Կամբոջայի ցեղասպանություն
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կամբոջայի ցեղասպանություն ខ្មែរក្រហម | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադիր | Son Ngoc Minh? |
Ղեկավար | Պոլ Պոտ |
Ղեկավար կենտրոն | Պնոմպեն, Կամբոջա |
Ստեղծման տարեթիվ | հունիսի 29, 1951 |
Khmer Rouge Վիքիպահեստում |
Կամբոջայի ցեղասպանություն կատարվել է 1975-1979 թվականներին Կամբոջայում։
Կամբոջայի երկար քաղաքացիական պատերազմը պատճառ հանդիսացավ փախստականների և բռնի տեղահանվածների ներգաղթին դեպի ԱՄՆ և Վիետնամ։ Վկաներն ասում էին, որ դժվար է գնահատել այդ վայրագության մասշտաբները և ըստ հետազոտությունների` զոհերի թիվը հասնում է տասնյակ հազարավորների:
Ըստ Պոլ Պոտի գաղափարի «պայծառ ապագայի» համար պետք է ընդամենը մեկ միլիոն «նվիրված մարդիկ» մնացածը պետք է ոչնչացվեն։ Հենց այս գաղափարախոսության հետևանքով է, որ ավելի քան վեց միլիոն մարդ ենթարկվել է դաժան տանջանքների և ֆիզիկական ոչնչացման։ Տասնյակ հազարավոր մարդիկ ուղարկվում են Թոուլ Սլենգ բանտ (այժմյան Ցեղասպանության թանգարան)։ Միայն տասներկու հոգու է հայտնի, թե ինչ է կատարվել այնտեղ, քանի որ նրանք այն մարդիկ էին ովքեր անցել էին այդ կոտորածների միջով և ողջ մնացել միայն երջանիկ զուգադիպությամբ (պարզապես ժամանակ չի եղել նրանց գնդակահարելու համար)։ Մինչ օրս բանտարկյալներից մեկը վկա է Պոլ Պոտի ռեժիմի դատավարությանը։ Այդ ժամանակահատվածին հատուկ են զանգվածային մահապատիժները։
Վերապրածները ասում էին՝
- Բրիտանացի իմպերիալիստները իրավունք չունեն խոսելու մարդու իրավունքների մասին: Ամբողջ աշխարհին լավ հայտնի է նրանց բարբարոսական բնույթը։ Բրիտանական առաջնորդները թաղված են շքեղության մեջ, իսկ պրոլետարիատը միայն իրավունք ունի գործազրկության, հիվանդության եւ մարմնավաճառության։
- Օգտագործելով բուլդոզերներ, նրանք մանրացնում էին մարդկանց, օգտագործում պայթուցիկներ,որպեսզի մի պայթյունով կարողանային շատերին սպանել:
- Նրանք թաղում էին մարդկանց կենդանի կամ այրում, ովքեր ընդդիմանում էին նրանց միսը աստիճանաբար կտրատում էին, դատապարտելով մարդկանց դանդաղ մահվան,
- Նրանք նետում էին երեխաներին օդ, ապա պարզում սվինները որպեսզի սվինների վրա ընկնեին
«1,160,307 մարդ, ապացույցներ են ներկայացրել Պոլ Պոտի հանցագործությունների մասին: 1975 և 1978 թ. մահացությունների թիվը կազմել է 2,746,105 մարդ, այդ թվում, 1,927,061 գյուղացու, 25,168 վանականների, 48,359 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, 305,417 աշխատողներ, շուրջ 100 գրողներ եւ լրագրողներ, որոշ օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև տարեցներ եւ երեխաներ: 568,663 մարդիկ անհետ կորած կամ մահացած՝ ջունգլիներում, շատերն էլ թաղված զանգվածային գերեզմաններում, այդ թվում՝ Kampong Chnang օդանավակայանի հարևանությամբ Siem տարածքը, և Dangrek-ը: Այստեղ 3,374,768 մարդ սպանվել է սվինների հարվածներից, պայթյուններից, այրվելուց և այլ վայրագություններից: Պոլ Պոտի վարչակարգի հետևանքն է եղել 141,848 հաշմանդամություն ունեցող անձինք, ավելի քան 200 հազար որբեր, շատ այրիներ, ովքեր չեն գտել իրենց ընտանիքներին: Փրկվածները հաճախ զրկված էին լինում մարմնի բազմաթիվ մասերից և շատ դեպքերում ի վիճակի չէին լինում վերարտադրվել: Մեծ թվով երիտասարդների կորցրեցրն իրենց երջանկությունը բռնի ամուսնությունների հետևանքով:
Պոլ Պոտի վարչանարգի հետևանքով ավերել է 634,522 շենքեր, այդ թվում, 5857 դպրոցներ և 796 հիվանդանոցներ, առաջին օգնության կենտրոններ և լաբորատորիաներ, 1,968 եկեղեցիներ և 108 մզկիթներ են ոչնչացվել կամ փոխակերպվել պահեստների և բանտի: Պոլ Պոտը ոչնչացրել է անհամար գյուղատնտեսական գործիքներ և 1.507.416 առողջ անասունների։ Ըստ տարբեր գնահատականների սպանվել է 1-ից 3 միլիոն մարդ: Ճշգրիտ թվեր նշելն անհնար է տեղեկատվության բացակայության պատճառով։