Եվարիստոս (Հռոմի պապ)
Եվարիստոս | |
![]() | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | 1-ին դար Բեթղեհեմ, Պաղեստին |
Մահ | 105 Հռոմ, Հռոմեական կայսրություն[1][2] |
Թաղված է | Vatican Necropolis |
Եվարիստոսը (լատ.՝ Euaristus, 1-ին դար, Բեթղեհեմ, Պաղեստին - 105, Հռոմ, Հռոմեական կայսրություն[1][2]), հինգերորդ Հռոմի պապն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ծննդավայրի կամ ազգության մասին ոչ մի հստակ տեղեկություն չկա։ Ըստ մի վարկածի նա Անտիոքի հույն է, իսկ ըստ մյուս վարկածի նա ծնվել է Պաղեստինում։ Հավանաբար ծնվել է 44 թ-ին։ Հաջորդել է Կղեմես I-ին[3], որը մահացել է մ.թ. I հարյուրամյակի վերջում: «… Կղեմեսին հաջորդում է Եվարիստոսը», գրում է սուրբ Հիրենեոսը, իսկ Եվարիստոսը ավելացնում է, որ նրա պոնտիֆիկատը շարունակվեց 8 տարի, վերագրելով իր վերելքը Հռոմեական Աթոռին՝ կայսր Տրայանոսի կառավարության ժամանակ, սակայն համաձայն ներկայիս ընդունված ժամանակագրության, նրա պոնտիֆիկատի սկիզբը համընկնում է կայսր Ներվայի կառավարման հետ (96-98 թթ.)։
Liber Pontificalis տեղեկացնում է, որ Եվարիստոսը ծագումով հույն էր, և նա առաջինն է բաժանել է Հռոմը ծխական համայնքների: Սուրբ պապի հիշատակը հռոմեական օրացույցի համաձայն նշվում է հոկտեմբերի 26-ին: Իրականում համեմատաբար հավաստի տեղեկությունները Հռոմի պապաերի մասին (մինչև V դար՝ եպիսկոպոսներ) առկա են միայն III դարում, այն էլ՝ խնդիրներով: Համարվում է, որ Եվարիստոսը մահացել է տանջամահ լինելով, բայց այս փաստը չի ապացուցվել:
Նրան հաջորդել է Ալեքսանդր I[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.behindthename.com/namesakes/list/popes/frequency
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.behindthename.com/namesakes/list/popes/name
- ↑ 3,0 3,1 Готлиб А. Г., Конский П. А. (1890–1907)։ «Папство»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|