Մտավոր հետամնացություն
Մտավոր հետամնացություն, սակավամտություն, օլիգոֆրենիա (հուն․՝ ὀλίγος «սակավ» + φρήν «միտք»), ի ծնե կամ վաղ տարիքում ձեռքբերովի հապաղում, կամ հոգեկանի ոչ լիարժեք զարգացում, որը դրսևորվում է ինտելեկտի խանգարմամբ՝ առաջացած գլխուղեղի ախտահարման հետևանքով և տանում է սոցիալական դեզադապտացիայի[1]: Առաջին հերթին դրսևորվում է բանականությունում (այդտեղից էլ անվանումը), նաև՝ հույզերում, կամքում, խոսքում և մոտորիկայում:
«Օլիգոֆրենիա» տերմինն առաջարկել է Էմիլ Կրեպելինը[2]: Շատ դեպքերոմ այն հոմանիշ է ժամանակակից մտավոր հետամնացության հասկացությանը: Միևնույն ժամանակ վերջին հասկացությունն ավելի լայն է. ներառում է ոչ միայն հոգեկան զարգացման հապաղումը, այլ օրինակ՝ սոցիալ-մանկավարժական բացթողումները և առաջին հերթին ախտորոշվում է ինտելեկտի զարգացման հապաղումների աստիճանով՝ առանց նշելու էտիլոգիական և ախտածին մեխանիզմները[3]:
Մտավոր հետամնացությունը՝ որպես ի ծնե հոգեկան թերություն, տարբերակում են ձեռքբերովի սակավամտությունից կամ դեմենցիայից (լատ.՝ de- «նվազում, պակասեցում, շարժում դեպի ցած» + mens «խելք, միտք»): Ձեռքբերովի մտավոր հետամնացությունը՝ նորմալ մակարդակից ինտելեկտի նվազումն է, իսկ օլիգոֆրենիայի ժամանակ հասուն մարդու ինտելեկտը չի հասնում նորմալ մակարդակի: Մտավոր ունակությունների անբավարարությունը գնահատվում է ստանդարտ հոգեբանական թեստերի ինտելեկտուալ քանակական գործակցով[3]:
Որոշ գիտնականներ օլիգոֆրենը սահմանում են որպես՝ «... անհատ, որը ընդունակ չէ անկախ սոցիալական ադապտացիայի»[4]:
Հիվանդությունների միջազգային դասակարգման տասնմեկերորդ վերանայման (ՀՄԴ-11) մեջ «մտավոր հետամնացություն տերմինը» (անգլ.՝ mental retardation) փոխվել է՝ դառնալով «disorder of intellectual development» ( անգլ. թարգմանաբար՝ «ինտելեկտուալ զարգացման խանգարում»)[5]: Ամերիկյան դասակարգման մեջ (DSM-5) կիրառվում է համանման անվանում՝ intellectual disability (intellectual development disorder)[6]:
Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մտավոր հետամնացությունը նկատվում եմ մանկության ընթացքում և ներառում է մտավոր ունակությունների, սոցիալական հմտությունների դեֆիցիտ՝ համեմատած հասակակիցների հետ[7]: Թեթև մտավոր հետամնացության դեպքերում հաճախ չեն նկատվում որևէ ֆիզիկական նշաններ, չնայած կարող են լինել բնութագրող ֆիզիակական գծեր, երբ դրանք կապված են գենետիկական խանգարումների հետ (օրինակ՝ Դաունի համախտանիշ)[8]:
Խանգարման աստիճանը դասակարգվում է յուրաքանչյուր մարդու մոտ բարդության աստիճանով: Որոշ վաղ նշաններ կարող են ներառել[8].
- Զարգացման կամ շարժողական հմտությունների (նստել, քայլել) հապաղում
- Խոսքի դանդաղ ձևավորում կամ խոսքի և լեզվական հմտությունների հետ կապված շարունակական դժվարություններ
- Ինքնուրույնության և ինքնախնամքի հմտությունների հետ կապված դժվարություններ (օրինակ՝ հագնվելիս, լողանալիս և սնվելիս)
- Խնդիրներ պլանավորելու և լուծելու դժվարություններ
- Վարքային և սոցիալական խնդիրներ[9]
- Մտավոր աճելու անկարողություն
- Խնդիրներ դպրոցում
- Նոր իրավիճակներում հարմարման դժվարություններ
- Սոցիալական կանոնները հասկանալու և հետևելու դժվարություններ[7]
Վաղ մանկությունում թույլ մտավոր հետամնացությունը (IQ 50–69) կարող է ակնհայտ չլինել կամ չնույնականացվել՝ մինչ երեխայի դպրոց գնալը[10]: Անգամ, եթե նկատվում է ցածր առաջադիմություն, անհրաժեշտ է փորձագիտական գնահատում, որպեսզի տարբերակվի թույլ մտավոր հետամնացությունը կրթական հատուկ կամ հուզական/վարքային խանգարումներից: Թեթև մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են սովորել կարդալ և ունենալ մաթեմատիկական հմտություններ՝ մոտավոր 10-12 տարեկան երխաների մակարդակի: Նրանք կարող են խնամել իրենց և ունենալ գործնական հմտություններ, ինչպիսիք են՝ սննդի պատրաստումը կամ տեղային տրանսպորտից օգտվելը: Մտավոր հետամնացություն ունեցող շատ մարդիկ, դառնալով չափահաս, սովորում են ապրել անկախ և ունենալ վճարվող աշխատանք[10]:
Միջին մտավոր հետամնացությունը (IQ 35–49) դրսևորվում է կյանքի առաջին տարիներին: Խոսքի հապաղումը մտավոր հետամնացության առավել տարածված նշաններից է: Միջին մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ դպրոցում, տանը և հասարակությունում ունեն աջակցության կարիք: Նրանց ակադեմիական ներուժը սահմանափակ է, նրանք կարող են սովորել պարզ առողջապահական և պաշտպանական հմտություններ: Հասուն տարիքում կարող են ապրել իրենց ծնողների հետ, աջակցոեղ խմբերի տանը կամ լինել մասնակի անկախ[10]:
Ծանր (IQ 20–34) կամ խորը (IQ 19 կամ ցածր) մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ առավել ինտենսիվ աջակցության և հսկողության կարիք ունեն ամբողջ կյանքի ընթացքում: Մտավոր հետամնացությունը համարվում է խիստ կամ խորը, երբ մարդիկ չեն կարողանում ինքնուրույն հոգ տանել իրենց մասին[10]: Ծանր մտավոր հետամնացություն ունեցող անձինք իրենց ֆիզիկական առողջության և ապահովության հարցերում ամբողջությամբ կախված են ուրիշներից, չնայած նրանք սահմանափակ կերպով ունակ են մասնակցելու այդ տեսակի որոշ գործունեությունների[8]:
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկ երրորդից մեկ հինգերորդ դեպքերում երեխաների մոտ մտավոր հետամնացության պատճառը հայտնի չէ[10]: Դեպքերի մոտ 5% ժառանգվում է ծնողներից[11]: Գենետիկական արատները, որոնք առաջացնում են մտավոր հետամնացության, բայց չեն ժառանգվում կարող են ի հայտ գալ դժբախտ պատահարների կամ գենետիկական զարգացման մուտացիաների արդյունքում: Այդպիսի դեպքի օրինակ է լրացուցիչ 18-րդ քրոմոսոմի զարգացումը և Դաունի համախտանիշը, որն առավել տարածված գենետիկական պատճառ է[11]: ԴիՋորջի համախտանիշն ու ֆետալ ալկոհոլային սպեկտրի խանգարումը երկու ամենատարածված պատճառներից են[10]: Ինչևէ, կան նաև շատ այլ պատճռներ: Առավել տարածվածներն են.
- Գենետիկական
- Պտղի ներարգանդային վնասումը ֆիզիկական (իոնացնող ճառագայթում), քիմիական կամ համաճարակային (ցիտոմեգալովիրուս, սիֆիլիս և այլն) նեյրոտոքսիկ գործոններով
- Էական թերհասություն
- Խանգարումներ ծննդաբերության ժամանամ (շնչահեղձություն, նորածինների ծննդաբերական վնասվածքներ)
- Գլխուղեղի վնասվածքներ, գլխուղեղի հիպոքսիա, վարակներ, որոնք վնասում են կենտրոնական նյարդային համակարգը
- Անբարենպաստ ընտանիքների երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին մանկավարժական բարձիթողի վիճակ
- Անհայտ ծագման մտավոր հետամնացություն
Օլիգոֆրենիայի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կա օլիգոֆրենիայի մի քանի դասակարգում: Ավանդաբար օլիգոֆրենիան դասակարգում են ըստ արտահայտվածության աստիճանի: Նաև կա այլընտրանք, որակական դասակարգում ըստ՝ Մարիա Պեբզների, կլինիկական-ֆիզիոլոգիական դասակարգում ըստ՝ Ս. Ս Մնուխինի և Դ. Ն. Իսաևի և առաջացման պատճառի ախտաբանական դասակարգում ըստ՝ Գ. Սուխարևայի:
Աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միևնույն պատճառով խանգարման ծանրությունը կարող է տարբեր լինել: Այսօր ՀՄԴ10-ն առանձնացնում է մտավոր հետամնացության 4 աստիճաններ: Ըստ ավանդական դասակարգման գոյություն ունի նրա 3 աստիճաններ. դեբիլ, իմբեցիլ և ապուշ[3]:
«Դեբիլ», «իմբեցիլ» և «ապուշ» տերմիններն ամբողջությամբ հանված են ՀՄԴ-10-ից: Դա արված է նրա համար, որ դրանք դուրս են եկել խիստ բժշկական սահմաններից և ձեռք են բերել սոցիալական (բացասական) երանգ: Դրանց փոխարեն առաջարկվել է օգտագործել բացառապես չեզոք տերմիններ, որոնք քանակապես արտացոլում են մտավոր հետամնացության աստիճանը[12]:
Խորագիր (ՀՄԴ-10) |
Մտավոր հետամնացության աստիճան (ՀՄԴ-10) | Ավանդական տերմիններ (ՀՄԴ-9) | Ինտելեկտի գործակից | Մտավոր տարիք |
---|---|---|---|---|
F70 | Թեթև | Դեբիլություն | 50—69 | 9—12 лет |
F71 | Չափավոր | Ցածր արտահայտվախ իմբեցիլություն | 35—49 | 6—9 лет |
F72 | Ծանր | Արտահայտված իմբեցիլություն | 20—34 | 3—6 лет |
F73 | Խորը | Ապուշություն | до 20 | до 3 лет |
Երբ մտավոր հետամնացության գնահատման աստիճանը դժվար է կամ անհնար (օրինակ՝ կուրության, խուլ համրության պատճառով) կիրառվում է F78 կատեգորիան. «մտավոր հետամնացության այլ ձևեր»:
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դժվար է տալ օլիգոֆրենիայի տարածվածության հստակ գնահատական՝ կապված ախտորոշման մոտեցումների տարբերությունների, հոգեկան անոմալիաների հանդեպ հասարակության հանդուրժողականության, բժշկական օգնության հասանելիության հետ: Արդյունաբերական զարգացում ունեցող երկրների մեծամասնությունում օլիգոֆրենիայի հաճախակիությունը հասնում է բնակչության 1 %-ի (0,39—2,7 %)[13]: Չափավոր, բարդ և խորը մտավոր հետամնացություն հետևվվում է 11,1—31,1 %-ի մոտ (1960—1970-ական թվականներ ԽՍՀՄ)[14]: Տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը տատանվում է 1,5:1 մինչև 2:1:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ А. С. Тиганов, 1999, էջ 612
- ↑ А. С. Тиганов, 1999, էջ 613
- ↑ 3,0 3,1 3,2 «Умственная отсталость (олигофрения)»։ Психиатрия (ռուսերեն)։ Auno.kz։ Վերցված է 2014-02-14
- ↑ Фогель Ф., Мотульский А. Генетика человека. Т. 3. — М., 1989—1990. — С. 63.
- ↑ World Health Organization (2018)։ «ICD-11 for Mortality and Morbidity Statistics: 6A00 Disorders of intellectual development» (անգլերեն)։ Վերցված է 2018-02-03
- ↑ American Psychiatric Association. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fifth Edition (DSM-5). — Arlington, VA: «American Psychiatric Publishing», 2013. — P. 33—41, 727. — 992 p. — ISBN 978-0-89042-554-1. — ISBN 978-0-89042-555-8. — ISBN 0-89042-554-X.
- ↑ 7,0 7,1 Kaneshiro Neil K. (ապրիլի 21, 2015)։ «Intellectual disability»։ MedlinePlus։ U.S. National Library of Medicine։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 28, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 27, 2016
- ↑ 8,0 8,1 8,2 American Psychiatric Association (2013). "Highlights of Changes from DSM-IV to DSM-5". Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (Fifth ed.). Arlington, VA: American Psychiatric Publishing. p. 809. doi:10.1176/appi.books.9780890425596. ISBN 978-0-89042-555-8. Lay summary Archived 2019-06-14 at the Wayback Machine. (15 July 2013).
- ↑ Queensland Government (հուլիսի 30, 2015)։ «Intellectual disability»։ qld.gov.au։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 28, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 27, 2016
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Daily DK, Ardinger HH, Holmes GE (February 2000). "Identification and evaluation of mental retardation". Am Fam Physician. 61 (4): 1059–67, 1070. PMID 10706158. Archived from the original on 2010-12-04.
- ↑ 11,0 11,1 «Definition of mentally retarded»։ Gale Encyclopedia of Medicine
- ↑ Менделевич В.Д. Психиатрическая пропедевтика: Практическое руководство для врачей и студентов. — 2-е изд., перераб. и доп. — Москва: ТОО «Техлит»; «Медицина», 1997. — 496 с. — ISBN 5-900990-03-6
- ↑ Исаев, 2003, էջ 27
- ↑ Гольдовская Т. И., 1970
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бухановский А. О., Кутявин Ю. А., Литвак М. Е. Общая психопатология. Пособие для врачей. 2-е изд. — Ростов-на-Дону: Феникс, 1998.
- Жариков Н. М., Тюльпин Ю. Г. Психиатрия. — М.: Медицина, 2000. — ISBN 5-225-04189-2.
- Жариков Н. М., Урсова Л. Г., Хритинин Д. В. Психиатрия. — М.: Медицина, 1989.
- Коркина М. В., Лакосина Н. Д., Личко А. Е., Сергеев И. И. Психиатрия. 2-е изд. — М.: МЕДпресс-информ, 2002.
- Руководство по психиатрии. Под ред. Г. В. Морозова. В 2-х тт. — М.: Медицина, 1988.
- Бойков, Д. И. Общение детей с проблемами в развитии: Коммуникативная дифференциация личности. — СПб., 2005. — 150 с.
- Вечканова И. Г. Театрализованные игры в абилитации дошкольников с интеллектуальной недостаточностью: Учебно-методическое пособие. — СПб.: КАРО, 2006. — 144 с.
- Изучение, обучение и воспитание детей с глубокими нарушениями интеллекта: Сборник научных трудов. Под ред. А. Р. Маллера, Г. В. Цикото. Вып. III. — М., 1978. — 100 с.
- Тиганов, А. С., Снежневский А. В., Орловская Д. Д. и другие. Руководство по психиатрии / Под ред. А. С. Тиганова. — М.: Медицина, 1999. — Т. 2. — 783 с. — 10 000 экз. — ISBN 5-225-02676-1
- Исаев Д. Н. Умственная отсталость у детей и подростков. Руководство. — СПб: Речь, 2003. — 397 с. — ISBN 5-9268-0212-1