Հովհաննես I (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես I
լատ.՝ Johannes PP. I
Johannes I.jpg
53-րդ Հռոմի Պապ
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ. 470
Սիենա (քաղաք), Տոսկանա
Մահ մայիսի 20, 526
Ռավեննա, Էմիլիա-Ռոմանիա

Հովհաննես I (մոտ. 470, Սիենա, Արևմտյան Հռոմեական կայսրություն - մայիսի 20, 526, Ռավեննա, Օստգոթների թագավորություն), Հռոմի Պապ 523 թվականի օգոստոսի 13-ից մինչև 526 թվականի մայիսի 18-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննեսը ծնունդով Իտալիայի Սիենայից էր (կամ Կաստելլո-դի-Սերենա, Կիուձինոյի կողքին): Նա պապերից առաջինն էր, որ դեսպանության կազմում այցելել է Կոստանդնուպոլիս:

Լինելով սարկավագ Հռոմում՝ Հովհաննեսը, ինչպես հայտնի է, եղել է Լավրենտիոսի կողմանակիցը: 506 թվականին նա ընդունել է իր սխալները, դատապարտել է Պետրոս Ալթինացուն և Լավրենտիոսին և ներողություն է խնդրել Պապ Սիմմաքոսից։ Ամենայն հավանականությամբ, հենց նա է եղել ոմն «սարկավագ Հովհաննես» անվան ներքո, որը, ի թիվս այլոց, ստորագրել է Հռոմի Սինոդի 499 և 502 թվականների acta-ը (որոշումները)[1]: Հովհաննեսը, հնարավոր է նաև, որ թաքնվել էր «սարկավագ Հովհաննեսի» անվան տակ, ում VI դարի փիլիսոփա Բոետիոսը նվիրել էր իր կրոնական հինգ տրակտատներից երեքը՝ գրված 512 և 520 թվականների միջև:

Հովհաննես I Պապ

Հովհաննեսը շատ վատառողջ էր, երբ նստեց պապական գահին՝ որպես Հռոմի Պապ Հովհաննես I: Բյուզանդական կայսրի կողմից արիոսականությունը դավանողներին հետապնդելու վերաբերյալ հրովարտակի հրապարակումից հետո Թեոդորիխ Մեծի կողմից որպես դեսպան ուղարկվեց (իր կամքին հակառակ) Հուստինիանոսի կասեր մոտ, որպեսզի հասնեն հերետիկոսների դեմ միջոցների վերացմանը կամ մեղմացմանը: Թեոդորիխ թագավորը սպառնացել էր, որ եթե Հովհաննեսը չկարողանա կատարել իր առաքելությունը, ապա հավանական է, որ Արևմուտքում ճնշումներ կսկսվեն ոչ-արիոսականների դեմ: Հովհաննեսը մեծ շքախմբով գնաց Կոստանդնուպոլիս. նրան ուղեկցողների թվում էին Եկլեսիա եպիսկոպոսը Ռավեննայից, Եվսևիոս եպիսկոպոսը Ֆանոյից և Սաբինը՝ Կամպանիայից[2], ինչպես նաև աշխարհիկ գործիչներ սենատորներ Ֆլավիոս ֆեոդորը, Ֆլավիոս Ինպորտուն Յունիորը, Ագապիտը և վերջինիս պատրիկը[3]:

Հովհաննեսը չկարողացավ, և հավանաբար՝ չէր էլ ցանկացել, հաջողությամբ կատարել թագավորի կողմից հանձնարարված առաքելությունը։ Վերադառնալուն պես նա բանտարկվեց Ռավեննայում՝ Հուստինիանոս կասեր հետ դավադրություն նյութելու կասկածանքով: Բանտում էլ Հովհաննեսը մահացավ խնամազուրկ և դաժան վերաբերմունքից։ Նրա մարմինը տեղափոխվել է Հռոմ և թաղվել է Սուրբ Պետրոսի բազիլիկայում։

Սրբադասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես I-ը հետագայում սրբադասվել է որպես մարտիրոս: Արվեստում նրան սովորաբար պատկերել են վանդակաճաղերի միջով նայելիս կամ բանտում՝ սարկավագներ հետ։ Նա մեծարվում է Ռավեննայում և Տոսկանայում: Նրա հիշատակի տոնը մայիսի 18-ին է՝ մահվան տարելիցի օրը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Moorhead, "The Last Years of Theoderic", Historia: Zeitschrift für Alte Geschichte, 32 (1983), p. 113
  2. Raymond Davis (translator), The Book of Pontiffs (Liber Pontificalis), first edition (Liverpool: University of Liverpool Press, 1989), p. 49
  3. Anonymus Valesianus, 15.90; translated by J.C. Rolfe, Ammianus Marcellinus (Harvard: Loeb Classical Library, 1972), vol. 3 p. 565
  4. Patron Saints Index: Archived 2009-05-21 at the Wayback Machine. "Pope Saint John I" (last accessed 23 October 2011)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]