Իսաբել Մարտինես դե Պերոն
Իսաբել Մարտինես դե Պերոն իսպ.՝ María Estela Martínez de Perón | |
![]() | |
Կուսակցություն՝ | Խուստիսիալիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պարուհի |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | փետրվարի 4, 1931[1][2][3][…] (89 տարեկան) |
Ծննդավայր | Լա Ռիոխա, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իսպ.՝ María Estela Martínez Cartas |
Ամուսին | Խուան Դոմինգո Պերոն |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Ազատարար Սան Մարտինի շքանշան, Մայիսի շքանշան, Ռումինիայի սոցիալիստական հանրապետության աստղի շքանշան և Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ |
Մարիա Էստելա Մարտինես դե Պերոն կամ Իսաբել Մարտինես դե Պերոն (իսպ.՝ María Estela Martínez de Perón, փետրվարի 4, 1931[1][2][3][…], Լա Ռիոխա, Արգենտինա), Արգենտինայի առաջին կին նախագահը (1974-1976), Արգենտինայի նախագահ Խուան Դոմինգո Պերոնի երրորդ կինը: Աշխարհում առաջին կին նախագահն է (բայց ոչ առաջինը, որ պետության ղեկավար է եղել):
Առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսաբել Մարտինես դե Պերոնը ծնվել է 1931 թվականի փետրվարի 4-ին Արգենտինայի հյուսիս-արևմուտքում` Լա Ռիոխում, բանկային ծառայողների ընտանիքում: 1938 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ Մարիա Էստելան կրթություն է ստացել Մշակույթի ինստիտուտում` դառնալով ֆրանսերենի և երաժշտության ուսուցչուհի: Ավելի ուշ նա սկսել է ելույթ ունենալ բեմում Սերվանտեսի անվան ազգային թատրոնի բալետային թատերախմբի կազմում: Բեմական «Իսաբել» կեղծանվամբ էլ տարիներ անց նա մտել է քաղաքականության բնագավառ: 1955 թվականին, պաշտոնական տարբերակի համաձայն, նա ծանոթացել է ապագա ամուսնու` գեներալ Խուան Դոմինգո Պերոնի հետ և դարձել նրա քարտուղարը: Այդ ժամանակ երկրից արտաքսված առաջնորդն ապրում էր Պանամայում, որտեղ Իսաբելը պարուհի էր աշխատում գիշերային ակումբում: Պերոնի հետ նա Իսպանիա է տեղափոխվել 1960 թվականին: Եկեղեցու ճնշմամբ Պերոնը ստիպված ամուսնացել է նրա հետ 1961 թվականին, չնայած Իսաբելն ամուսնուց փոքր էր 35 տարով:
Երբ Պերոնը որոշում է վերադառնալ քաղաքականություն, Իսաբելը հաճախ նրա հանձնարարությամբ մեկնում է Հարավային Ամերիկայի տարբեր երկրներ և Իսպանիա, ակտիվորեն մասնակցել է պերոնյան շարժմանը և պերոնյան շարժման գործողությունների կոորդինացմանը: Այս ընթացքում նա ծանոթացել է միստիկ փիլիսոփա Խոսե Լոպես Ռեգայի հետ, ով մինչև Իսաբելի` քաղաքանությունից հեռանալը մեծ ազդեցություն է թողել նրա վրա: Կնոջ ազդեցությամբ նախագահ Պերոնը Լոպեսին նշանակել է իր անձնական քարտուղար, իսկ ավելի ուշ` նախարար: Հետագայում Խոսե Լոպես Ռեգան դարձել է արգենտինյան «Մահվան էսկադրոն» կազմավորման առաջնորդը, որ ներկայացնում էր աջ ռադիկալ «Արգենտինյան հակակոմունիստական միավորումը»:
Ի տարբերություն Պերոնի նախկին կնոջ` Էվա Պերոնի, Իսաբելը բավական թուլակամ էր և ակտիվ դեր չի ունեցել քաղաքականության մեջ:
Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Պերոնը որոշում է 1973 թվականին երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը Արգենտինայի նախագահի պաշտոնում, կնոջը նշանակում է փոխնախագահ: Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Իսաբել Պերոնը պաշտոնական այցերով լինում է Եվրոպայում և երկու անգամ ստանձնում նախագահի պարտակավորությունները, երբ վերջինս այցերով դուրս է գալիս երկրից[4]: Երբ 1974 թվականի հուլիսին Պերոնը մահանում է, Իսաբել Պերոնը ինքնաբերաբար դառնում է պետության ղեկավարը: Նրան սատարում էին Արգենտինայի հիմնական քաղաքական կուսակցությունները` ներառյալ կոմունիստական կուսակցությունը, արհմիությունները և ռազմական ուժերը: Ժողովրդին ուղղված իր կոչով նա Իսաբելը հաստատում է իր վճռականությունը շարունակելու ամուսնու տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը: Նրա նախագահական պաշտոնավարման ժամանակն ավարտվելու էր 1977 թվականի մայիսի 25-ին, սակայն Իսաբելը Արգենտինայի նախագահի պաշտոնը վարել է 1974 թվականի հուլիսի 1-ից մինչև 1976 թվականի մարտը[4]: Գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելան հեղաշրջում է կազմակերպում, որի արդյունքում Իսաբել Պերոնը զրկվում է իր պաշտոնից` ենթարկվելով տնային կալանքի, իսկ 1981 թվականին արտաքսվում է Իսպանիա:
Իսաբելն աշխարհում առաջին կինն է, որ զբաղեցրել է պետության նախագահի պաշտոնը` չնայած, որ նա չի ընտրվել այդ պաշտոնում, և եղել է երկրի առաջին կին ղեկավարը արևմտյան կիսագնդում:
Մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հունվարին Արգենտինայում հրահանգ են տալիս ձերբակալել Իսաբել Պերոնին, որին մեղադրում էին սպանություններին և հարյուրավոր արգենտինացիների անհետացմանը մասնակից լինելու մեջ: Այդ իսկ պատճառով պահանջում են արտահանձնում կատարել[5]: Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականով 1974-1976 թվականներին «Արգենտինական հակակոմունիստական միավորման» կողմից, որը, ինչպես պնդում են գործել է Իսաբել Պերոնի անձնական թելադրանքով, երկրում մահացել է մոտ 1.500 ձախ ակտիվիստ:
2008 թվականի Իսպանիայի Ազգային դատարանը մերժել է Իսաբել Պերոնին Բուենոս Այրեսին հանձնելու պահանջը` համարելով, որ հայցի վաղեմության ժամկետը սպառվել է, հետևաբար արտահանձնման անհրաժեշտություն չկա[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Мария Эстела Мартинес де Перон. Новое время, 1974 № 28, էջ 13
- ↑ «Биография Исабель Перон»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-17-ին։ Վերցված է 2021-01-17
- ↑ Испания отказала в экспатриации Перон
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мария Эстела Мартинес де Перон (Люди и события) // Новое время. —М., 1974. — № 28. — С. 13.
- Мартинес де Перон, Мария Эстела (биографические справки) // Ежегодник Большой советской энциклопедии. — М.: Советская энциклопедия, 1975. — В. 1975. — С. 644.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Արգենտինայի քաղաքական գործիչներ
- Արգենտինայի առաջին տիկիններ
- Պետության կին ղեկավարներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Արգենտինացի կին քաղաքական գործիչներ
- Արգենտինացի պարուհիներ
- Կառավարության կին ղեկավարներ
- Կին նախագահներ
- Արգենտինայի նախագահներ