Jump to content

Դամասկոսի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամասկոսի համալսարան
Տեսակհասարակական համալսարան
Հիմնադրված է1923
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
Երկիր Սիրիա
ՏեղագրությունԴամասկոս
Կայքdamascusuniversity.edu.sy(արաբ.)
Դամասկոսի համալսարան (Սիրիա)##
Դամասկոսի համալսարան (Սիրիա)
Դամասկոսի համալսարան, Սիրիա
 University of Damascus Վիքիպահեստում

Դամասկոսի համալսարան (արաբ․՝ جامعة دمشق‎‎, Jāmi‘atu Dimashq), Սիրիայի ամենամեծ և ամենահին համալսարանը, որը գտնվում է Դամասկոսում, համալսարանական տարածքներ ունի Սիրիայի այլ քաղաքներում։ Հիմնադրվել է 1923 թվականին Բժշկագիտության դպրոցի (հիմնադրվել է 1903 թվականին) և Իրավագիտական ինստիտուտի (հիմնադրվել է 1913 թվականին) միավորման արդյունքում։ Մինչև 1958 թվականը կոչվել է «Սիրիայի համալսարան», սակայն Հալեպի համալսարանի հիմնադրումից հետո անվանումը փոխվել է։ Սիրիայում կան 9 հանրային և ավելի քան 10 մասնավոր համալսարաններ։

Դամասկոսի համալսարանն ունի մի քանի ֆակուլտետներ, բարձրագույն և միջանկյալ ինստիտուտներ, բուժքույրական դպրոց։ Ինստիտուտներից մեկը, որն արաբական աշխարհում ամենամեծ հաստատությունն է, մասնագիտացած է օտարերկրացիներին արաբերեն սովորեցնելու գործում[2]։

La Caserne Hamidieh - Սիրիայի համալսարան նախկին գլխամասը, այժմ՝ Իրավաբանական ֆակուլտետ

Յուրաքանչյուր համալսարանի պատմություն անբաժանելի է իր երկրի պատմությունից, քանի որ վերջինների իրադարձություններն ու ժամանակագրությունը մեծ դեր են խաղում պատմության մեջ։ Սիրիայի ժամանակակից պատմությունը իր հետքն է թողել Դամասկոսի համալսարանի վրա։ 1901 թվականին Դամասկոսում հաստատվել է Բժշկության դպրոցի հիմնադրումը։ Դամասկոսի համալսարանի հենք հանդիսացող դպրոցը բացվել է 1903 թվականին։ Այն ներառում էր բժշկագիտական և դեղագիտական մասնաճյուղեր, ուսուցման լեզուն թուրքերենն էր։ 1913 թվականին Բեյրութում բացվել է իրավաբանական դպրոցը, որտեղ ուսուցիչների մեծ մասը արաբներ էին, ուսուցման լեզուն՝ արաբերեն։ Այնուհետև այդ դպրոցը 1914 թվականին տեղափոխվել է Դամասկոս և Բժշկագիտական դպրոցը տեղափոխվել է Բեյրութ։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարիներին իրավաբանական դպրոցը տեղափոխվել է Բեյրութ։ Դրանից հետո 1919 թվականին Դամասկոսում բացվել է Բժշկական ինստիտուտ (հունվարին) և իրավաբանական դպրոց (սեպտեմբերին)։

1923 թվականին Իրավագիտության դպրոցն անվանվել է Իրավագիտության ինստիտուտ և միավորվելով բժշկական ինստիտուտի, Արաբական միության և Արաբական ժառանգության կենտրոնի հետ՝ ձևավորեցին Սիրիայի համալսարանը։ 1926 թվականին Արաբական միությունն ու Արաբական ժառանգության կենտրոնն առանձնացել են այս կազմակերպությունից։

1928 թվականին հիմնադրվել է Բարձրագույն գրական ուսումնասիրությունների դպրոցը և անմիջապես միավորվել համալսարանի հետ։ 1929 թվականին այն դարձել է Գրականության դպրոց, որը փակվեց 1935/1936 թվականներին։

1958 թվականին ստեղծվել է նոր օրենք՝ կարգավորելու Միացյալ Արաբական Հանրապետության հյուսիսային և հարավային շրջանների բուհերի աշխատանքը, ինչի արդյունքում «Սիրիայի համալսարան» անվանումը փոխարինվեց «Դամասկոսի համալսարան» անվանումով և ստեղծվեց «Հալեպի համալսարան» կոչվող երկրորդ հյուսիսային համալսարանը[3]։

1959 թվականին Դամասկոսում ստեղծվել է գեղարվեստի քոլեջ, որը 1972 թվականին դարձել է Դամասկոսի համալսարանի մաս[4][5]։

Ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դամասկոսի համալսարանի քարտեզը
  • Բժշկագիտություն՝ հիմնադրված 1903 թվականին
  • Դեղագործություն՝ հիմնադրված 1903 թվականին
  • Ատամնաբուժություն՝ հիմնադրված 1921 թվականին
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ հիմնադրված 2000 թվականին
  • Քաղաքացիական ճարտարագիտություն՝ հիմնադրված 1961 թվականին
  • Մեխանիկական ճարտարագիտություն և էլեկտրատեխնիկա՝ հիմնադրված 1963 թվականին
  • Տնտեսագիտություն՝ հիմնադրված 1956 թվականին
  • Արվեստ և հումանիտար գիտություններ՝ հիմնադրված 1928 թվականին
  • Կրթություն՝ հիմնադրված 1946 թվականին
  • Գյուղատնտեսություն՝ հիմնադրված 1963 թվականին
  • Իսլամական իրավագիտություն՝ հիմնադրված 1954 թվականին
  • Ճարտարապետություն՝ հիմնադրված 1960 թվականին
  • Գիտություն
  • Կերպարվեստ, հիմնադրված 1960 թվականին
  • Քաղաքագիտություն՝ հիմնադրված 1979 թվականին
  • Իրավագիտություն՝ հիմնադրված 1913 թվականին
  • Տուրիզմ

Բարձրագույն ինստիտուտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լազերային հետազոտությունների և կիրառական ծրագրերի բարձրագույն ինստիտուտ
  • Վարչական զարգացման բարձրագույն ինստիտուտ
  • Սեյսմոլոգիական հետազոտությունների բարձրագույն ինստիտուտ
  • Լեզուների բարձրագույն ինստիտուտ
  • Թարգմանությունների և մեկնաբանությունների բարձրագույն ինստիտուտ

Դամասկոսի համալսարանի Արաբերենի ինստիտուտը հայտնի է որպես ոչ-բնիկ արաբախոսների համար արաբերենի ուսուցման լավագույն կենտրոն։

Տեխնիկական ինստիտուտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրության տևողությունը երկու տարի է, ավարտական կուրսի ուսանողները ստանում են դիպլոմ։

  • Բիզնեսի կառավարման և մարքեթինգի տեխնիկական ինստիտուտ հետևյալ մասնագիտություններում` Բիզնեսի կառավարում, Մարքեթինգ, Հանրային կապեր
  • Ֆինանսաբանկային և բանկային համակարգերի տեխնիկական ինստիտուտ (նախկինում հայտնի է որպես «Կոմերցիոն ինստիտուտ»), առաջարկում է ասպիրանտուրան հետևյալ մասնագիտություններում՝ Հաշվապահություն և ֆինանսական շուկաներ, բանկային ուսուցում։ Լավագույն ուսանողներին հնարավորություն է ընձեռվում շարունակել ուսումը տնտեսագիտական ֆակուլտետում)
  • Բժշկագիտության տեխնիկական ինստիտուտ
  • Ստոմատոլոգիայի տեխնիկական ինստիտուտ
  • Ճարտարագիտության տեխնիկական ինստիտուտ
  • Մեքենաշինության և էլեկտրաէներգիայի տեխնիկական ինստիտուտ
  • Համակարգչային գիտության տեխնիկական ինստիտուտ
  • Գյուղատնտեսական ուսումնասիրությունների տեխնիկական ինստիտուտ

Բաց ուսուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաց ուսուցման կենտրոնն առաջարկում է աստիճաններ երեք մասնագիտությունների գծով՝

  • Իրավական ուսումնասիրություններ
  • Համակարգ և ինֆորմատիկա
  • Փոքր և միջին ծրագրեր

Դամասկոսի համալսարանի գրադարանն իր գործունեությունը սկսել է 1903 թվականին (բժշկական բյուրոյի հիմնադրումից ի վեր)[6]։ 2011 թվականի տվյալներով այն ունի ավելի քան 169000 կտոր գրականություն և 3830 ընթացիկ պարբերականներ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  2. Spender, Tom. «A new 'Mecca of Arabic studies'?». The Christian Science Monitor. Վերցված է 2007 թ․ մարտի 31-ին.
  3. «Historical Background». Damasuniv.edu.sy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  4. Lloyd, Fran (1999). Contemporary Arab Women's Art: Dialogues of the Present. London: Women's Art Library. էջ 82. ISBN 1 902770 005.
  5. Bloom, Jonathan; Blair, Sheila, eds. (2009). The Grove Encyclopedia of Islamic Art and Architecture. New York: Oxford University Press. էջ 261. ISBN 978-0-19-530991-1.
  6. Basima Bezirgan (1994), «Near East since 1920», Encyclopedia of Library History, New York: Garland Pub., ISBN 0824057872, 0824057872
  7. World Guide to Libraries (25th ed.), De Gruyter Saur, 2011

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամասկոսի համալսարան» հոդվածին։