Պիոս II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիոս II
Pius PP. II
Pintoricchio 014.jpg
Դրոշ
210-րդ Հռոմի Պապ
19 օգոստոս 1458թ. — 14 օգոստոս 1464թ.
Գահակալեցում 3 սեպտեմբեր 1458թ.
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Կալիստրատոս III
Հաջորդող Պողոս II
 
Կրթություն University of Siena?
Մասնագիտություն կաթոլիկ քահանա, դիվանագետ, գրող, համալսարանի դասախոս, բանաստեղծ, պատմաբան և աշխարհագրագետ
Ծննդյան անուն իտալ.՝ Enea Silvio Piccolomini
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Էնեա Սիլվիո Բառտոլոմեո Պիկոլոմինի
Ծնունդ հոկտեմբերի 18, 1405[1][2] կամ 1405[3]
Պիենցա, Սիենայի Հանրապետություն[4]
Մահ 14/15 օգոստոսի 1464թ.
Անկոնա, Պապական մարզ[4]
Թաղված է Սանտ Անդրեա դելա Վալեում
Երեխաներ child of Aeneas?
C o a Pio II.svg|


Պիոս II (լատ.՝ Pius PP. II՝ Էնեա Սիլվիո Բառտոլոմեո[5] Պիկոլոմինի, իտալ.՝ Enea Silvio Bartolomeo Piccolomini, լատ.՝ Æneas Sylvius Bartholomeus Picolomineus հոկտեմբերի 18, 1405[1][2] կամ 1405[3], Պիենցա, Սիենայի Հանրապետություն[4] - ոչ վաղ քան օգոստոսի 14, 1464 և ոչ ուշ քան օգոստոսի 15, 1464, Անկոնա, Պապական մարզ[4]), Հռոմի Պապ՝ 1458 թվականի օգոստոսի 19-ից մինչ՝ 1468 թվականի օգոստոսի 14։ Բեթխեհեմյան շքանշանի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնեա Սիլվիո Բառտոլոմեո Պիկոլոմինիի ծննդյան պաշտոնական ամսաթիվ է համարվում՝ 1405 թվականի հոկտեմբերի 18-ը . Սիենայի մոտակայքում։ Իրականում նա ծնվել է՝ 1405 թվականի օգոստոսի 24-ին, բայց այդ օրը համարվում է անբարենպաստ, քանի որ Սատուրնը ընդդիմադիր էր Արևին, Լուսինը՝ Վեներային, իսկ Մարսը՝ Մերկուրիին, ինչը համարվում էր չարագուշակ նշան։ Կիկերոնի խոսքերով . «այդ օրը ոգիները սովորություն ունեին բարձրանալ դժոխքից»։ Պիկոլոմինին փոխեց իր ծննդյան օրը՝ 18 հոկտեմբերի։ Այդ օրը՝ արևածագին, նկատվում էր դասական երկու երջանիկ համադրություն . Վեներա-Յուպիտեր և Արև- Սատուրն զույգերը գտնվում էին միմյանցից 60 աստիճան անկյան վրա, բացի այդ Մերկուրին աստղաբաշխական կապի մեջ էր Վեներայի հետ։ Այդ մասին փաստող փաստաթղթերը առ այսօր պահվում են Վատիկանում։
Էնեա Սիլվիո Բառտոլոմեո Պիկոլոմինին սովորել է Սիենյան համալսարանում։ Երիտասարդ հումանիստը կարդում էր Կիկերոնի աշխատությունները, կրկնօրինակում էր Վալերիուս Մարցիալիսին և այլ հռոմեացի պոետների։ 1430 թվականից, որպես քարտուղար, ծառայել է երեք եպիսկոպոսների և երեք կարդինալների, ցուցաբերել է դիվանագիտական հմտություններ, որն օգտագործվել է, մասնավորապես, գերմանացի կայսր՝ Ֆրիդրիխ III-ի արքունիքում։ 26 տարեկանում Էնեա Սիլվիո Բառտոլոմեո Պիկոլոմինին եղել է Բազելյան խերհրդի անդամ, ապա դարձել է Ֆրիդրիխ III կայսեր քարտուղարը, ում ձեռքից էլ ստացել է Առաջին պոետի դափնեպսակը։ Նրա միջնորդությամբ, կայսրը՝ Բազելյան տաճարի համար պայքարում, անցել է Նիկողայոս V Պապի կողմը։ Այդ ծառայության համար Պիկոլոմինին Տրիեստում շնորհվել է եպիսկոպոսի կոչում։ 1458 թվականին, գաղտնի ժողովից հետո, նա ընտրվեց Հռոեմի Պապ։ ԻՐ պապական անունը նա գտավ Վերգիլիոսի մոտ (Էնեական, I, 378) . «Sum pius Aeneas» (ես՝ Էնեա, բարեպաշտ)։ Լինելով հումանիստ, Պիոս II-ը պապական արքունիքում աջակցում էր մշակույթի զարգացմանը։ Նա միշտ հետաքրքրվում էր դասական գրականությամբ, ինչպես ինքն էր ասում՝ գիշերներով կարդում էր լատինական պոետների գործերը կամ թելադրում սեփական օրագիրը։ Նա թողեց, մեզ հայտնի, միակ, պապական ինքնակենսագրականը, որը կոչվում է՝ «Մեկնաբանություն»։ Նրա ձեռագիրը պահվում է Վատիկանի գրադարանում։
Պիոս II-ի ժամանակ ընդլայնվում էր հռոմեական համալսարանը, որը կոչվում էր՝ «Սապիենցա»։ Պապը մեծապես աջակցում էր Անտոնինոս Ֆլորենցիացուն, որպեսզի գտներ դեղամիջոց այդ ժամանակ լայնորեն տարածված ժանտախտի դեմ։ Արդյունքում, Վատիկանը համալրվել է լաբորատորիայով, որտեղ փորձ է արվել գտնել հիվանդության դեմ պայքարի միջոցներ և պատրաստել են դեղամիջոցներ՝ իմունիտետի բարձրացման համար։ Պիոս II-ը նամակ էր ուղարկել թուրքական սուլթանին, որտեղ կոչ էր արվում ընդունել քրիստոնեություն, սական տեքստը ավելի շաը հռետորական վարժություն էր և ոչ մի կապ չուներ իրական դիվանագիտության հետ։ Պիոս II-ը ջանում էր կազմակերպել մեծ խաչակրաց արշավանք՝ թուրքերից Կոստանդնուպոլիսը ազատագրելու նպատակով։ 1459 թվականի հունվարի 19-ին ստեղծել է Սբ. Մարիամ Բեթխեհեմացու ռազմական շքանշան («Veram semper et solidam»): Նույն 1459 թվականին, լինելով Մանտովայում, Պիոս II պապը հռչակել է՝ թուրքերի դեմ Խաչակրաց արշավանքի սկիզբը։ Ըստ Լեո Տաքսիլի հաղորդման, 1459 թվականին պապը՝ պատժիչ արշավախմբով գնաց դեպի Հռոմ, որտեղ, իր բացակայության ընթացքում, բնակիչները հռչակել էին հանրապետություն։ Կապիտուլյացիայից հետո անցավ արյունալի հաշվեհարդարի՝ մահապատժի ենթարկելով մի քանի հարյուր քաղաքացիների[6]։ 1463 թվականին ալբանացի իշխան Սկանդերբեգը, Պիոս II-ի օրհնությամբ, խախտեց օսմանների հետ հաշտությունը և նրանց հասցրեց զգալի պարտություններ։
1464 թվականի օգոստոսի 14-ին պապը, ով միշտ առանձնանում էր թույլ առողջական վիճակով, դժվարությամբ տեղափոխվելով՝ Հռոմից Անկոնա, որտեղ պետք է հանդիպեր խաչակիրների նավատորմի, մահացավ, այդպես էլ չիմանալով, որ իր կողմից կանչված զորքերը չեն ժամանել։ Նրա գերեզմանը գտնվում է Սանտ Անդրեա դելա Վալե եկեղեցում։

Առողջական վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոս II-ը գրեթե չէր կարողանում քայլել ոտքերի ցրտահարության պատճառով։ Սակայն՝ կատարելով դիվանագիտական առաքելություն Շոտլանդիայում 1435 թվականին, ձմռանը, Պիոս II-ը՝ ոտաբոբիկ, ուխտագնացության է գնացել Դաբարից դեպի՝ Ուայտկիրկեի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 autori vari Encyclopedia of Popes (իտալ.) — 2000.
  2. 2,0 2,1 BeWeB
  3. 3,0 3,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118594702, Record #139285385 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. De origine Picolomineae domus, et Pii Maioribus // COMMENTARIORUM PII II. PONT. MAX. Liber Primus. / Commentarii rerum memorabilium. — Roma, 1584. — p. 1
  6. Лео Таксиль. Священный вертеп. - К., 1985.-с.236

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]