Հալեպի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալեպի համալսարան
արաբ․՝ جامعة حلب‎‎
Aleppo university.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1958
ԱնդամակցությունMediterranean Universities Union? և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
ԵրկիրFlag of Syria.svg Սիրիա
ՏեղագրությունՀալեպ
Կայքalepuniv.edu.sy
##Հալեպի համալսարան (Սիրիա)
Red pog.png
Հալեպի համալսարան, Սիրիա
Commons-logo.svg University of Aleppo Վիքիպահեստում

Հալեպի համալսարան (արաբ․՝ جامعة حلب‎‎), հանրային համալսարան Սիրիայի Հալեպ քաղաքում։ Դամասկոսի համալսարանից հետո Սիրիայի երկրորդ ամենամեծ համալսարանն է։

2005-2006 թվականներին համալսարանն ունեցել է 61000 բակալավր շրջանավարտներ, 2400 ֆակուլտետային անդամներ։ Համալսարանն ունի 25 ֆակուլտետ և 10 միջանկյալ քոլեջներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը 1960-ական թվականներին

Հալեպի համալսարանը ստեղծվել է 1946 թվականին բացված Հալեպի ճարտարագիտական ֆակուլտետի և Սիրիական համալսարանի (այժմ՝ Դամասկոսի համալսարան) հիման վրա։ 1946 թվականին Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատի վերացումից հետո նոր անկախ Սիրիայում գործում էր միայն մեկ համալսարան։ 1958 թվականին Սիրիական կառավարությունն ընդունեց օրենք, որի համաձայն ստեղծվեց Հալեպի համալսարանը որպես երկրում երկրորդ համալսարան։ Նոր համալսարանը դռները բացեց 1960 թվականին։ Այն բաղկացած էր երկու ֆակուլտետներից (քաղաքացիական շինարարություն և գյուղատնտեսություն)։ Հաջորդ տասնամյակների ընթացքում համալսարանն արագորեն ընդլայնվեց, ձևավորվեցին ինժեներական, գիտության և գրականության բաժիններ, ինչպես նաև ուժեղ շեշտադրում դրվեց լեզուների վրա՝ դասընթացներ կազմակերպելով գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն։

Համալսարանը համատեղ համագործակցային ծրագրեր ունի արաբական աշխարհի բազմաթիվ բարձրագույն կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Արգենտինայի, Վենեսուելայի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Մալազիայի, Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հունգարիայի և Մոլդովայի հետ։

2008 թվականին Հալեպի համալսարանը նշել է իր ոսկե հոբելյանը։ 2013 թվականի հունվարի 15-ին Հալեպի համալսարանի ռմբակոծությունների ժամանակ զոհվել է 82 մարդ։ Պայթյունները տեղի են ունեցել Հալեպի համալսարանի դահլիճների և ճարտարապետության ֆակուլտետի միջև։ Նախնական մահացածների թիվը հասել է 52-ի, սակայն Հալեպի նահանգապետը հետագայում վերանայել է այդ թիվը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]