Իսաբել Մարտինես դե Պիրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսաբել Մարտինես դե Պիրոն
իսպ.՝ María Estela Martínez de Perón
Isabel Martinez de Peron.jpg
 
Կուսակցություն՝ Justicialist Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պարուհի
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր փետրվարի 4, 1931(1931-02-04)[1][2] (88 տարեկան)
Ծննդավայր Լա Ռիոխա, Արգենտինա
Քաղաքացիություն Flag of Argentina.svg Արգենտինա
Ի ծնե անուն իսպ.՝ María Estela Martínez Cartas de poker
Ամուսին Խուան Դոմինգո Պերոն
 
Ինքնագիր Firma Isabel Perón.svg
 
Պարգևներ

Ազատարար Սան Մարտինի շքանշան, Order of May? և Star of the Socialist Republic of Romania?

Մարիա Էստելա Մարտինես դե Պիրոն կամ Իսաբել Մարտինես դե Պիրոն (իսպ.՝ María Estela Martínez de Perón, փետրվարի 4, 1931(1931-02-04)[1][2], Լա Ռիոխա, Արգենտինա), Արգենտինայի առաջին կին նախագահը (1974-1976), Արգենտինայի նախագահ Խուան Դոմինգո Պերոնի երրորդ կինը: Աշխարհում առաջին կին նախագահն է (բայց ոչ առաջինը, որ պետության ղեկավար է եղել):

Առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսաբել Մարտինես դե Պերոնը ծնվել է 1931 թվականի փետրվարի 4-ին Արգենտինայի հյուսիս-արևմուտքում` Լա Ռիոխում, բանկային ծառայողների ընտանիքում: 1938 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ Մարիա Էստելան կրթություն է ստացել Մշակույթի ինստիտուտում` դառնալով ֆրանսերենի և երաժշտության ուսուցչուհի: Ավելի ուշ նա սկսել է ելույթ ունենալ բեմում Սերվանտեսի անվան ազգային թատրոնի բալետային թատերախմբի կազմում: Բեմական «Իսաբել» կեղծանվամբ էլ տարիներ անց նա մտել է քաղաքականության բնագավառ: 1955 թվականին, պաշտոնական տարբերակի համաձայն, նա ծանոթացել է ապագա ամուսնու` գեներալ Խուան Դոմինգո Պերոնի հետ և դարձել նրա քարտուղարը: Այդ ժամանակ երկրից արտաքսված առաջնորդն ապրում էր Պանամայում, որտեղ Իսաբելը պարուհի էր աշխատում գիշերային ակումբում: Պերոնի հետ նա Իսպանիա է տեղափոխվել 1960 թվականին: Եկեղեցու ճնշմամբ Պերոնը ստիպված ամուսնացել է նրա հետ 1961 թվականին, չնայած Իսաբելն ամուսնուց փոքր էր 35 տարով:

Երբ Պերոնը որոշում է վերադառնալ քաղաքականություն, Իսաբելը հաճախ նրա հանձնարարությամբ մեկնում է Հարավային Ամերիկայի տարբեր երկրներ և Իսպանիա, ակտիվորեն մասնակցել է պերոնյան շարժմանը և պերոնյան շարժման գործողությունների կոորդինացմանը: Այս ընթացքում նա ծանոթացել է միստիկ փիլիսոփա Խոսե Լոպես Ռեգայի հետ, ով մինչև Իսաբելի` քաղաքանությունից հեռանալը մեծ ազդեցություն է թողել նրա վրա: Կնոջ ազդեցությամբ նախագահ Պերոնը Լոպեսին նշանակել է իր անձնական քարտուղար, իսկ ավելի ուշ` նախարար: Հետագայում Խոսե Լոպես Ռեգան դարձել է արգենտինյան «Մահվան էսկադրոն» կազմավորման առաջնորդը, որ ներկայացնում էր աջ ռադիկալ «Արգենտինյան հակակոմունիստական միավորումը»:

Ի տարբերություն Պերոնի նախկին կնոջ` Էվա Պերոնի, Իսաբելը բավական թուլակամ էր և ակտիվ դեր չի ունեցել քաղաքականության մեջ:

Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Պերոնը որոշում է 1973 թվականին երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը Արգենտինայի նախագահի պաշտոնում, կնոջը նշանակում է փոխնախագահ: Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Իսաբել Պերոնը պաշտոնական այցերով լինում է Եվրոպայում և երկու անգամ ստանձնում նախագահի պարտակավորությունները, երբ վերջինս այցերով դուրս է գալիս երկրից[3]: Երբ 1974 թվականի հուլիսին Պերոնը մահանում է, Իսաբել Պերոնը ինքնաբերաբար դառնում է պետության ղեկավարը: Նրան սատարում էին Արգենտինայի հիմնական քաղաքական կուսակցությունները` ներառյալ կոմունիստական կուսակցությունը, արհմիությունները և ռազմական ուժերը: Ժողովրդին ուղղված իր կոչով նա Իսաբելը հաստատում է իր վճռականությունը շարունակելու ամուսնու տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը: Նրա նախագահական պաշտոնավարման ժամանակն ավարտվելու էր 1977 թվականի մայիսի 25-ին, սակայն Իսաբելը Արգենտինայի նախագահի պաշտոնը վարել է 1974 թվականի հուլիսի 1-ից մինչև 1976 թվականի մարտը[3]: Գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելան հեղաշրջում է կազմակերպում, որի արդյունքում Իսաբել Պերոնը զրկվում է իր պաշտոնից` ենթարկվելով տնային կալանքի, իսկ 1981 թվականին արտաքսվում է Իսպանիա:

Իսաբելն աշխարհում առաջին կինն է, որ զբաղեցրել է պետության նախագահի պաշտոնը` չնայած, որ նա չի ընտրվել այդ պաշտոնում, և եղել է երկրի առաջին կին ղեկավարը արևմտյան կիսագնդում:

Մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունվարին Արգենտինայում հրահանգ են տալիս ձերբակալել Իսաբել Պերոնին, որին մեղադրում էին սպանություններին և հարյուրավոր արգենտինացիների անհետացմանը մասնակից լինելու մեջ: Այդ իսկ պատճառով պահանջում են արտահանձնում կատարել[4]: Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականով 1974-1976 թվականներին «Արգենտինական հակակոմունիստական միավորման» կողմից, որը, ինչպես պնդում են գործել է Իսաբել Պերոնի անձնական թելադրանքով, երկրում մահացել է մոտ 1.500 ձախ ակտիվիստ:

2008 թվականի Իսպանիայի Ազգային դատարանը մերժել է Իսաբել Պերոնին Բուենոս Այրեսին հանձնելու պահանջը` համարելով, որ հայցի վաղեմության ժամկետը սպառվել է, հետևաբար արտահանձնման անհրաժեշտություն չկա[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мария Эстела Мартинес де Перон (Люди и события) // Новое время. —М., 1974. — № 28. — С. 13.
  • Мартинес де Перон, Мария Эстела (биографические справки) // Ежегодник Большой советской энциклопедии. — М.: Советская энциклопедия, 1975. — В. 1975. — С. 644.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]