Պոնտիանոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոնտիանոս
լատին․՝ Pontianus
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Մահ հոկտեմբեր 235
Տավոլարա կղզի, Սասսարի, Սարդինիա, Իտալիա
Թաղված է Catacomb of Callixtus


Պոնտիանոս (լատին․՝ Pontianus, անհայտ, Հռոմ, Հռոմեական կայսրություն - հոկտեմբեր 235, Տավոլարա կղզի, Սասսարի, Սարդինիա, Իտալիա), Հռոմի պապ, ով գլխավորել է կաթոլիկ եկեղեցին 230 թվականի հուլիսի 1-ից մինչև 235 թվականի սեպտեմբերի 28-ը[1]։ 235 թվականին Մաքսիմինոս Թրակիացի կայսեր օրոք քրիստոնեաների հալածանքների ժամանակ Պոնտիանոսը ձերբակալվել և ուղարկվել է Սարդինիա կղզի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնտիանոսի պապականությունը կայսր Ալեքսանդրուս Սևերուսի օրոք խաղաղ է ընթացել։ Ըստ եկեղեցական պատմիչ Եվսեբիոս Կեսարացու, Սևերուսի հաջորդ Մաքսիմինոս Թրակիացին փոխում է իր վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ[2]։ 235 թվականին Պոնտիանոսը և Հիպպոլիտոս հակապապը ձերբակալվում են և աքսորվում Սարդինիայի հանքեր[3], ինչը համարվում էր մահվան դատավճիռ[4]։

Որպեսզի հնարավոր լինի նոր պապ ընտրել, 235 թվականի սեպտեմբերի 28-ին Պոնտիանոսը հրաժարվում է գահից։ Նույն թվականի հոկտեմբեր ամսին նա մահանում է[5]։ 236 կամ 237 թվականին Փաբիանոս պապը Պոնտիանոսի և Հիպպոլիտոսի մարմինները բերում է Հռոմ և դրանք հողին հանձնում Սբ․ Կալիստոսի կատակոմբներում (Ապիյան ճանապարհի մոտ)[3][6]։ 1909 հայտնաբերվել է Պոնտիանոսի տապանաքարը, որի վրա հունարենով գրված էր՝ «Ποντιανός Επίσκ» (Pontianus Episk)։ «Μάρτυρ» մակագրությունն ավելացվել է ձեռքով։

Պոնտիանոսի հիշատակության օրը նախկինում նշվում էր նոյեմբերի 19-ին, սակայն 1969 թվականից սկսած նրա և Հիպպոլիտոսի հիշատակության օրերը նշվում են օգոստոսի 13-ին[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kirsch, Johann Peter (1911). "Pope St. Pontian" in The Catholic Encyclopedia. Vol. 12. New York: Robert Appleton Company.
  2. Papandrea, James L. (January 23, 2012). Reading the Early Church Fathers: From the Didache to Nicaea. Paulist Press. ISBN 978-0809147519.
  3. 3,0 3,1 Fr. Paolo O. Pirlo, SHMI (1997). "Sts. Pontian & Hippolytus". My First Book of Saints. Sons of Holy Mary Immaculate - Quality Catholic Publications. pp. 179–180. ISBN 971-91595-4-5.
  4. G. W. Clarke, "Some Victims of the Persecution of Maximinus Thrax," Historia: Zeitschrift für Alte Geschichte, Bd. 15, H. 4 (Nov., 1966): pp. 445-453, p. 451.
  5. Richard P. McBrien, Lives of the Popes (San Francisco: Harper Collins, 2000), 45.
  6. McBrien, Lives of the Popes, 45.
  7. Calendarium Romanum (Libreria Editrice Vaticana 1969), p. 146

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Herbermann, Charles, ed. (1913). "Pope St. Pontian". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
Նախորդող
Ուրբանոս I
Հռոմի պապ
Պոնտիանոս

230 - 235
Հաջորդող
Անտերոս