Անիսա Մախլուֆ
Անիսա Մախլուֆ արաբ․՝ أنيسة مخلوف | |
---|---|
Ծնվել է | 1930[1] |
Ծննդավայր | Լաթակիա, Սիրիա[2] |
Մահացել է | փետրվարի 6, 2016[3] |
Մահվան վայր | Դամասկոս, Սիրիա |
Քաղաքացիություն | Սիրիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Հաֆեզ ալ-Ասադ |
Զբաղեցրած պաշտոններ | First Lady of Syria? |
Երեխաներ | Ասադ Բասիլ, Բաշշար ալ-Ասադ, Մահեր ալ-Ասադ, Բուշրա ալ-Ասադ և Մաջդ ալ-Ասադ |
Anisa Makhlouf Վիքիպահեստում |
Անիսա Մախլուֆ (արաբ․՝ أنيسة مخلوف, 1930[1], Լաթակիա, Սիրիա[2] - փետրվարի 6, 2016[3], Դամասկոս, Սիրիա), Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի կինը, Սիրիայի առաջին տիկին (1971-2000)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիսա Մախլուֆը ծնվել է 1929/1930 թվականին Սիրիայի Լաթակիա քաղաքում Լաթակիայի ազդեցիկ ընտանիքներից մեկում[4][5][6]։
1957 թվականին Անիսա Մախլուֆն ամուսանցել է արաբասիրիական օդուժի սպա Հաֆեզ ալ-Ասադի հետ[4]։ Նրանք ունեցել են հինգ երեխա` Բուշրա ալ-Ասադ (1960), Բասիլ Ասադ (1962-1994), Բաշշար ալ-Ասադ (1965), Մայիդ ալ-Ասադ (1966-2009), Մահեր ալ-Ասադ։ Հաֆեզ ալ -Ասադի հետ ամուսնությունը բարձրացրեց Մախլուֆի ընտանիքի կարգավիճակն ու մեծացրեց հարստությունը[7]։ Անիսա Մախլուֆի հարազատները շահութաբեր պայմանագրեր կնքեցին երկրի բանկային, նավթային և հեռահաղորդակցային ոլորտներում[7]։ Նրա զարմիկը` Ռամի Մախլուֆը, համարվում է Սիրիայի ամենահարուստ անձանցից մեկը, որի հարստությունը 2012 թվականին 5 միլիարդ դոլար է կազմել[7]։
1994 թվականին Բասիլ Ասադի մահից հետո ամուսնու հնարավոր հետնորդի դերում տեսնում էր կրտսեր որդուն` սիրիացի գեներալի Մահեր ալ-Ասադին[8]։ Սակայն, Բաշշար ալ-Ասադը, Լոնդոնից վերադառնալով, միացավ ռազմական ուժերին և 2000 թվականին հաջորդեց հորն ու դարձավ Սիրիայի նախագահ[8]։
Մախլուֆը, հավանաբար, պաշտպանել է Արաբական գարնան և Սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ ցուցարարների և ապստամբների նկատմամբ կոշտ ճնշումները[5]։ 2012 թվականին Մախլուֆը, ինչպես նաև Ալ-Ասադի ընտանիքի այլ անդամներ Եվրամիության կողմից ենթարկվել են պատժամիջոցների երկրում քաղաքացիական պատերազմի և Ալ Ասադի ռեժիմի կողմից ցուցարարների վրա հարձակումների համար[4]։
ԵՄ պատժամիջոցները ներառել են նաև ճամփորդության արգելք և ակտիվների սառեցում[4]։ Նախքան ճամփորդական արգելքը, Մախլուֆը հաճախակի է մեկնել Գերմանիա չբացահայտված հիվանդության բուժման նպատակով[4][5][9]
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիսա Մախլուֆը մահացել է 2016 թվականի փետրվարի 6-ին Դամասկոսում չբացահայտված պատճառներից:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.lemonde.fr/disparitions/article/2016/02/07/mort-d-anissa-makhlouf-mere-de-bachar-al-assad-soutien-en-coulisses-de-la-repression-syrienne_4860909_3382.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.lorientlejour.com/article/969122/deces-danissa-makhlouf-la-mere-de-bachar-el-assad.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.n-tv.de/panorama/Assads-Mutter-ist-tot-article16942521.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 One source cites 1934 as her year of birth (see p. 26)
- ↑ 5,0 5,1 5,2 "Syrian president's mother Anissa Assad dies aged 86". Al Jazeera English.
- ↑ Bacias, Amanda (2016 թ․ փետրվարի 6). «Syrian President Bashar al-Assad's mother has died». Reuters (Business Insider). Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 At home with the Assads: Syria's ruthless ruling family
- ↑ 8,0 8,1 Getting to know Syria's first family
- ↑ «Bashar al-Assad's mother has fled Syria, US ambassador claims». The Daily Telegraph. 2013 թ․ հունվարի 25. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անիսա Մախլուֆ կատեգորիայում։ |