Իպոլիտո Իրիգոյեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իպոլիտո Իրիգոյեն
Foto yrigoyen - presidente -presidenciagovar.jpg
 
Կուսակցություն՝ Radical Civic Union?
Կրթություն՝ Բուենոս Այրեսի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան, քաղաքական գործիչ և հեղինակ
Ծննդյան օր հուլիսի 12, 1852(1852-07-12)[1][2]
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա[3]
Վախճանի օր հուլիսի 3, 1936(1936-07-03)[2] (83 տարեկան)
Վախճանի վայր Բուենոս Այրես, Արգենտինա[3]
Գերեզման Ռեկոլետա գերեզմանատուն
Թաղված Ռեկոլետա գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Argentina (alternative).svg Արգենտինա
 
Ինքնագիր Hipólito Yrigoyen - Firma.svg
 
Պարգևներ

Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ

Իպոլիտո Իրիգոյեն (լրիվ անունը՝ Խուան Իպոլիտո դել Սագրադո Կարասոն դե Հիսուս Իրիգոյեն Ալեմ, իսպ.՝ Juan Hipólito, հուլիսի 12, 1852(1852-07-12)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[3] - հուլիսի 3, 1936(1936-07-03)[2], Բուենոս Այրես, Արգենտինա[3]), արգենտինացի քաղաքական գործիչ, Արգենտինայի նախագահ 1916 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 1922 թվականի հոկտեմբերի 11-ը և 1928 թվականի օգոստոսի 12-ից մինչև 1930 թվականի սեպտեմբերի 6-ը՝ ներկայացնելով «Քաղաքացիական արմատական միություն» կուսակցությունը։ Ռազմական հեղաշրջման արդյունքում պաշտոնաթող է եղել։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին իր հորեղբոր՝ Լեանդրո Ալեմի հետ միասին եղել է «Քաղաքացիական արմատական միություն» կուսակցության հիմնադիրներից մեկը։ Մինչ այդ աշխատել է դպրոցում, որպես ուսուցիչ և չի զբաղվել քաղաքական գործունեությամբ։ 1896 թվականին՝ քեռու ինքնասպանությունից հետո, դարձել է ՔԱՄ կուսակցության նոր ղեկավարը։ 1916 թվականին՝ տղամարդկանց համար համընդհանուր պարտադիր ընտրական իրավունքի մասին 8871-րդ օրենքի ընդունումից անմիջապես հետո, ընտրվել է երկրի նախագահ։

Առաջին նախագահական ժամկետ (1916-1922)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իպոլիտո Իրիգոյենի ղեկավարության ներքո Արգենտինան չի միջամտել Առաջին համաշխարհային պատերազմին և իր արտահանման հիման վրա հարստացել է գյուղատնտեսության արտադրանքի առևտրով։ Չնայած պատերազմող երկրների հետ մի շարք միջադեպերի, նրա կառավարությունը կարողացել է պաշտպանել Արգենտինայի ազգային ինքնիշխանությունը։ Իրիգոյենը դատապարտել է Առաջին համաշխարհային պատերազմը և Վերսալյան համակարգը[4], թեև ենթարկվել է ներքին պրոբիտանական ուժերի հարձակումներին։ Միևնույն ժամանակ, դա նրան բերել է արգենտինական ազգի ժողովրդականությունը[5]։ Աջակցելով Ազգերի լիգայի ստեղծման գաղափարին՝ իր ապագա անդամների հետ հանդես է եկել թվաքանակի առավելագույն ընդլայնման օգտին, ինչը պետք է օգներ խուսափել երկրների միջև աճող հակասություններից և առավելություններից զրկել ամենահարուստ պետություններին։ Մարսելո Տորքուատո Դե Ալվեարը և Ռոմուլո Նաոնն Իրիգոյեին անվանում էին հերմանոֆիլ։ Նրանց հետևել են ԱՄՆ կառավարությունը, որը շահագրգռված էր ամերիկյան մայրցամաքում Արգենտինայի դիրքերի թուլացմամբ։ Իրիգոյենի կենսագիրը գրել է, որ «երկրի պատմության մեջ ոչ մի մարդ այդքան սիրելի և միևնույն ժամանակ այնքան ատելի չի եղել, ինչպես նախագահ Իրիգոյենը»։ Սակայն ազգը հանուն համազգային շահերի միավորելու ունակությունը առիթ է տվել որոշ հետազոտողների նրան անվանել «արգենտինական Գանդի»[4]։

Նրա օրոք մեծ ուշադրություն է դարձվել կրթության և սոցիալական ապահովության զարգացմանը։ Մասնավորապես, հայտնվել է աշխատանքային օրենսդրություն, աճել է դպրոցների և համալսարանների թիվը, կրճատվել է անգրագետների թիվը։ Աշխատանքային դասի թվային ավելացումը հանգեցրել է գործադուլային շարժման ակտիվացմանը, այդ թվում՝ երկաթուղում։ Իրիգոյենի կառավարությունն ի սկզբանե մտադիր էր երկխոսություն սկսել գործադուլ անողների հետ, սակայն Մեծ Բրիտանիայի ճնշման տակ, որը տիրապետել էր Արգենտինայի բոլոր երկաթուղիների կեսին, երկաթուղային տրանսպորտում ցանկացած գործադուլ արգելված էր։ 1919 թվականի հունվարի 10-ին համընդհանուր աշխատանքային գործադուլ Է անցկացվել, 1920-1921 թվականներին՝ մի շարք խոշոր գործադուլ գյուղացիների շրջանում, որոնցից մի քանիսը դաժանորեն ճնշվել են (օրինակ՝ 1921 թվականին Պատագոնիայում բատրակների ապստամբությունը)[6]։

1919 թվականի հունվարին մահացել է Արգենտինայում մեքսիկացի դեսպան Ամադո Ներվոն։ Նրա մարմինը հայրենիք է ուղարկվել «Նուեվե դե Խուլիո» հածանավով։ Մեքսիկայի ճանապարհին նավը մտել է Դոմինիկյան Հանրապետության նավահանգիստ, որը բռնազավթվել է 1916 թվականին Միացյալ Նահանգների զորքերի կողմից։ Հածանավապետը, չիմանալով, թե որ դրոշի (ամերիկյան կամ դոմինիկյան) պատվին է նրան ողջույնի համազարկ տվել, հարցում է ուղարկել Բուենոս Այրես։ Հեռագրով Իրիգոյենը պատասխանել է. «Մտեք նավահանգիստ և ողջունեք Դոմինիկյան Հանրապետության ազգային դրոշը»։ Սա զայրույթ է առաջացրել Միացյալ Նահանգներում[7]։

Երկորդ նախագահական ժամկետ (1928-1930)[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Իրիգոյեն, որն իրավունք չուներ առաջադրվելու երկրորդ ժամկետով, փոխարինել է նրա կուսակից Մարսելո Տորքուատո դե Ալվեարին, որը, սակայն, ներկայացնում էր մեկ այլ՝ աջ կուսակցական խմբակցություն։ 1928 թվականին՝ դե Ալվեարի ժամկետի ավարտից հետո, Իրիգոյենը կրկին ընտրվել է նախագահ։ Իրիգոյենի նախընտրական գլխավոր կարգախոսներից մեկը նավթի ազգայնացումն էր, որը, սակայն, չի հաջողվել իրականացնել։ Չնայած կառավարման առաջին ժամկետի ընթացքում որոշ տնտեսական հաջողություններին, Իրիգոյենը չի կարողացել հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները, և 1930 թվականի սեպտեմբերի 6-ին նա իշխանությունից հեռացվել է գեներալներ Խոսե Ֆելիքս Ուրիբուրի և Ագուստին Պեդրո Խուստոյի ղեկավարությամբ։ Հատկանշական է, որ հեղաշրջումն իրականացվել է ընդամենը 1,5 հազար զինվորների ուժերով, որոնք գրավել են մայրաքաղաքն ու հասել նախագահի ու կառավարության հրաժարականին։ Ապստամբներից մեկը Խուան Դոմինգո Պերոնն էր՝ Արգենտինայի ապագա նախագահը։ Հեղաշրջումից հետո Իրիգոյենն ուղարկվել է Մարտին Գարսիա կղզի[8]։ 1932 թվականի փետրվարին ազատ արձակվելուց հետո Իրիգոյենը տնային կալանք է ացկացրել Բուենոս Այրեսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119097192 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 Строганов, 1995, էջ 34
  5. Ермолаев, 1961, էջ 297
  6. Казаков В.П. Политическая история Аргентины ХХ в. — Москва, 2007. — С. 55-59.
  7. Ермолаев, 1961, էջ 299
  8. Ермолаев, 1961, էջ 373

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amuchástegui, Antonio (1972). Mentalidades argentinas 1860-1930. Editorial Universitaria de Buenos Aires.
  • Herrera de Noble, Ernestina (2010). Hipólito Yrigoyen. Grandes biografías de los 200 años. Buenos Aires: Sol 90. 978-987-07-0844-5.
  • Herrera de Noble, Ernestina (dir.) (2011a). Diario Clarín, ed. Yrigoyen gana con la nueva ley 1916. Historia de las elecciones argentinas. Buenos Aires: Artes Gráficas Rioplatenses. 978-987-07-1392-0
  • Luna, Félix (1986). Yrigoyen. Hyspamerica. 950-614-361-7.
  • Luna, Félix (1999). Alvear. Editorial Sudamericana. 950-07-1522-8.