեռքի հենց այդ երկու մատները, որպեսզի նրանք հետագայում չկարողանան օգտագործել իրենց աղեղները: Նետաձիգները, իմանալով այդ մասին, մարտից առաջ բարկացնում էին ֆրանսիացիներին՝ ցույց տալով իրենց անվնաս մատները՝ «Վախեցե՛ք, թշնամինե՛ր:»[2][5]:

Սակայն այդ վարկածը պատմական աղբյուրներում չի հաստատվում: Այդ պատերազմում ընդհանրապես ընդունված չէր գերի վերցնել շարքային զինվորներին, նրանց սպանում էին: Ենթադրաբար այդ պատմությունը, այսպես կոչված, քաղաքային լեգենդ է, և հորինվել է բոլորովին վերջերս՝ 1980-ական թվականներից ոչ շուտ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BBC Sport — Cycling — HTC-Colombia punish Mark Cavendish for V-sign gesture
  2. 2,0 2,1 V-образный знак пальцами: Виктория? Есть варианты!
  3. «The V-sign» (անգլերեն)։ Icons of England։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-08-15-ին։ Վերցված է 2014-10-03 
  4. Universal gestures of understanding | Photographers
  5. 5,0 5,1 «The V-sign» (անգլերեն)։ Icons of England։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-09-14-ին։ Վերցված է 2014-10-03