Գուստավո Դիաս Օրդաս
Գուստավո Դիաս Օրդաս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն, Q6064551? և Socialist Mexican Party? |
---|---|
Կրթություն՝ | Benemérita Universidad Autónoma de Puebla? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ և մարդասպան |
Ծննդյան օր | մարտի 12, 1911[2][3][4][…] |
Ծննդավայր | Ciudad Serdan, Պուեբլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանի օր | հուլիսի 15, 1979[2][3][4][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Թաղված | Panteón Jardín[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իսպ.՝ José Gustavo del Santísimo Sacramento Díaz Ordaz Bolaños Cacho[1] |
Հայր | Ramón Díaz Ordaz Redonet? |
Ամուսին | Guadalupe Borja? |
Պարգևներ | |
Գուստավո Դիաս Օրդաս Բոլանյոս (իսպ.՝ Gustavo Díaz Ordaz Bolaños, մարտի 12, 1911[2][3][4][…], Ciudad Serdan, Պուեբլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 15, 1979[2][3][4][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի պետական և քաղաքական գործիչ, Մեքսիկական կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ, սենատոր, Մեքսիկայի ներքի գործերի նախարար, Մեքսիկայի 56-րդ նախագահ, Իսպանիայում Մեքսիկայի դեսպան։
Դիաս Օրդասի նախագահությունը՝ ուղեկցվելով ակտիվ սոցիալական քաղաքականությամբ, ինչպես օրինակ, բարեփոխումներով և տնտեսական լավ վիճակով, ստվերվել է 1968 թվականի հոկտեմբերի 2-ին Տլատելոլկոյում տեղի ունեցած ուսանողական բողոքի ակցիայի ժամանակ կառավարության կողմից ուսանողների կոտորածներից և անցկացված գործադուլներից հետո[6][7][8]։ Այդ ամենի պատճառով Դիաս Օրդասը իր նախագահության վերջնամասում կորցրել է իր հեղինակությունը։ Մեքսիկացի պատմաբանները և քաղաքագետները Դիաս Օրդասին դասում են Մեքսիկայի պատմության վատագույն և հակասական նախագահների շարքին[9][10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուստավո Դիաս Օրդաս Բոլանյոսը ծնվել է 1911 թվականի մարտի 12-ին Պուեբլա նահանգի Սյուդադ-Սերդան քաղաքում՝ Ռամոն Դիաս Օրդաս Ռեդոնետի ընտանիքում։ Պորֆիրիո Դիասի նախագահության ժամանակ Գուստավոյի հայրը ոստիկանապետ է եղել, սակայն նախագահ Դիասի պաշտոնազրկումից հետո կորցրել է աշխատանքը։ Իր ընտանիքի ֆինանսական վիճակի վատթարացումից հետո, Գուստավոյի հայրը մի քանի աշխատանք է փոխել և հիմնական բնակություն հաստատելու նպատակով ընտանիքի հետ անընդհատ մի վայրից մյուսն են տեղափոխվել։ Իր անբերետես արտաքինի պատճառով, Գուստավոն դեռ մանկուց ծաղրուծանակի է ենթարկվել։
Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Գուստավոյի ընտանիքը ժամանակավոր բնակություն է հաստատած եղել Օախակա քաղաքում, նա որոշ ժամանակով հաճախել է տեղի արվեստի և գիտության ինստիտուտ։ Գուստավոն ընդունակ աշակերտ է եղել, սակայն իրեն միշտ չի հաջողվել վճարել իր ուսման համար անհրաժեշտ դասագրքերի համար։ Գուստավոյի ինստիտուտում սովորելու ժամանակ, նրա ավագ եղբայր Ռամոնը այդտեղ լատիներեն էր դասավանդում։ Մի անգամ Գուստավոն ֆիզիկական ուժ է կիրառել մի ուսանողի նկատմամբ, որը ծաղրել էր Ռամոնին՝ իր արտաքինի համար։
Գուստավոն բարձրագույն կրթություն է ստացել 1937 թվականին՝ ավարտելով Պուեբլայի ինքնավար համալսարանը, դառնալով իրավաբան։ Շուտով պրոֆեսոր է դարձել, իսկ 1940-1941 թվականներին զբաղեցրել է համալսարանի պրոռեկտորի պաշտոնը։
Վաղ քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով չափավոր ձախերի գաղափարների կրող, Դիաս Օրդասը իր քաղաքական կարիերայի սկբնամասում եղել է Մեքսիկայի սոցիալական և հեղափոխական կուսակցությունների անդամ։
1932-1943 թվականներին աշխատել է Պուեբլա նահանգի կառավարությունում, իսկ 1943 թվականին ընտրվել է Մեքսիկական կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ։ Պատգամավորների պալատում պաշտոնավարել է մինչև 1946 թվականը։
1946-1952 թվականներին սենատոր է եղել։
1958-1964 թվականներին զբաղեցնելով Մեքսիկայի ներքին գործերի նախարարի պաշտոնը, համազգային ճանաչում է ձեռք բերել։ 1963 թվականներին հարել է Ինստիտուցիոն-հեղափոխականներին և 1964 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների համար թեկնածու է առաջադրվել նրանց կողմից։ Անցկացնելով ակտիվ քարոզարշավ և քվեարկության արդյունքում ստանալով ձայների 88,82%-ը ընտրվել է Մեքսիկայի նախագահի պաշտոնում։
Նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականի դեկտեմբերի 1-ին Գուստավո Դիաս Օրդասը պաշտոնապես ստանձնել է Մեքսիկայի նախագահի պաշտոնը։
Դիաս Օրդասի կառավարության ավտորիտար ոճը և կոշտ բնավորությունը իրենից վանել է մի շարք քաղաքական գործընկերների, հանդիսանալով նաև մի շարք բողոքի ակցիաների և գործադուլների պատճառ։ Դիաս Օրդասը երբեք չի հրաժարվել ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելուց։ Դա նաև հրահրել է Գեռերո նահանգում նրա վարչակարգի դեմ զինված դիմադրության ձևավորմանը։
1968 թվականի Ամառային օլիմպիական խաղերը անցկացվել են Մեխիկոյում։ Մեքսիկայի պատմության մեջ այդ կարևոր իրադարձությունը ստվերվել է 1968 թվականի հոկտեմբերի 2-ին Տլատելոլկոյում տեղի ունեցած ուսանողական բողոքի ակցիայի ժամանակ Դիաս Օրդասի հրամանով ուսանողների նկատմամբ կիրառված բիրտ ուժից և անցկացված գործադուլներից հետո։ Բողոքի ակցիայի մասնակիցները կամ սպանվել են, կամ ազատազրկվել են մի քանի տարի ժամկետով։
1968 թվականի հոկտեմբերի 2-ի իրադարձությունները ցնցել են մեքսիկական ողջ հասարակությանը, իսկ Դիաս Օրդասը ձեռք է բերել կոպիտ և տհաճ նախագահի համբավ։
1970 թվականի նոյեմբերի 30-ին Դիաս Օրդասը, համաձայն Մեքսիկայի սամանադրության, իրավունք չունենալով իր թեկնածությունը առաջադրել գալիք նախագահական ընտրություններին պաշտոնապես դադարել է կատարել Մեքսիկայի նախագահի պարտականությունները։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիաս Օրդասի նախագահությունը տնտեսապես հաջող է ընթացել․ Մեքսիկայի չափանիշներով գործազրկության և գումարային արժեզրկման ցուցանիշները ցածր են եղել։
Նախագահությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին մեքսիկա-իսպանական դիվանագիտական կապերը վերականգնվելուն պես, Դիաս Օրդասը Իսպանիայում նշանակվել է Մեքսիկայի դեսպան։ Սակայն, նրա դեսպան դառնալու կապակցությամբ առաջացած խռովությունների պատճառով նրան չի հաջողվել երկար պաշտոնավարել։ Մեքսիկա վերադառնալուն պես Դիաս Օրդասը լքել է քաղաքականությունը։
Մահացել 1979 թվականի հուլիսի 15-ին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականին Գուստավոն ամուսնացել է Գուադալուպե Բորխա Օսորնոյի հետ։ Ունեցել է երկու որդի և մեկ դուստր։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիաս Օրդասի անունով է կոչվել Պուերտո Վալյարտայի միջազգային օդանավակայանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ացտեկական արծվի շքանշանի ժապավենի ասպետ
Արտասահմանական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիսկո Մորասանայի ոսկե աստղով Մեծ խաչի ասպետ (Հոնդուրաս)
- Մեծ խաչի ասպետ «Իտալիայի հանրապետությանը մատուցած ծառայության» շքանշանի ժապավենի վրա (Իտալիա)
- Պերուի արև շքանշանի ժապավենի ասպետ (Պերու)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Geneanet (ֆր.) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ https://www.milenio.com/cultura/la-tumba-de-aquel-presidente
- ↑ «The ghosts of Mexico 1968». The Economist. 24 April 2008.
- ↑ Rohter, Larry (2 October 1988). «20 YEARS AFTER A MASSACRE, MEXICO STILL SEEKS HEALING FOR TIS WOUNDS». The New York Times.
- ↑ Stacy, Lee (October 2002). Mexico and the United States. Marshall Cavendish. ISBN 9780761474029.
- ↑ Beltran, Ulises (29 October 2012). «Zedillo y Fox los ex presidentes de México más reconocidos». Imagen Radio. Վերցված է 21 February 2020-ին.
- ↑ Soriano, Brenda (18 October 2022). «Gustavo Díaz Ordaz: biografía y vida personal». Արխիվացված է օրիգինալից 29 August 2023-ին. Վերցված է 13 August 2024-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Диас Ордас Густаво // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավո Դիաս Օրդաս» հոդվածին։ |
|
- Մարտի 12 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Մեքսիկայում ծնվածներ
- Հուլիսի 15 մահեր
- 1979 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մեքսիկայի նախագահներ
- Մեքսիկացի դիվանագետներ
- Մեքսիկայի քաղաքական գործիչներ
- Իրավագետներ
- Քաղցկեղից մահացածներ
- Մեքսիկացիներ
- Դեսպաններ
- Մեքսիկայի պատմություն
- Անձինք նամականիշերի վրա
- Հուլիսի 5 մահեր
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ