Լևոն XI

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն XI
Leo PP. XI
Leo XI 2.jpg
Դրոշ
232-րդ Հռոմի Պապ
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
 
Մասնագիտություն դիվանագետ, հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն Ալեքսանդրո Օտավիանո Մեդիչի
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Alessandro Ottaviano de' Medici
Ծնունդ հունիսի 2, 1535
Ֆլորենցիա, Ֆլորենսիայի դքսություն
Մահ ապրիլի 27, 1605({{padleft:1605|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2] (69 տարեկանում)
Հռոմ, Պապական մարզ
Դինաստիա՝ Մեդիչիներ
Հայր Ottaviano de' Medici
Եպիսկոպոսական ձեռնադրություն 1583թ. դեկտեմբերի 12
Medici popes.svg|

Լևոն XI (լատ.՝ Leo PP. XI; աշխարհիկ կյանքում Ալեքսանդրո Օտավիանո Մեդիչի, իտալ.՝ Alessandro Ottaviano de' Medici, հունիսի 2, 1535, Ֆլորենցիա, Ֆլորենսիայի դքսություն - ապրիլի 27, 1605({{padleft:1605|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2], Հռոմ, Պապական մարզ), Հռոմի Պապ 1605 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 27-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի չորրորդ Պապը, ով եղել է Մեդիչիների տոհմից: Ալեսանդրոն ծնվել է Ֆլորենցիայում 1535 թվականի հունիսի 2-ին և եղել է Օտավիանո Մեդիչի և Ֆրանչեսկա Սալվիատիի որդին[3]: Մայրական կողմից՝ Լևոն X զարմիկը: Օտավիանոյի արքայազն Մեդիչա Բերնարդետոյի արյունակից եղբայրը:

Ալեսանդրոն ծառայել է որպես դեսպան Ֆլորենցիայում Հռոմի Պապ Պիոս V պալատում 1569-1584 թվականներին[4]: Գրիգոր XIII 1573 թվականին նրան դարձրեց Պիստոայի եպիսկոպոս, իսկ այնուհետև՝ Ֆլորենցիայի արքեպիսկոպոս[5]: 1583 թվականին նա պապից ստացավ կարդինալի գլխարկը: Մեկ օրում Ջամբատիստ Կաստանյայի, Նիկոլո Սֆրոնդրատիի և Ջովաննի Անտոնիո Ֆակինետի դե Նուչեյի հետ, որոնք հաջորդաբար զբաղեցրին պապական աթոռը, դարձավ կարդինալ (համապատասխանաբար՝ Ուրբանոս VII, Գրիգոր XIV և Իննոկենտիոս IX): Հանգամանքների բերումով թվարկված կարդինալներից ոչ ոք տարուց ավել չմնացին աթոռին: 1596 թվականին Կլեմենտ VIII նրան որպես պատվիրակ ուղարկեց Ֆրանսիա, որտեղ թագուհին Մարիա Մեդիչին էր: Ալեսանդրոն սուրբ Ֆիլիպ Ներիի ընկերն ու աշակերտն էր[6]:

Կոնկլավ և պապականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1605 թվականի մարտի 14-ին` Կլիմենտ VIII մահից հետո 11 տարի անց, 62 կարդինալ սկսեցին կոնկլավը: Պապական աթոռը ցանկանում էին զբաղեցնել պատմաբան Բարոնի Կեսարը և հայտնի ճիզվիտ Ռոբերտ Բելարմին: 1605 թվականին կարդինալ Մեդիչին ընտրվեց Հռոմի Պապ: Նա վերցրեց Լևոն XI անունը ի պատիվ իր մեծ պապի՝ Լևոն X-ի։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրվելու ժամանակ Լևոնը համարյա 70 տարեկան էր, և նա մահացել է իր գահակալման 28-րդ օրը[7]: Մահը վրա է հասել Լաթերանի բազիլիկ եկեղեցում գահակալման արարողության հոգնածության արդյունքում: Նրան կոչեցին «Papa Lampo» — «Պապ-կայծակ», իր կարճ կառավարման համար:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 SNAC
  3. Richard P. McBrien. Lives of the Popes. — HarperCollins, 2000. — P. 298.
  4. Sally J. Cornelison. Art and the Relic Cult of St. Antoninus in Renaissance Florence. — Ashgate Publishing, 2012. — P. 126.
  5. Richard P. McBrien. Lives of the Popes. — P. 298.
  6. Leo XI. // Bernard Barbiche. The Papacy: An Encyclopedia. — Vol. II, ed. Philippe Levillain. — Routledge, 2002. — P. 929.
  7. George L. Williams. Papal Genealogy: The Families and Descendants of the Popes. — McFarland & Company, 1998. — P. 75.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]