Հաֆեզ ալ-Ասադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաֆեզ ալ–Ասադ
արաբ․՝ حافظ الأسد ‎‎
Hafez al-Assad.jpg
Սիրիա 10-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ մարտի 12, 1971
Լքեց պաշտոնը՝ հունիսի 10, 2000
Կուսակցություն՝ ԲԱԱՍ կուսակցություն
Նախորդող՝ Ահմադ ալ-Խատիբ
Հաջորդող՝ Բաշշար Հաֆեզի ալ-Ասադ
Ծննդյան օր՝ 1930 թ. հոկտեմբերի 6
Ծննդավայր՝ Կարդահա
Վախճանի օր՝ 2000 թ. հունիսի 10 (69 տարեկան)
Վախճանի վայրը՝ Դամասկոս, Սիրիա
Ամուսին ՝ Անիսա ալ-Ասադ
Երեխաներ՝ զավակներ` Բասիլ, Բաշշար, Մեջիդ և Մահեր դուստր`Բուշրա
Հայր՝ ԱլիՍուլեյման
Մայր՝ Նասա
Signature of Hafez al-Assad.svg

Հաֆեզ ալ-Ասադ (արաբ․՝ حافظ الأسد‎‎‎, 1930 թ. հոկտեմբերի 6 - 2000 թ. հունիսի 10), Սիրիացի ռազմական, պետական և քաղաքական գործիչ, Սիրիայի Զինված ուժերի գեներալ, պաշտպանության նախարար (1966—1972), Սիրիայի վարչապետ (1970—1971), Սիրիայի 15-րդ նախագահը (1971—2000)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաֆեզ ալ-Ասադը ծնվել է 1930 թ. հոկտեմբերի 6-ին Լաթակիա քաղաքի մոտ գտնվող փոքր Կարդահա գյուղում, բազմազավակ գյուղական ընտանիքում։ Ի ծնե ազգանունը եղել է ալ-Վահշ։[1][2][3]

1946 թ.-ից ԲԱԱՍ կուսակցության անդամ։

1955 թ. ավարտել է Հալեպի ռազմական ավիացիայի ուսումնարանը, այնուհետև պրակտիկա անցել ԽՍՀՄ-ում՝ Ղրղզստանի Քանդ քաղաքում։ Միացյալ Արաբական Հանրապետության կազմավորումից հետո ոգործուղղվել է Կահիրե, որտեղ ծառայել է որպես ռեակտիվ կործանիչների ստորաբաժանման հրամանատար։ Հանդես էր գալիս Եգիպտոսի հետ միության դեմ, և այդ պատճառով հեռացվել զինված ուժերից։

1963 թ. մասնակցել է ռազմական հեղաշրջմանը, որի շնորհիվ տապալվեց սիրիական նախկին կառավարությունը։

1964-1970 թթ. եղել է Ռազմաօդային և Հակաօդային զորքերի հրամանատար, 1966 թ.-ից նաև հանդիսանում էր Սիրիայի պաշտպանության նախարար։

1970 թ. նոյեմբերի 16-ին, հեղաշրջման հետևանքով հեռանում է նախագահ Սալախ Ջադիդը, և 1971 թ. մարտի 12-ին ալ-Ասադը դառնում է Սիրիայի նոր նախագահը։

Հաֆես Ասադի իշխանությունը փաստացի բռնապետություն էր հանդիսանում, սակայն նա առաջինը ստաբիլացրեց երկրի քաղաքական համակարգը՝ մի շարք հեղաշրջումներից հետո, որոնք տեղի ունեցան Սիրիայում մինչ իր իշխանության գալը։ Գլխավորես ԲԱԱՍ կուսակցության սիրիական բաժանմունքը։ Իր իշխանության տարիներին Սիրիան ձգտում էր սահմանափակել Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում։

Հաֆեզ ալ-Ասադը վախճանվում է 2000 թ. հունիսի 10-ին Դամասկոսում։ Նրեն հաջորդում է իր որդի Բաշշար Հաֆեզի ալ-Ասադը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bengio, Offra (ed.) (1998). Minorities and the State in the Arab World. էջ 135. ISBN 978-1555876470. 
  2. Jessup, John E. (1998). An Encyclopedic Dictionary of Conflict and Conflict Resolution, 1945-1996. Westport, CT: Greenwood Press. էջ 41. http://www.questia.com/read/106899354/an-encyclopedic-dictionary-of-conflict-and-conflict. 
  3. Великие правители XX века. Авторы-составители Островцов А. А., Островцова М. А. — М.: Мартин, 2002 — 28 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]