Մահար ալ-Ասադ
Մահար ալ-Ասադ | |
Կուսակցություն՝ | Arab Socialist Ba'ath Party – Syria Region? |
---|---|
Կրթություն՝ | Դամասկոսի համալսարան |
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 8, 1967 (56 տարեկան) |
Ծննդավայր | Դամասկոս, Սիրիա |
Քաղաքացիություն | Սիրիա |
Հայր | Հաֆեզ ալ-Ասադ |
Մայր | Անիսա Մախլուֆ |
Պարգևներ | |
Մահեր Հաֆեզ ալ-Ասադ (արաբ․՝ ماهر حافظ الأسد, դեկտեմբերի 8, 1967, Դամասկոս, Սիրիա), սիրիացի ռազմական գործիչ, բրիգադի գեներալ։ Հանրապետական գվարդիայի և էլիտար 4-րդ զրահատանկային դիվիզիայի հրամանատար։ Բաաս կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կրտսեր եղբայրը և նախկին նախագահ Հաֆեզ Ասադի որդին։
Նա որոշ դիտորդների կողմից գնահատվում է որպես «երկրորդ մարդ» Սիրիայի իշխանական կառույցներում՝ իր եղբորից հետո[1][2]։
Ըստ էթնոկոնֆեսիոնալ պատկանելության ալավիտ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահեր ալ-Ասադը սիրիացի պետական գործիչ Հաֆեզ Ասադի 4 որդիներից ամենափոքրն է, որը Մահերի ծնվելուց երկու տարի անց դարձել է Սիրիայի նախագահ։ Մահերի մայրը Անիսա Մախլուֆն է։ Ինչպես և Հաֆեզ Ասադի բոլոր երեխաները, Մահերը մեծացել է հանրության ուշադրությունից հեռու։ Ավարտել է նույն դպրոցը, ինչ իր բոլոր հարազատ եղբայրներն ու քույրը (Academy of Freedom School, որն ավելի ուշ վերանվանվել է Բասիլ ալ-Ասադի պատվին)։ Նա սովորել է մեքենաշինություն և ձեռներեցություն Դամասկոսի համալսարանում, համալսարանն ավարտելուց հետո ռազմական կրթություն է ստացել[3]։ Ամուսնացած է Մանալ ալ-Ջադաանի հետ (ծնունդով Դեյր էզ-Զոր նահանգից, դավանանքով՝ սուննի մուսուլման[4]), երկու երեխաների հայր է։ Տիրապետում է քիքբոքսինգի և այլ մարտարվեստների։
1994 թվականին Մահերը լուրջ վեճի մասնակից էր իր զարմիկ Ռիբալ ալ-Ասադի հետ, մի քանի տարի անց՝ 1999 թվականի հոկտեմբերին, Մահերը լուրջ վեճ է ունեցել նրա փեսա Ասեֆ Շաուկատի հետ (Շաուկատն ամուսնացած է Մահերի քրոջ՝ Բուշրա ալ-Ասադի հետ)[5], որի արդյունքում Մահերը, համաձայն Ասադի ռեժիմի ընդդիմախոսների կոնսպիրոլոգիական տարբերակի, հակառակորդի որովայնին է կրակել[3], սակայն Շաուկատի պաշտոնական կենսագրության մեջ չկա որևէ հիշատակում այս մասին (Շաուկատը զոհվել է 2012 թվականին ահաբեկչության ժամանակ)։ Չնայած հարկ է նշել, որ Մահեր ալ-Ասադի և Ասեֆ Շաուկատի միջև հարաբերությունները միշտ չափազանց լարված են եղել[6], ինչը, հավանաբար, հիմք է հանդիսացել կոնսպիրոլոգների համար։
Ռազմական կարիերան սկսել է ինժեներական զորքերի լեյտենանտի կոչումով։ Ավտովթարից հետո Բասիլ ալ-Ասադի ավագ եղբայրներից շատերը սկսեցին Մահերին դիտարկել որպես իրենց հոր ժառանգորդ, քանի որ նրա ավագ եղբայր Մաջիդ ալ-Ասադն, ըստ տարբեր տվյալների, տառապում էր կամ մտավոր կամ հոգեկան շեղումներով[7], իսկ մյուսը՝ Բաշարը, շատերի կարծիքով, չուներ երկիրը կառավարելու համար անհրաժեշտ որակներ։ 1996 թվականին Մահեր ալ-Ասադն ընդունել է Հանրապետական գվարդիայի բրիգադի հրամանատարությունը։ 2000 թվականին Հաֆեզ Ասադի մահից հետո Մահերը կոչումով բարձրացվել է մինչև փոխգնդապետ, ինչպես նաև անդամագրվել է Բաաս կուսակցությանը և դարձել է Կենտրոնական կոմիտեի՝ կուսակցության նշանակությամբ երկրորդ մարմնի անդամ։
Մահերը մտել է Բաշար ալ-Ասադի այսպես կոչված «մերձավոր կազմի» մեջ (դրա հետ մեկտեղ սովորաբար հիշատակվում են Ասեֆ Շաուկատը, Ռամի Մախլուֆը, Ալի Հաբիբը և այլն), համարվում է Բաշար ալ-Ասադի մերձավոր խորհրդականներից մեկը։ Մահեր ալ-Ասադը երկրի խոշորագույն գործարարներից մեկն է, մասնավորապես, նա Լիբանանում մի քանի բիզնես-նախագծեր ունի իր զարմիկ Ռամի Մահլուֆի հետ համատեղ[8]։ Այլ տվյալներով՝ Մահեր ալ-Ասադն ու Ռամի Մախլուֆը իրենց գործնական ակտիվության կենտրոնը տեղափոխել են Դուբայ[9]։
Համարվում է, որ 2003 թվականին Մահեր ալ-Ասադը Հորդանանում մի շարք հանդիպումներ է ունեցել Իսրայելի ներկայացուցիչների հետ, որն առիթ է դարձել Սիրիայի և Իսրայելի միջև խաղաղ բանակցությունների հնարավոր վերսկսման համար[10]։
2012 թվականի հուլիսի 18-ին Դամասկոսում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով Մահեր ալ-Ասադը, հնարավոր է, կորցրել է ոտքը[11]։ Այդ տեղեկությունը հերքվել է ռուսական ԶԼՄ-ների կողմից[12]։
2013 թվականի հուլիսին կառավարամետ կայքերի զեկույցը պնդում էր, որ Մահերը ղեկավարում է Հալեպում և Հոմսում կռվող կառավարական զորքերը[13]։
2016 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Մահերի կոչումը բարձրացվել է բրիգադի գեներալից մինչև գեներալ-մայոր։
Գործունեության և հանցագործությունների մեղադրանքի ոչ միանշանակ ասպեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուրեր են շրջանառվում, որ Մահերի և նրա եղբայր Բաշար Ասադի հարաբերություններն այնքան էլ բարեհաճ չեն, որքան թվում են առաջին հայացքից, և այն մասին, որ Մահերը երկրում իշխանությունը իր ձեռքը վերցնելու փորձեր է ձեռնարկել[3]։
Համարվում է, որ հենց Մահեր ալ-Ասադը է պնդել, որ դադարեցվի Սիրիայի քաղաքական և հասարակական կյանքի ազատականացման քաղաքականությունը, որը սկսվել է Բաշար ալ-Ասադի իշխանության գալուց անմիջապես հետո[5]։
Նաև համարվում է, որ Մահեր ալ-Ասադը ստվերային գործարքներ է իրականացնում՝ որպես «քողարկում» օգտագործելով այլ գործարարների անունները, որոնց թվում են, օրինակ Խալիդ Կադդուրը և Մուհամադ Համշոն։
2005 թվականին Մահեր ալ-Ասադը Ասեֆ Շաուկատի հետ հիշատակվել է Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող ՄԱԿ-ի հանձնաժողովի նախնական զեկույցում՝ որպես հանցագործության հնարավոր կազմակերպիչներից մեկը[5]։
Նշվում է, որ Մահեր ալ-Ասադի մոտ առկա է անվտանգության սեփական ծառայությունը, որը գլխավորում է գնդապետ Գասան Բիլալը, և «սեփական» բանտը, որը գլխավորում է նրա զարմիկ, ռազմական ոստիկանության ղեկավար Հիլալ ալ-Ասադը[14]։
Մահեր ալ-Ասադին նաև հաճախ անվանում են 2011 թվականին Սիրիայում ապստամբության ժամանակ արյունահեղության գլխավոր մեղավորների թվում[5]։ Համարվում է, որ ապստամբությունները ճնշելու առաջատար դերերից մեկը խաղացել է Մահեր ալ-Ասադի անմիջական ենթակայության տակ գտնվող 4-րդ մեքենայացված դիվիզիան, որի մասերը տեղակայված են Գոլանի բարձունքների շրջանում և Դամասկոսի մերձակայքում[5]։ 2011 թվականի ապրիլի 27-ին ԱՄՆ-ի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Մահեր ալ-Ասադի ունեցվածքի նկատմամբ՝ Սիրիայում ապստամբությունը ճնշելիս նրա գործունեության կապակցությամբ[15]։ 2011 թվականի մայիսի 23-ին Եվրամիությունը նույն պատճառներով մի շարք պատժամիջոցներ է սահմանել նաև Մահեր ալ-Ասադի դեմ, ընդ որում ԵՄ պաշտոնական փաստաթղթերում Մահեր ալ-Ասադն համարվել է «ցուցարարների դեմ բռնաճնշումների հիմնական իրականացնողը»[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Syria 101: 4 attributes of Assad’s authoritarian regime
- ↑ Ключ к выживанию асадовской Сирии
- ↑ 3,0 3,1 3,2 «Middle East Intelligence Bulletin, Maher Assad». Արխիվացված է օրիգինալից 2019-06-10-ին. Վերցված է 2021-04-19-ին.
- ↑ Bashar’s Syria: The Regime and its Strategic Worldview Արխիվացված 2011-07-23 Wayback Machine, с.383
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Bashar al-Assad’s inner circle
- ↑ Башар аль-Асад ужесточил семейную политику
- ↑ Bashar’s Syria: The Regime and its Strategic Worldview Արխիվացված 2011-07-23 Wayback Machine, с.379
- ↑ Bashar’s Syria: The Regime and its Strategic Worldview Արխիվացված 2011-07-23 Wayback Machine, с.395
- ↑ Bashar’s Syria: The Regime and its Strategic Worldview Արխիվացված 2011-07-23 Wayback Machine, с.380
- ↑ The Syria-Israel talks: Old themes, new setting
- ↑ Дамаск готов обсудить уход Асада
- ↑ Syria crisis: US accuses Iran of training militia
- ↑ Report: Maher al-Assad Commanding Homs Assault Արխիվացված 2015-05-15 Wayback Machine
- ↑ السيرة الذاتية لماهر الأسد
- ↑ Blocking Property of Certain Persons With Respect to Human Rights Abuses in Syria
- ↑ "COUNCIL IMPLEMENTING DECISION
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահար ալ-Ասադ» հոդվածին։ |
|