Խուան Դոմինգո Պերոն
Խուան Դոմինգո Պերոն իսպ.՝ Juan Domingo Perón | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոբոս, Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | հուլիսի 1, 1974[4][1][2][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Կինտա դե Օլիվոս, Վիսենտե Լոպես, Բուենոս Այրես, Արգենտինա[4] |
Գերեզման | [5] և San Vicente Partido |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Ազգային ռազմական քոլեջ |
Մասնագիտություն | սպա և քաղաքական գործիչ |
Ամուսին | Աուրելյա Գաբրիելա Տիսոն դե Պերոն, Էվա Պերոն և Իսաբել Մարտինես դե Պերոն[6] |
Ծնողներ | հայր՝ Մարիո Տոմաս Պերոն[7], մայր՝ Խուանա Սոսա Տոլեդո[7] |
Զբաղեցրած պաշտոններ | Vice President of Argentina?, Արգենտինայի նախագահ և Արգենտինայի նախագահ |
Կուսակցություն | Խուստիսիալիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Juan Domingo Perón Վիքիպահեստում |
Խուան Դոմինգո Պերոն (իսպ.՝ Juan Domingo Perón, հոկտեմբերի 8, 1895[1][2][3][…], Լոբոս, Բուենոս Այրես, Արգենտինա - հուլիսի 1, 1974[4][1][2][…], Կինտա դե Օլիվոս, Վիսենտե Լոպես, Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի ռազմական և պետական գործիչ, Արգենտինայի նախագահ 1946-1955 թվականներին և 1973-1974 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուան Դոմինգո Պերոնը ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 8-ին Բուենոս Այրեսի պրիվինցիա նահանգի Լոբոս քաղաքում։ 16 տարեկանում ընդունվել է ռազմական դպրոց, ավարտել է Ազգային ռազմական ակադեմիան, ավելի ուշ եղել է ռազմական պատմության ուսուցիչ։
1930 թվականին մասնակցել է նախագահ Իպոլիտո Իրիգոյենի տապալմանը։
1936-1937 թվականներին Չիլիում ռազմական կցորդ, 1939-1941 թվականներին՝ Իտալիայում հանդիպել է Մուսոլինիի հետ, տարվել ֆաշիզմի գաղափարախոսությամբ։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1941-1943 թվականներին եղել է, այսպես կոչված, Միացյալ սպաների խմբի ղեկավարներից մեկը, որը հեղաշրջում կատարեց 1943 թվականի հունիսին։ Ռազմական բռնապետության շրջանում նա զբաղեցրել է աշխատանքի նախարարի (1943-1944), ռազմական նախարարի և փոխնախագահի (1944-1945) պաշտոնները. մշակել է սոցիալական բարեփոխումների ծրագիր։ 1945 թվականի հոկտեմբերին նա հեռացվել է պաշտոններից և բանտարկվել։ Ազատ է արձակվել բանվորների զանգվածային ցույցերի շնորհիվ, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Պերոնի։
Նախագահ է ընտրվել 1946 և 1952 թվականներին։ Պերոնի տնտեսական ծրագիրն ավելի մեծ ուշադրություն էր դարձնում արգենտինական արդյունաբերականացմանը և ինքնորոշմանը, ինչի կապակցությամբ այն հաստատվեց ինչպես պահպանողական ազգայնականների շատ խմբակցությունների, այնպես էլ բանվոր դասակարգի մեծ մասի կողմից։ Խուան Պերոնի առաջին կառավարման ընթացքում իրականացվել են մի շարք լայնածավալ միջոցառումներ՝ օտարերկրյա կապիտալի ազդեցությունը սահմանափակելու և երկրի բնական հարստությունները պաշտպանելու համար, վերահսկողության տակ են վերցվել տնտեսության ռազմավարական ճյուղերը[10]։ Ինչպես նշում Է Ֆիդել Կաստրոն. «Բանակի սպա Պերոնին հաջողվել է իր երկրի համար մշակել անկախ քաղաքականություն՝ բանվորների մասնակցությամբ։ Արյունալի ռազմական հեղաշրջման արդյունքում նա տապալվեց և աքսորվեց 1955 թվականից մինչև 1973 թվականը»[11]։ Պերոնի առաջին ժամկետի ընթացքում ազգի վրա մեծ քաղաքական և հոգևոր ազդեցություն ունեցավ նրա կինը՝ Էվա Պերոնը (սովորաբար հայտնի է որպես «Էվիտա»), որը հանդես էր գալիս քաղաքական հայտարարություններով, զբաղվում էր բարեգործությամբ և ակտիվորեն մասնակցում էր հասարակական կյանքին[12]։ Այս ժամանակահատվածում Արգենտինայում ապաստան գտան բազմաթիվ եվրոպական քաղաքական Էմիգրանտներ, ներառյալ նացիստները։
Պերսոնի երդմնակալությունը տեղի է ունեցել 1952 թվականի հունիսին։ Այնուամենայնիվ, նրա խուստիսիալիստական կուսակցությունը տապալվեց 1955 թվականին ռազմական հեղաշրջման՝ Ազատագրական հեղափոխության արդյունքում, ինչը հանգեցրեց Պերոնի արտաքսմանը Իսպանիա։
1973 թվականին նա վերադարձել է երկիր (վերադարձի օրը՝ հունիսի 20-ին, «Էսեյսի» օդանավակայանում նրան դիմավորելու էր եկել բազմամիլիոնանոց բազմություն․ տեղի են ունեցել բախումներ, որոնք հայտնի էին որպես Էսեյսի սպանդ)։ Սեպտեմբերի 23-ին կայացած նախագահական ընտրություններում Պերոնը հաղթանակ է տարել ձայների 61,85%-ով (մինչ այդ ընտրություններում հաղթել էր նրա համախոհ Էկտոր Հ. Կամպորան (Պերոնին արգելված էր առաջադրել իր թեկնածությունը), որը մեկուկես ամիս անց հրաժարական էր տվել, որպեսզի թույլ տա անցկացնել նոր ազատ ընտրություններ, որոնցում հաղթել էր Պերոնը)։ Նրա երրորդ կինը՝ Մարիա Էստելա Մարտինես դե Պերոնը (ավելի հայտնի է որպես Իսաբել), նրա հետընտրվել է փոխնախագահ։ Իսաբելը, որի հետ Խուան Պերոնը ծանոթացել է Պանամայում, նրա կինն էր դարձել 1961 թվականին[13]։ Պերոնի երդմնակալությունը տեղի է ունեցել 1973 թվականի հոկտեմբերի 12-ին։
Պերոնը մահացել է 1974 թվականի հուլիսի 1-ին Կինտա դե Օլիվոսի գյուղական նստավայրում սրտի կանգից, որն առաջացել է սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդության վատթարացման հետևանքով։ Մահվան մասին հայտարարությունն արել է նրա այրին՝ փոխնախագահ Մարիա Էստելա Մարտինես Դե Պերոնը։
Նրա մահից հետո Մարիա Էստելա Մարտինես դե Պերոնը, երկրի Սահմանադրության համաձայն, ստանձնել է նախագահի պաշտոնը։ Աճող տնտեսական խնդիրները և քաղաքական անկայունությունը հանգեցրել են գործադուլների, քաղաքական առևանգումների, պարտիզանական պատերազմների։ 1976 թվականին կառավարությունը դադարել է կատարել իր առջև դրված խնդիրները, և 1976 թվականի մարտի 24-ին ռազմական հեղաշրջման հետևանքով Մարիա Էստելա Մարտինես դե Պերոնը տապալվել է, և նոր ռազմական կառավարությունը անցել է ահաբեկչության՝ որպես կառավարման մեթոդ։
Քաղաքական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա աշխարհայացքը ստացել է պերոնիզմ անունը։ Պերոնն ինքն էլ է յուրացրել այս տերմինը, թեև ի սկզբանե իր հայեցակարգն անվանել է «խուստիսիալիզմ»։ Իր «Պերոնիստի դասագիրքը», «Պերոնիստական դոկտրինը» և «Քաղաքական ղեկավարությունը» գրքերում գեներալ-լեյտենանտ Պերոնը իր գաղափարախոսությունը դիրքավորել է որպես կապիտալիզմի և սոցիալիզմի միջև երրորդ ճանապարհ։ Արգենտինայում պերոնիզմն իշխող շրջանակների կողմից դիտվում էր որպես նեոլիբերալիզմի այլընտրանք[14]։ Խուան Պերոնը վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Միության հետ, որոնք խզվել էին 1918 թվականին՝ բոլշևիկյան հեղափոխությունից հետո[15]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պերոնի հոր նախնիները իտալացիներ և շոտլանդացիներ էին (յուրաքանչյուրը՝ 25 %) և բասկեր (50 %), մոր կողմից՝ իսպանացիներ։
- Նրա երկրորդ կնոջ՝ Էվա Պերոնի կյանքի մասին գրվել է Թոմաս Էլոյ Մարտինեսի «Սուրբ Էվիտա» վեպը, բեմադրվել է «Էվիտա» մյուզիքլը և համանուն ֆիլմը։
- Պերոնի երրորդ կինը՝ Իսաբել Մարտինես դե Պերոնը, դարձել է աշխարհում առաջին կին նախագահը։
- Նախագահ Խուան Պերոնը սիրում էր մոտոցիկլետ վարել Բուենոս Այրեսում[16], այդ թվում՝ արգենտինական արտադրության առաջին «Պումա» 1-ին սերիայի մոտոցիկլետը, որը նրան նվիրել էին ուսանողական միության արգենտինացի երիտասարդները[17]։
- 1987-ին գողացել են նրա դիակի ձեռքերը[18].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Перон Хуан Доминго // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://www.gba.gob.ar/cultura/museo_quinta_17_de_octubre
- ↑ http://archivo.polhis.com.ar/datos/Polhis13_NAPAL.pdf
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Decreto de 30 de septiembre de 1946 por el que se concede el Collar de la Orden de Isabel la Católica al excelentísimo señor General Juan Domingo Perón, Presidente de la República Argentina (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 1946. — Iss. 285. — P. 7594. — ISSN 0212-033X
- ↑ Actorenregister
- ↑ «Аргентинский каудильо генерал Перон // Независимая газета». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Размышления товарища Фиделя Кастро. ГЕНИАЛЬНОСТЬ ЧАВЕСА Արխիվացված 2023-08-12 Wayback Machine // cuba.cu
- ↑ «Մի անգամ արգենտինացի ազդեցիկ դիվանագետ Բրամուլիան ասել է Էվիտային. «Մի՛ մոռացեք, սենյորա, որ իմ արտասահմանյան այցերի ժամանակ նախագահն ինձ ամեն օր գրում է»։ Ինչը ճիշտ էր։ Բայց Էվիտան պատասխանել է. «Իսկ դուք, Բրամուլիա, մի՛ մոռացեք, որ նախագահը ամեն գիշեր քնում է ինձ հետ»։ Բրամուլիան հեռացվեց աշխատանքից» (համաձայն Իպոլիտո Պասի հուշերի) Արխիվացված 2009-03-09 Wayback Machine
- ↑ «Аргентина не забывает бывших // Коммерсантъ Украина». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Латиноамериканское завещание Сталина // [[Огонёк]] № 27 (5003) от 08.07.2007». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ Глинкин, А. Н. Внешняя политика стран Латинской Америки / А. Н. Глинкин, А. И. Сизоненко. – Москва, 1982. – 325 с.
- ↑ Феликс Луна Краткая история аргентинцев. — М.: Весь мир, 2010. — С. 213. — 280 с. — ISBN 978-5-7777-0491-7
- ↑ Claudio Scabuzzo. «Las motocicletas del General» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ PROFANACION. EL ROBO DE LAS MANOS DE PERON - 2703 - Juan Domingo Peron
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Национального Аргентинского Института Хуана Перона (իսպ.)
- Ресурс по истории перонизма(իսպ.)
- agendaperonista.com.ar(իսպ.) /веархив/
- Шокина И. Е. Хуан Доминго Перон(չաշխատող հղում) // Вопросы истории. - 1995. - № 1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Դոմինգո Պերոն» հոդվածին։ |
|