Եմիփորոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եմիփորոն, լայն ուսանոց-ուրար, որը հետևից և առջևից ծածկում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի կուրծքն ու թիկունքը, իսկ եմիփորոնի ծոպավոր ծայրերը հասնում են մինչև շուրջառի ծայրերը։ Եմիփորոնը խորհրդանշում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի ամբողջապես խաչված լինելը իրենց հինգ զգայարաններով, մեղքերի և աշխարհիկ ցանկությունների համար մեռնելը և միայն Քրիստոսի խաչն իրենց անձերում կրելը։