Սիլվերիոս (Հռոմի պապ)
Սիլվերիոս լատին․՝ Silverius PP. | ||
![]() | ||
| ||
---|---|---|
536 թվականի հուլիսի 8 — 537 թվականի մարտ | ||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | |
Նախորդող՝ | Ագապետոս I | |
Հաջորդող | Վիգիլիոս | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա | |
Մահ | հունիսի 20, 537[1] Պոնցա, Լատինա, Լացիո, Իտալիա | |
Հայր | Որմիզդես | |
Մայր | wife of Hormisdas? |
Սիլվերիոս (լատին․՝ Silverius PP., , Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա - հունիսի 20, 537[1], Պոնցա, Լատինա, Լացիո, Իտալիա), Հռոմի Պապ 536 թվականի հունիսի 8-ից մինչև 537 թվականի մարտը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլվերիոսը Որմիզդես Պապի օրինական որդին էր, ծնվել էր նախքան նրա հոր՝ հոգևոր կարգ ընդունելը։ Նա, հավանաբար, Պապ ընտրվել է 536 թվականի հունիսի 8-ին։ Սիլվերիոսը հայտնվել էր Իտալիա ներխուժած բյուզանդացիների և նահանջող բարբարոսների միջև՝ քաղաքական հակասությունների կենտրոնում։ Քանի որ Ագապետոսը մահացել էր Կոստանդնուպոլիս կատարած իր այցի ժամանակ, Թեոդահադին պետք էր հավատարիմ Պապ, և նրա ընտրությունը կանգ առավ Սիլվերիոսի վրա։ Պատմաբան Ջեֆրի Ռիչարդսը, ապացուցելով այս ենթադրությունը, ցույց է տալիս, որ նախքան ընտրվելը Սիլվերիոսն ունեցել է հիպոսարկավագի աստիճան, ինչը բավականին ցածր կարգ էր եկեղեցու հիերարխիայում, ուստի Թեոդահադը նրան ընկալել է որպես թույլ և հնազանդ թեկնածու[2]։ Liber Pontificalis -ը ուղղակիորեն պնդում է, որ Սիլվերիոսը իր բարձր կարգավիճակով պարտական էր թագավոր Թեոդոհադին։
Սակայն, երբ 536 թվականի դեկտեմբերի 9-ին բյուզանդացիները մոտեցան Հռոմին, Սիլվերիոսը հռոմեացիներին համոզեց Բելիսարիոսի բանակը մտցնել Հռոմ։ Սակայն շուտով նա ներառվեց կայսրուհի Թեոդորայի ցուցումով բեմադրված դատական գործընթացի մեջ՝ քաղաքական դավաճանության մեղադրանքով. նրան մեղադրում էին 537-538 թվականների պաշարման ժամանակ Վիտիգես քաղաքը հանձնելու փորձի մեջ[3]։ Հռոմի պաշարման ժամանակ Սիլվերիոսին պաշտոնանկ անելուց հետո Թեոդորան Հռոմի Պապի գահին բարձրացրեց իրեն հարմար թեկնածու Վիգիլիոսին։ Վերջինս կանչվեց Հռոմ՝ Սիլվերիոսին փոխարինելու համար։ Լիբերատ Կարթագենացու Breviarium տրակտատը պատկերում է Վիգիլիոսին «որպես մոնոֆիզիտների ագահ և նենգ կողմնակից, ով տապալեց և գրեթե սպանեց իր նախորդին»։ Ընդ որում, Լիբերատը պնդում է, որ Վիգիլիոսը կայսրուհի Թեոդորային խոստացել է գահին վերականգնել Կոստանդնուպոլսի պատրիարք Անֆիմոսին։
Ռիչարդսը նշում է, որ Լիբերատ Կարթագենացու կարծիքը պետք է քննադատաբար ընդունել։ Լիբերատը Վիգիլիոսի ընդդիմախոսներից էր, որոնք նոր Պապին անվանում էին ոչ այլ կերպ, քան Նեռ՝ Հակաքրիստոս։ Իրականում, Ռիչարդսի կարծիքով, Սիլվերիոսի նկատմամբ դատավարությունը զուտ քաղաքական էր. Հռոմը և Իտալիան նվաճելու Հուստինիանոսի պլանները նախատեսում էին, որպեսզի Առաքելական գահին պրո-արևելյան Պապ նստի։ Կատարյալ թեկնածուն սարկավագ Վիգիլիոսն էր, ով երկար ժամանակ ապրում էր Կոստանդնուպոլսում և իր ողջ կարիերայի ընթացքում երազում էր դառնալ Հռոմի Պապ։
Այս կամ այն կերպ, Սիլվերիոսն աքսորվում է Պատարա (Լիկիա), որտեղի եպիսկոպոսը դիմում է կայսրին Սիլվերիոսի գործի արդար դատավարության համար։ Այնուամենայնիվ, երբ Սիլվերիոսը վերադառնում է Իտալիա, Բելիսարիոսը նրան հանձնում է Վիգիլիոսին, ով, ըստ Liber Pontificalis-ի, նրան ուղարկում է Պալմարիա՝ անապատային մի կղզի, որտեղ էլ նա մահանում է սովից կամ խեղդելուց։
Սրբադասումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլվերիոսը Կաթոլիկ եկեղեցու կողմից մեծարվում է որպես Սուրբ Սիլվերիոս (Սան Սիլվերիո)։ Սրբադասման պատճառ է դարձել Պոնցա կղզու ձկնորսների հետ կապված պատահարը. նրանք Պալմարիա կղզու մոտ հայտնվել են ուժեղ փոթորկի մեջ և օգնության են կանչել Սիլվերիոսին, որի բարեխոսությամբ ձկնորսները, ի վերջո, փրկվել էին։
Սիլվերիոսը համարվում է Իտալիայի ափերի մոտ գտնվող Պոնցա կղզու հովանավորը։ Նա առաջին անգամ հռոմեական սրբերի մեջ հիշատակվում է XI դարում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ковальский Я. Период III. В орбите ранневизантийской империи // Папы и папство.
- Louise Ropes Loomis, The Book of Popes ("Liber Pontificalis"). Merchantville, NJ: Evolution Publishing. ISBN 1-889758-86-8 (Reprint of the 1916 edition. English translation with scholarly footnotes, and illustrations).