Լինոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լինոս
Linus2.jpg
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ
Վոլտերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա
Մահ 76
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Կողակից չկա

Լինուս (Linus, ? - 76 (կամ 78) թ. սեպտեմբերի 23), Հռոմի եպիսկոպոս 64 (կամ 67) թ. առ 76 (կամ 78) թ. սեպտեմբերի 23-ը, Կաթոլիկ եկեղեցին նրան համարում է Պետրոս առաքյալից հետո երկրորդ Հռոմի պապը, Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը։ Հիշատակվում է II դարի եկեղեցական գրող Հիրենեոս Լիոնացու «Աղանդների դեմ» երկում, որտեղ նա նույնացվում է Նոր Կտակարանի Առ Թիմոթեոս երկրորդ թղթում (4։22) հիշատակվող Լինոսի (Ղինոս) հետ («Աշխատի՛ր գալ նախքան ձմեռը։ Քեզ ողջունում են Եբուղոսը, Պուդէսը, Ղինոսը, Կլոդիան ու բոլոր եղբայրները»)։