Խուա Գո Ֆեն
| Խուա Գո Ֆեն
չինարեն՝ 华国锋 | |
| Կուսակցություն՝ | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
|---|---|
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Դավանանք | աթեիզմ |
| Ծննդյան օր | փետրվարի 16, 1921[1][2] |
| Ծննդավայր | Jiaocheng County, 山西省, Beiyang Government |
| Վախճանի օր | օգոստոսի 20, 2008[3][1][2] (87 տարեկան) |
| Վախճանի վայր | Պեկին |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն |
չինարեն՝ 苏铸
չինարեն՝ 蘇鑄 |
Խուա Գո Ֆեն (չինարեն՝ 华国锋, փետրվարի 16, 1921, Ցյաոչեն, Չինաստան - օգոստոսի 20, 2008, Պեկին), չինացի քաղաքական և պետական գործիչ։
1949 թ.-ից կուսակցական և պետական աշխատանքներ է կատարել Հունան նահանգում, 1959—1966 թվականներին եղել է Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) Հունանի կոմիտեի քարտուղար, 1970 թվականից՝ առաջին քարտուղար, 1964 թվականից՝ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի դեպուտատ։ 1969 թվականից՝ ՉԿԿ-ի, 1973-ից՝ ՉԿԿ ԿԿ-ի Քաղբյուրոյի անդամ։ 1975 թվականից՝ Պետական խորհրդի պրեմիերի տեղակալ և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարար (մինչև 1977 թ.-ի նոյեմբերը)։ 1976-1980 թվականներին եղել է ՉԿԿ ԿԿ-ի նախագահի առաջին տեղակալ և ՉԺՀ Պետական խորհրդի պրեմիեր։ 1976-1981 թվականներին եղել է ՉԿԿ ԿԿ-ի և ՉԿԿ ԿԿ-ի Ռազմական խորհրդի նախագահը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 (not translated to en-gb) Hua Guofeng (բրիտ․ անգլ.) — (untranslated), 2008. — ISSN 1756-3224; 1354-4322; 0261-3077
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/7572298.stm
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 96)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուա Գո Ֆեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||