Ճիզվիտական դաստիարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճիզվիտական դաստիարակություն, դաստիարակության համակարգ, որը մշակել է ճիզվիտների միաբանությունը։ Նրա սկզբունքներն ու մեթոդիկան շարադրվել են դպրոցական հատուկ կանոնադրությունում՝ «Ratio atque institutio atudiomm Societatis Jesu» (հաստատվել է 1599 թվականին)։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիզվիտական դաստիարակության նպատակն էր պատրաստել կաթոլիկ եկեղեցուն հնազանդ սպասավորներ։ Ճիզվիտական դպրոցները բաժանվել են *տարրականի՝ կոլեգիաների (ուսման տևողությունը՝ 7 տարի)

  • բարձրագույնի՝ սեմինարիաների (ուսման տևողությունը՝ 6 տարի)։

Տարրական դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրական դպրոցներն ստեղծվել են Վերածննդի շրջանում և իրենց տված կրթության ծավալով ու բնույթով մոտ էին գիմնազիաներին։ XVIII-րդ դարի սկզբին հաշվվում էր մոտ 800 ճիզվիտական ուսումնական հաստատություն, այդ թվում ավելի քան 20 համալսարան։

1832 թվականին ճիզվիտները վերանայեցին դպրոցական կանոնադրությունը, հիմնական սկզբունքներն ու նպատակները մնացին նույնը՝ ավելացավ ուսումնական առարկաների թիվը (հիմնականում բնա-մաթեմատիկական դիսցիպլիններ)։

XX դարի սկզբին թույլ տրվեց փոփոխություններ մտցնել առանձին ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններում՝ ելնելով տեղի պայմաններից ու պահանջներից։ Արևմտյան բազմաթիվ երկրներում (Իսպանիա, Պորտուգալիա, ԱՄՆ, Լատինական Ամերիկայի երկրներ և այլն) ճիզվիտները այժմ նույնպես մեծ ազդեցություն ունեն ժողովրդական կրթության վրա․ նրանք բաց են անում իրենց դպրոցները, պետետական ու մասնավոր դպրոցների համար պատրաստում ուսուցիչներ (ԱՄՆ-ում հաշվվում է մոտ 50 ճիզվիտական ուսումնական հաստատություն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 97