Jump to content

Լա Ռիոխա

Coordinates: 29°24′47″S 66°51′21″W / 29.41306°S 66.85583°W / -29.41306; -66.85583
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լա Ռիոխա (այլ կիրառումներ)
Քաղաք
Լա Ռիոխա
La Rioja
29°24′47″S 66°51′21″W / 29.41306°S 66.85583°W / -29.41306; -66.85583
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՆահանգԼա Ռիոխա
ՀամայնքԿապիտալ դեպարտամենտ
ՔաղաքագլուխRicardo C. Quintela
Հիմնադրված է1591 թ.
Մակերես13,638 կմ²
ԲԾՄ498 մետր
Բնակչություն289 983 մարդ մարդ (2001)
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ+54 3822
Փոստային ինդեքսF5300
Փոստային դասիչF5300
Պաշտոնական կայքmunicipiolarioja.gov.ar
Լա Ռիոխա (Արգենտինա)##
Լա Ռիոխա (Արգենտինա)

Լա Ռիոխա (իսպ. La Rioja) ՝ արգենտինական Լա Ռիոխա նահանգի մայրաքաղաք, գտնվում է նահանգի արևելքում, ունի գրեթե 290 000 բնակչություն։

Լա Ռիոխան ընկած է Սիեռա Դե Վելասկոյի ստորոտին, Բուենոս Այրեսից 1167 կմ և Կորդովայից 430 կմ հեռավորության վրա։ Սա Արգենտինայի ամենաչոր և ամենանոսր բնակեցված տարածքներից է։ Քաղաքային «Կապիտան Վիսենտե Ալմանդոս Ալմոնասիդ» (իսպ. Aeropuerto Capitán Vicente Almandos Amonacide) օդանավակայանից, որը գտնվում է Լա Ռիոխայից 7 կմ հեռավորության վրա, կատարվում են կանոնավոր չվերթներ դեպի Բուենոս Այրես և Կատամարկա։

Կլիման չոր է, կիսաանապատային, ձմռանը միջին ջերմաստիճանը + 5 °C − +20 °C է, իսկ ամռանը՝ +21 °С − +35 °С, առավելագույնը՝ 40 °C։

Քաղաքը անվանվել է Իսպանիայի Լա Ռիոխա նահանգի պատվին՝ Տոդոս Լոս Սանտոս դե լա Նուեվա Ռիոխա։ Լա Ռիոխան հիմնադրել է 1591 թվականի մայիսի 20-ին Խուան Ռամիռես դե Վելասկոն, ով այդ ժամանակ եղել է Տուկումանի կառավարիչը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ նահանգի տնտեսությունը հիմնված է եղել անասնապահության և գյուղատնտեսության, ինչպես նաև գինիների արտադրության վրա։ Բայց 1970-ական թվականներին սկսվեց ինդուստրացումը, և հիմա Լա Ռիոխա մեծ դեղագործական կենտրոն է Արգենտինայում։

Շատերը Լա Ռիոխայում աշխատում են շինարարությունում, տնտեսությունը նաև զարգանում է տուրիզմի և հյուրանոցային բիզնեսի շնորհիվ, որը կապված է Չիլեսիտո և ազգային պարկ Տալամպայա այցելողների հետ։ Բացի այդ, շատերը զբաղված են սեզոնային աշխատանքներով ամառային բերքահավաքների ժամանակ՝ ձիթապտղի տնկարաններում, խաղողի այգիներում, բամբակի դաշտերում, վերամշակման գործարաններում և ապրանքների բաշխման վայրերում։ Լա Ռիոխայում գտնվում է Լա Ռիոխա Պետական համալսարանը, որը կառուցվել է 1970 թվականին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Ռիոխա» հոդվածին։