Պողոս VI [Paulus, աշխարհիկ անունը՝ Զովանի Բատիստա Մոնտինի (Giovanni Battista Montini)] (սեպտեմբերի 26, 1897(1897-09-26)[1][2][3][…], Կոնչեզիո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[4] - օգոստոսի 6, 1978(1978-08-06)[1][5][2][…], Կաստել-Գանդոլֆո, Հռոմ, Լացիո, Իտալիա[4]), Հռոմի պապ 1963 թվականից։ Իրականացրել է մի շարք չափավոր բարեփոխություններ, ընդլայնել կարդինալների կոլեգիան, վերակառուցել կուրիան, փոփոխություն մտցրել պապի ընտրության կանոնադրության մեջ։ «Պոպուլորում պրոգրեսսիո» էցիկլիկայով (1967) հռչակել է պատմության նոր պայմաններին հարմարեցված կաթոլիկության սոցիալական ուսմունքը։ Ի տարբերություն նախորդների, Պողոս VI այցելել է բազմաթիվ երկրներ, հանդես եկել խաղաղության և եկեղեցիների մերձեցման պաշտպանությամբ։ 1970 թվականին Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա և Պողոս VI քննարկել են եկեղեցիների մերձեցման և հայ ու կաթոլիկական եկեղեցիների փոխհարաբերության հարցերը։
Ցանկը բաժանված է ըստ դարերի ելնելով պոնտիֆիկատի սկզբից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 368)։