Իննոկենտիոս XIII
Իննոկենտիոս XIII Innocentius PP. XIII | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
1721 թ.մայիսի 8 — 1724 թ. մարտի 7 | |||
Ընտրություն՝ | 1721 թ. մայիսի 8 | ||
Գահակալեցում | 1721 թ. մայիսի 18 | ||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | ||
Նախորդող՝ | Կղեմես XII | ||
Հաջորդող | Բենեդիկտոս XIII | ||
Կրթություն | Պապական Գրիգորյան համալսարան և Հռոմի Սապիենզա համալսարան | ||
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա | ||
Ծննդյան անուն | Պիետրո Միքելանջելո դեի Կոնտի | ||
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
Pietro Michelangelo dei Conti | ||
Ծնունդ | մայիսի 13, 1655[1][2][3][…] Պոլի, Պապական մարզ | ||
Մահ | մարտի 7, 1724[1][2][3][…] (68 տարեկան) Հռոմ, Պապական մարզ[4] | ||
Թաղված է | Vatican Grotto | ||
Հայր | Carlo Conti, Duca di Poli?[5] | ||
Մայր | Isabella Muti?[5] | ||
Հոգևոր աստիճանի ընդունում | 1706 թ. հունիսի 7 | ||
Կուսակրոնության ընդունում | 1695 թ. հունիսի 16 | ||
![]() |
Իննոկենտիոս XIII (լատ.՝ Innocentius PP. XIII, աշխարհիկ կյանքում՝ Պիետրո Միքելանջելո դեի Կոնտի, իտալերեն՝ Pietro Michelangelo dei Conti, մայիսի 13, 1655[1][2][3][…], Պոլի, Պապական մարզ - մարտի 7, 1724[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4]), Հռոմի Պապ 1721 թվականի մայիսի 8-ից մինչև 1724 թվականի մարտի 7-ը։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիետրո Միքելանջելո դեի Կոնտի հայտնի ընտանիքից է, որը Հռոմին տվել է 9 պապ, այդ թվում՝ Գրիգոր IX, Ալեքսանդր IV և Իննոկենտիոս III: Միքելանջելոն ծնվել է 1655 թվականի մայիսի 13-ին Հռոմից ոչ հեռու՝ Պոլիում և եղել է Պոլի կոմս Կարլո II որդին։ Եղել է ճիզվիտների սանը, Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի տարբեր գործառույթներ է կատարել։ 1706 թվականին նա դարձել է կարդինալ-քահանա[6]։ 1697 թվականից մինչ 1710 թվականը Պորտուգալիայում հանդես է եկել որպես նվիրակ, որտեղ, ինչպես ենթադրվում է, նրա մոտ տպավորվեցին ճիզվիտների մասին այն անբարենպաստ տպավորությունները, որոնք հետագայում ազդեցին նրանց նկատմամբ իր վերաբերմունքի վրա։
Ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղեմես XI պապի մահվանից հետո 1721 թվականին կոնկլավը ընտրեց նոր Պապ։ Կարդինալները 75 ձայն տվեցին Կոնտիին։ 1721 թվականի առավոտյան նա ընտրվեց՝ վերցնելով Իննոկենտիոս XIII անունը, ի պատիվ Իննոկենտիոս III պապի։ Մայիսի 18-ին նա հանդիսավոր թագադրվեց։ Ընտրվելու ժամանակ Կոնտին արդեն ծանր հիվանդ էր։
Պապություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իննոկենտիոսի կառավարման շրջանը ծաղկուն էր և համեմատաբար հանգիստ։
Իննոկենտիոսի XIII արգելեց ճիզվիտներին ընդլայնել իրենց գործունեությունը Չինաստանում։ Ֆրանսիացի եպիսկոպոսները դիմեցին նրան «Unigenitus» բուլային ետ կանչելու միջնորդությամբ` յանսենիզմի մեջ մեղադրելով, բայց պապը խնդրանքը մերժեց։
Իննոկենտիոս XIII, ինչպես և իր նախորդը, բարեհաճ վերաբերմունք է ունեցել Ջեյմս Ստյուարդի` բրիտանական գահի «վաղեմի թեկնածուի» նկատմամբ։ Պապի զարմիկը՝ Ֆրանչեսկո Մարիա Կոնտին դարձավ Ջեյմսի արքունական սենեկապետը` Հռոմի Պալացո Մուտիում[7]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1724 թվականին Իննոկենտիոս XIII -ը հիվանդացավ։ Նրան տանջում էր ճողվածքները, որոնց մասին նա ոչ ոքի չի ասում, բացի սենեկապետից։ Մի օր ճողվածքը պայթեց` առաջացնելով բորբոքում և տենդ։ Իննոկենտիոս XIII-ը կարգ հիվանդաց խորհրդակատարություն խնդրեց, ապաշխարեց և 1724 թվականի մարտի 7-ին` 69 տարեկան հասակում մահացավ։ Նա հուղարկավորվեց Սուրբ Պետրոսի տաճարում։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Իննոկենտիոս XIII միջինից բարձր հասակ ուներ, ամուր կազմվածք, պայծառ աչքեր և մեծ քիթ։ Նա մարդկանց երբեք թույլ չէր տալիս իր ներկայությամբ նստել. կարդինալներից և դեսպաններից բացի մյուսները պարտավոր էին ծնկած կամ կանգնած մնալ։
Նրա ծննդյան 350-ամյակի կապակցությամբ` 2005 թվականին գյուղի բնակիչները, որտեղ նա ծնվել է պատարագ մատուցեցին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Michel O. Innocent XIII, Pope // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T041366
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Union List of Artist Names — 2015.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Appartenevano alla famiglia dei Poli: Innocenzo III, Gregorio IX e Alessandro IV
- ↑ John N.D. Kelly, Gran Dizionario Illustrato dei Papi, p. 700
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իննոկենտիոս XIII (Պիետրո Միքելանջելո դեի Կոնտի) allvatican.ru Archived 2013-04-11 at the Wayback Machine.
- "Pope Innocent XIII". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company. 1913.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իննոկենտիոս XIII կատեգորիայում։ |
|