Փելիքս III (II) (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փելիքս III (II)
լատ.՝ Felix PP. III (II)
Felix3.jpg
48-րդ Հռոմի Պապ
483 թվականի մարտի 13 — 492 թվականի մարտի 1
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Սիմպլիկիոս
Հաջորդող Գելասիոս I
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ. 440
Հռոմ, Իտալիա
Մահ մարտի 1, 492
Հռոմ, Kingdom of Italy

Փելիքս III (II) (լատ.՝ Felix PP. III (II),մոտ. 440, Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն - մարտի 1, 492, Հռոմ, Kingdom of Italy) Հռոմի պապ 483 թվականի մարտի 13-ից մինչև 492 թվականի մարտի 1-ը։ Ծագումով հռոմեական նշանավոր Անիցիա ազգանունը կրողներից էր, ազգանունը հետագայում կաթոլիկ եկեղեցին տվել է նաև Գրիգոր Մեծին։ Փելիքսը հակամարտել է արևելյան եկեղեցիների ներկայացուցիչների հետ՝ պաշտպանելով Քաղկեդոնի ժողովի որոշումները, որոնք ժխտում էին մոնոֆիզիտները։ Մասնավորապես, եկեղեցուց հեռացրել է Անտիոքի Պետրոս 2-րդ և Ալեքսանդրիայի Պետրոս 3-րդ (Մոնգ) պատրիարքներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փելիքսը ծնվել է նշանավոր Անիցիաների հռոմեական ընտանիքում, նրա հայրը քահանա էր: Տեղեկություններ կան, որ հոգևոր կարգ ստանալուց առաջ նա ամուսնացած է եղել և որդի է ունեցել՝ Գորդիոս անունով։ Այս կերպ՝ նրա թոռը եղել է ապագա Պապ Ագապետոս I-ը, ով իր հերթին Հռոմի Պապ Գրիգոր I Մեծի պապն էր:

Որոշ աղբյուրներում Փելիքսին հերթական III համարն են վերագրում, թեպետ, ըստ էության, Հռոմի Փելիքս II պապ իրենից առաջ չի եղել. այսպես կոչել են 355-357 թվականների հակապապին:

Փելիքսի ընտրությունն ի սկզբանե զուգորդվել է կանոնի խախտմամբ. այն պետք է իրականացվեր կայսերական թույլտվությամբ՝ հաշվի առնելով Հռոմի ժողովրդի կարծիքը: Սակայն Արևմուտքի կայսեր տիտղոսը վերացվել էր, և Իտալիայի թագավոր Օդոակրը պահանջում էր իրեն վերապահել այդ իրավունքը։ Նա Հռոմ ուղարկեց իր դեսպան Ցեցին Վասիլիոսին, ով ներկայացրեց հանգուցյալ պապ Սիմպլիկիոսի կողմից ստորագրված հրամանագիրը, որով կարգադրում էր Հռոմի պապի ընտրությունը կատարել աշխարհիկ իշխանության ղեկավարի հանձնարարականները հաշվի առնելով: Ոչ ոք դեմ չեղավ այդ հրամանագրին, և խորհրդակցություններն ավարտվեցին 483 թվականի մարտի 13-ին՝ Փելիքսի ընտրությամբ:

Ակակիոսական հերձված[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Փելիքս պապին հայտնի դարձավ Կոստանդնուպոլսի պատրիարք Ակակիոսի աջակցությամբ Ալեքսանդրիայի ամբիոնին մոնոֆիզիտ Պետրոսն Մոնգին կարգելու մասին, Պապն իր լեգատներին ուղարկեց Կոստանդնուպոլիս՝ Ակակիոս պատրիարքի գործողությունների վերաբերյալ կայսեր ուղերձով, սակայն լեգատները ձերբակալվեցին և իշխանությունների ճնշման տակ համաձայնեցին Ակակիոսի հետ միասին ծառայել դիպտիխում մոնոֆիզիտ Պետրոս Մոնգի անունը ներառելու պահից։ Այդ մասին լուրերը աքիմիտ-վանականների կողմից հասցվեց Հռոմ[1]: Պապն Ակակիոսի գործողություններն ընկալեց որպես քաղկեդոնական դավանանքի դավաճանություն և 484 թվականի հուլիսի 22-ին Հռոմում 77 եպիսկոպոսների ժողով հրավիրեց և գահընկեց արեց պատրիարք Ակակիոսին՝

Վիքիքաղվածք
«Դու զրկված ես քահանայությունից, հեռացված ես կաթոլիկական հաղորդակցությունից և հավատարիմ մարդկանց թվից: Դու այլևս իրավունք չունես ո՛չ եպիսկոպոսի անուն կրելու, ո՛չ էլ հոգևոր գործողություններ կատարելու: Այսպիսին է պատիժը, որը դրվում է քեզ վրա Սուրբ Հոգու դատաստանով և առաքելական իշխանությամբ, որի կրողները մենք ենք համարվում [1]»
(Հռոմի Փելիքս III պապի տարբերակիչ ուղերձ)

Պապի տարբերակիչ նամակը գաղտնի հասցվել էր Կոստանդնուպոլիս, և աքիմիտ-վանականներից մեկը կարողացել էր նրա օրինակը գամել պատրիարքի եմիփորոնին՝ Սուրբ Սոֆիայի տաճարում մատուցվող պատարագի համար[2]: Հենվելով կայսեր իշխանության վրա՝ Ակակիոսը անտեսեց իր տապալումը: Դրանից հետո Փելիքս պապի անունը ջնջվեց նրանց դիպտիխներից և սկսվեց Արևմտյան և Արևելյան եկեղեցիների միջև 35-ամյա պառակտումը՝ ակակիոսական հերետիկոսությունը:

Արիոսական աղանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայում վանդալներ Գեյզերիխը և նրա որդի Հուներիխը ավելի քան 50 տարի հետապնդում էին եկեղեցին, և շատ կաթոլիկներ ստիպված եղան լքել տարածաշրջանը: Երբ խաղաղությունը վերականգնվեց, նրանցից շատերը, ովքեր վախի պատճառով էին ընկել հերետիկոսության մեջ և ընդունել արիոսականությունը, ցանկացան վերադառնալ պաշտոնական եկեղեցու գիրկը։ Նրանք դիմեցին Փելիքսին, ով սինոդ հրավիրեց 487 թվականին և նամակ հղեց Աֆրիկայի եպիսկոպոսներին, որտեղ նշում էր այն պայմանները, որոնց դեպքում վերջիններս կարող էին վերադառնալ պաշտոնական կաթոլիկ հավատքին։

Փելիքսը մահացել է 492 թվականին՝ իր կառավարումից 8 տարի, 11 ամիս և 23 օր հետո: Նա թաղված է Սան Պաոլո-ֆուորի-լե-Մուրա բազիլիկի ընտանեկան դամբարանում:

Փելիքս III-ի հիշատակի օրը մարտի 1-ն է: Հռոմեական մարտիրոսագրությունը 1576 թվականին նրա մասին այսպես է գրում ՝ «Մարտի 1-ին Հռոմում՝ Սան Պաոլո փողոցում, վախճանվել Է Սուրբ Փելիքս III-ը՝ Հռոմի պապը, ով եղել է Գրիգոր Մեծի նախնին»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Карташёв А. В. Вселенские соборы. — Клин, 2004. — С. 389.
  2. Карташёв А. В. Вселенские соборы. — Клин, 2004. — С. 390.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]