Ելևթերոս (Հռոմի պապ)
Ելևթերոս | |
![]() | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | անհայտ[1] Նիկոպոլիս, Պրևեզա, Պրևեզա (նոմոս), Էպիրուս, Հունաստան[2] |
Մահ | 189[3] կամ 185[1] Վատիկանյան բլուր, Վատիկան |
Ելևթերոս (հին հունարեն՝ Ἐλευθέριος, լատ.՝ Eleutherius, անհայտ[1], Նիկոպոլիս, Պրևեզա, Պրևեզա (նոմոս), Էպիրուս, Հունաստան[2] - 189[3] կամ 185[1], Վատիկանյան բլուր, Վատիկան), Հռոմի պապ, ով գլխավորել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին 174 (175)-189 թվականներին[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ «Liber Pontificalis» գրքի նա ազգությամբ հույն է եղել և ծնվել է Հունաստանի Նիկոպոլիս քաղաքում [5][6]։ Նրա ժամանակակիցը՝ Հեգեսիպուսը գրում է, որ Ելևթերոսը եղել է հռոմեական եկեղեցու սարկավագ Անիկետոս պապի օրոք և շարունակել է նաև Սովտեր պապի օրոք, որին էլ հաջորդել է 174 թվականին[7]։ Իր պապության ժամանակաշրջանում պայքարել է մոնտանիստների դեմ։ Ինչպես նաև իրականացրել է առաքելություն Բրիտանիայում քրիստոնեության տարածման գործում։ Թեև այս փաստը որևէ պատմական աղբյուրում չի հիշատակվում։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Liber Pontificalis գրքի Ելևթերոսը մահացել է մայիսի 24-ին, և նրա մարմինը ամփոփված է Վատիկանյան բլրի վրա Սուրբ Պետրոսի կողքին։ Ավելի ուշ նրա մարմինը տեղափոխվել է Սան Ջիովաննի դելլա Պինյա, Պանթեոնի կողքին։ 1591 թվականին նրա մասուքները տեղափոխվել են Սանտա Սուսաննա եկեղեցի Սիքստոս V Պապի քրոջ՝ Կամիլլա Պրետտիի խնդրանքով։
Սուրբ Ելևթերոսի հիշատակության օրը մայիսի 26-ին է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Barcellona F. S. Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.theguardian.com/news/datablog/2013/feb/13/popes-full-list
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #102392021 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Kirsch, Johann Peter (1913). "Pope St. Eleutherius". In Herbermann, Charles. Catholic Encyclopedia. Vol. 5. New York: Robert Appleton Company.
- ↑ Brusher, Joseph Stanislaus (1980).Popes Through the Ages. San Rafael, California: Neff-Kane. ISBN 978-0-89-141110-9.
- ↑ Butler, Alban; Attwater, Donald; Thurston, Herbert (1956). Butler's Lives of the Saints (Volume 2). London: Burns & Oates.
- ↑ Hegesippus, cited in Eusebius. Historia Ecclesiastica. 4.22.. Edition: Eusebius: The History of the Church. Translated by Williamson, G. A. London: Penguin. 1965. p. 181.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող Սովտեր |
Հռոմի պապ Ելևթերոս 175 - 189 |
Հաջորդող Վիկտոր I |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ելևթերոս (Հռոմի պապ) կատեգորիայում։ |
|