Բաշշար ալ-Ասադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բաշար ալ-Ասադից)


Բաշշար Հաֆեզի ալ-Ասադ
արաբ․՝ بشار حافظ الأسد‎‎
Bashar al-Assad.jpg
Սիրիայի Արաբական Հանրապետության 16-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ 2000 թ. հուլիսի 17
Կուսակցություն՝ Բաաս
Նախորդող՝ Հաֆեզ ալ-Ասադ
Ծննդյան օր՝ սեպտեմբերի 11, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:11|2|0}})[1] (51 տարեկան)
Ծննդավայր՝ Դամասկոս, Դամասկոսի մարզ, Սիրիա
Ամուսին ՝ Ասմա ալ-Ասադ
Երեխաներ՝ որդի։ Հաֆեզ, Կարիմ
դուստր։ Զեյն
Դինաստիա՝ Al-Assad family
Հայր՝ Հաֆեզ ալ-Ասադ
Մայր՝ Անիսա ալ-Ասադ
Պարգևներ՝

Բաշշար Հաֆեզի ալ-Ասադ (արաբ․՝ بشار حافظ الأسد‎‎, սեպտեմբերի 11, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:11|2|0}})[1], Դամասկոս, Դամասկոսի մարզ, Սիրիա), սիրիական քաղաքական և պետական գործիչ, Սիրիայի նախագահ, Բաաս կուսակցության սիրիական ճյուղի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշշար ալ-Ասադը ծնվել է 1965 թ.-ի սեպտեմբերի 11-ին Դամասկոսում՝ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Հաֆեզ ալ-Ասադի ընտանիքում, որը պատկանում է մուսուլման փոքրամասնություն համարվող ալավիտներին։[2] Երբ Բաշշարը 5 տարեկան էր, նրա հայրը դարձավ Սիրիայի նախագահ, իսկ ավելի ուշ սկսեց գլխավորել Բաաս կուսակցությունը։

Ասադների ընտանիքը (ձախից աջ)՝ Հաֆեզ ալ-Ասադ (հայր), Անիսա Մահլուֆ (մայր), Բաշշար, Մահար (եղբայր), Մաջիդ (եղբայր), Բուշրա (քույր) և Բասիլ (եղբայր), 1970-ական թթ.

Նախնական կրթությունը Բաշշար ալ-Ասադը ստացել է Դամասկոսում գտնվող արաբա-ֆրանսիական «Հուրիա» քոլեջում։ 1982 թ.-ին նա ավարտել ուսուցումը և ստացել բակալավրի կոչում։ 1988 թ.-ին կարմիր դիպլոմով ավարտել է Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետի ակնաբուժական բաժինը, որից հետո աշխատել է Տիշրին զինվորական հոսպիտալում։[3].

1991 թ.-ին (այլ տվյալներով՝ 1992 թ.-ին) նա մեկնել է Մեծ Բրիտանիա՝ պրակտիկան անցկացնելով Western Eye Hospital ակնաբուժական կենտրոնում։ Արտասահմանում Ասադը իր անվան փոխարեն օգատագործել է կեղծանուն, որպեսզի ոչ ոք չիմանա, որ իր հայրը Սիրիայի նախագահն է։

Սկզբնական շրջանում Հաֆեզ ալ-Ասադը նախատեսում էր նախագահի պաշտոնում նշանակել իր որդի Բասիլին, բայց վերջինս 1994 թ.-ին ավտովթարից զոհվում է։ Դժբախտությունը տեղի ունեցավ, երբ Բաշշարը գտնվում էր Լոնդոնում։[4]. Եղբոր մահից հետո նա վերադառնում է Սիրիա և ընդունվում Հոմս քաղաքում գտնվող զինվորական ակադեմիա։ 1995 թ.-ին կապիտանի կոչումով արդեն գլխավորում էր տանկային գումարտակ, այնուհետև Հանրապետական գվարդիան։ 1999 թ.-ի հունվարին նրան շնորհվում է գնդապետ զինվորական կոչում։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թ.-ի հունիսի 10-ին Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը սրտի անբավարարությունից մահանում է։ Հաջորդ օրը նախագահի պաշտոնակատար երկրի առաջին փոխնախագահը Բաշշար ալ-Ասադին շնորհում է գեներալ-լեյտենանտ զինվորական կոչում և նշանակում բանակի գերագույն հրամանատար։ Հունիսի 20-ին իշխող կուսակցության նիստում Բաշշար ալ-Ասադը ընտրվում է կուսակցության գլխավոր քարտուղար և նրա թեկնածությունը առաջադրվում է նախագահական ընտրություններում։ Հուլիսի 10-ին երկրում անցկացվում է ընտրություններ, որրի արդյունքում Սիրիայի նախագահ է դառնում Բաշշարը՝ հավաքելով 97,29 % ձայն։[5] 2007 թ.-ի մայիսի 27-ին Բաշշարը վերընտրվում է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Minorities and the State in the Arab World, 1999 թ.
  3. "Коммерсантъ" օրաթերթ, Բաշար Ասադ|25.12.2006 թ.;
  4. Ахмедов В.М.Современная Сирия: история, политика, экономика, 2010 թ.
  5. "Коммерсантъ" օրաթերթ,Սիրիացիները հավատարիմ են Ասադների ընտանիքին,12.07.2000 թ.: