Վաղենտինոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաղենտինոս
Pope Valentine.jpg
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ. 780
Հռոմ, Պապական մարզ
Մահ հոկտեմբերի 10, 827[1]
Հռոմ, Պապական մարզ


Վաղենտինոս (Հռոմի պապ) (լատ.՝ Valentinus PP., իտալ.՝ Valentino Leoni, լատ.՝ Valentinus Leonus, մոտ. 780, Հռոմ, Պապական մարզ - հոկտեմբերի 10, 827[1], Հռոմ, Պապական մարզ), եղել է Հռոմի պապ սեպտեմբերի 1-ից, որոշ աղբյուրներում` 827 թվականիի օգոստոսի 31-ից հոկտեմբերի 10-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հռոմում` Լիա լեռան տարածքում` Լեոնի ազնիվ ընտանիքում[2]: Նրա հայրը Լեոնե Լեոնին էր (լատ.՝ Leontius, իտալ.՝ Leonzio Leoni): Ցուցադրելով վաղ սովորելու ունակությունը, նա տեղափոխվեց դպրոցից Լատերանի պալատ և, ըստ Լիբեր Պոնտիֆիկալի, նշանակվել է սարկավագ Հռոմի Պասքալիս I-ի կողմից [3]: Նա նաև դարձավ Պասկալայ I Պապի Եվգենե II-ի իրավահաջորդը, նույնիսկ խոսակցություններ էին եղել, որ Վաղենտինոսը Եվգենի II-ի որդին է: Նույնիսկ լուրեր էին պտտվում, որ Վաղենտինոսն ու Եվգենի II-ը ներգրավված էին անօրինական հարաբերությունների մեջ[4]: Հռոմեական հոգևորականությունը, ազնվականությունը և ժողովուրդը կարծում էին, որ Վալենտիանոսը առաքելական աթոռի ամենաարժանի թեկնածուն է։ Նրանք նրան Սանտա Մարիա Մաջորե բազիլիկից տեղափոխեցին Լաթերիանի պալատ՝ անտեսելով նրա բողոքը[5]: Հաջորդ կիրակի, Վաղենտինոսը պաշտոնապես հաստատվեց Հռոմի եպիսկոպոս՝ Սուրբ Պետրոսի տաճարում: Ընտրությունների ժամանակ ներկա կայսերական ներկայացուցիչ չկար, և Վաղենտինոսը հնարավորություն չուներ իր ընտրությունը համաձայնեցնելու կայսեր հետ: Ընդամենը հինգ շաբաթ անց՝ հոկտեմբերի 10-ին, 827-ին, Վաղենտինոսը մահացավ[6][7]:

Վաղենտինոսի ընտրությունը՝ Հռոմի Պապի ընտրություններում, հռոմեական ազնվականության ազդեցության ամրապնդման ևս մեկ նշան էր: Սա, չնայած այն հանգամանքին, որ 769 թվականին Լաթերեն խորհուրդը հաստատեց, որ Հռոմի Պապի ընտրությունը պետք է լինի հռոմեական հոգևորականության իրավունքը, իսկ ազնվականությունը կարող է հարգել միայն ընտրված Հռոմի Պապին: Աշխարհիկ մարդկանց աստիճանաբար ներխուժումը պապերի ընտրություններում իր բարձրակետին հասավ X դարում, երբ պապականությունը խաղալիք դարձավ հռոմեական ազնվականության ձեռքին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 various authors Encyclopedia of Popes — 2000.
  2. Mann, pgs. 183—184
  3. Mann, pg. 184
  4. DeCormenin, pgs. 217—218
  5. Mann, pgs. 184—185
  6. Mann, pgs. 185—186
  7. DeCormenin, pg. 218
  8. Mann, pg. 185

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mann, Horace K., The Lives of the Popes in the Early Middle Ages, Vol. II: The Popes During the Carolingian Empire, 795—858 (1906)
  • DeCormenin, Louis Marie; Gihon, James L., A Complete History of the Popes of Rome, from Saint Peter, the First Bishop to Pius the Ninth (1857)
  • (Անգլերեն) R. Krautheimer, Rome. Profile of a city, 312–1308, Princeton University Press, Princeton, 1980 ;
  • F. Marazzi,

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]