Սիրիկիոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիրիկիոս
Siricius.jpg
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ 334[1]
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Մահ նոյեմբերի 27, 399
Հռոմ, Հռոմեական կայսրություն


Հռոմի պապ Սիրիկոս (334 - 26 նոյեմբերի 399) Հռոմի Պապ է նշանակվել 384 թ. դեկտեմբերից[2] մինչև 399 թ., մահացել է 399 թ.: Նա հաջորդել է Հռոմի պապ Դամասոս I-ին, իսկ նրա մահից հետո էլ Հռոմի պապու աթոռը անցնում է Անաստաս I-ին:

Հռոմի պապ Սիրիկոսը մեծ որոշումներ է կայացրել մկրտության, եկեղեցական կարգապահության և այլ ոլորտներում: Դրանք ամենահին ամբողջական պահպանված Հռոմի պապի որոշումներից մեկն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիկոսը բնիկ հռոմեացի էր. նրա հոր անունը Տիբուրտիուս էր: Սիրիկոսը Եկեղեցում իր ծառայություննը սկսել է վաղ տարիքում: Այդ մասին տեղեկանում ենք նրա գերեզմանի վրայի արձանագրությամբ[3]:

Սիրիկոսը ընտրվեց հռոմի պապ չնայած հակապապ Ուրսինոսի քայլերը բողոքարկելու հռոմի պապի աթոռին Սիրիկոսի ընտրվելուն: Վալենտինյա II կայսրը շտապ հաստատեց ընտրությունները, հետագա առարկություններից զերծ մնալու համար[4]:

Նա ակտիվ Հռոմի պապ էր, որը մասնակցում էր Եկեղեցու վարչարարության և տարբեր խմբակցությունների, տեսակետների մշակման մեջ: Նա տասնհինգ տարբեր կետերի վերաբերյալ որոշումներ է կայացրել, որոնց թվում էին՝ մկրտության, զղջման, եկեղեցական կարգապահության, հոգևորականության և այլ եկեղեցական հռետորության վերաբերյալ:

Սիրիկոսը թաղված է Սան Սիլվեստրո բազիլիկայում[4]: Նրա տոնը նշվում է ամեն տարի նոյեմբերի 26-ին:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #100337740 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. The date in December—15, 22, or 29—is uncertain. Annuario Pontificio (Libreria Editrice Vaticana 2012 978-88-209-8722-0), p. 9.
  3. Kirsch, Johann Peter. "Pope St. Siricius." The Catholic Encyclopedia Vol. 14. New York: Robert Appleton Company, 1912. 29 September 2017
  4. 4,0 4,1 "The 38th Pope", Spirituality for Today, Diocese of Bridgeport

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Դամասոս I
Հռոմի պապ
Սիրիկոս

1994 - 1999 թ.
Հաջորդող
Անաստաս I