Պիոս VIII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիոս VIII
Pius PP. VIII
Պիոս VIII
Դրոշ
Դրոշ
253-րդ Հռոմի Պապ
1829 թ. մարտի 31 — 1830 թ. նոյեմբերի 30
Ընտրություն՝ 1829 թ. մարտի 30
Գահակալեցում 1829 թ. ապրիլի 5
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Լևոն XII
Հաջորդող Գրիգոր XVI
 
Կրթություն Հռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտություն Լատինական կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Ծննդյան անուն Ֆրանչեսկո Սավերիո Մարիա Ֆելիչե Կաստիլոնի
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Francesco Saverio Maria Felice Castiglioni
Ծնունդ նոյեմբերի 20, 1761(1761-11-20)[1][2][3][…]
Չինգոլի, Պապական մարզ
Մահ նոյեմբերի 30, 1830(1830-11-30)[1][2][3][…] (69 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ[4]
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար
 
Ստորագրություն Изображение автографа
|


Պիոս VIII (լատին․՝ Pius PP. VIII, իտալ.՝ Pio VIII, նոյեմբերի 20, 1761(1761-11-20)[1][2][3][…], Չինգոլի, Պապական մարզ - նոյեմբերի 30, 1830(1830-11-30)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4], աշխարհիկ կյանքում՝ Ֆրանչեսկո Սավերիո գրաֆ Կաստիլոնի), Հռոմի Պապ 1829 թվականի մարտի 31-ից մինչ 1830 թվականի նոյեմբերի 30-ը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Սավերիո Կաստիլիոնին ծնվել է 1761 թվականի նոյեմբերի 20-ին Չինգոլիում։ Եղել է Սավերիո Կաստիլիոնիյի և Սանսի Հիսլերիյի 8 երեխաներից երրորդը[5]։ Նա ստացել է աստվածաբանական և իրավաբանական կրթություն, իսկ 1800 թվականին Պիոս VII նրան նշանակեց Մոնտալտո Ուֆուգոյում եպիսկոպոս, որից հետո նա հրաժարվեց հավատարմության երդում տալ Նապոլեոնին, նրան ձերբակալեցին և տեղափոխեցին Մանտովա։ Սակայն 1816 թվականին Ֆրանսիայի պարտությունից հետո ազատ է արձակվել և նշանակվել Սանտա-Մարիա-ին-Տրասպոնտինի կարդինալ-քահանա և Չեզենի եպիսկոպոս, իսկ 1821 թվականին՝ Ֆրասկատիի կարդինալ-եպիսկոպոս։

Որպես կարդինալ Կաստիլիոնեն շարունակում է ապրել համեստ, թշնամիներ չի ունեցել, նրա անձնական կյանքը եղել է միշտ անթերի... Նա տառապում էր պարանոցի և մարմնի թարախային ուռուցքներից, և արդյունքում պապը շատ հիվանդ էր ու թույլ, որպեսզի կատարի ավելին՝ քան պարզապես Ջուզեպե Ալբանիի ուղարկած թղթերը ստորագրելը, որը ղեկավարում էր Պապական նահանգը, կարծես թե ինքն էր կրում տիարան:
- - Պիրի Վալերի Պապական կոնկլավների հաշիվ

Ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն XII պապի մահից հետո 1829 թվականին Կաստիլոնին դարձավ հաջորդ թեկնածուն, թեև բոլորին հայտնի էր նրա առողջական վատ վիճակի մասին։ Դեռ նախորդ կոնկլավի ժամանակ նա եղել է թեկնածուներից մեկը, և Լևոն XII անգամ ասել է, որ Կաստիլիոնը «մի գեղեցիկ օր կդառնա Պիոս VIII»: Արդյունքում նա ընտրվեց Լևոն XII փոխարինող և վերցրեց հենց այս անունը։

Պապություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոս VIII Սուրբ Պետրոսի տաճարում

Պիոսը շարունակեց իր նախորդի՝ Լևոն XII սկսած գործը։ 1829 թվականի մայիսի 24-ին նա հանդես եկավ Traditi Humilitati Nostrae պապական կոնդակով, որում պապը՝ որպես քրիստոնեական աշխարհի հոգևոր առաջնորդ, հաստատեց պապական ուսմունքի գերակայությունը և դատապարտեց իտալացի հեղափոխականների գաղտնի կազմակերպությունները՝ այսպես կոչված կարբոնարները։

Աստվածաշնչի թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ վերաբերում է Աստվածաշնչի թարգմանություններին, Պիոսը իր կոնդակում գրել է.

Մենք նաև պետք է զգուշանանք նրանցից, ովքեր հրատարակում են Աստվածաշունչը՝ եկեղեցու օրենքների հակասող նոր մեկնաբանություններով։ Նրանք հմտորեն աղավաղում են սեփական մեկնաբանության իմաստը։ Տպագրում են Աստվածաշունչը իրենց մայրենի լեզվով և, չնայած իր անհավատալի ծախսերին, այն առաջարկում են անվճար, նույնիսկ անկիրթներին։

1830 թվականի մարտի 25-ին «Litteris Altero» կոնդակում պապը դատապարտեց մասոնական գաղտնի հասարակությանը և մոդեռնիստական Աստվածաշնչի թարգմանությունները։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոս VIII մահացել է 1830 թվականի նոյեմբերի 30-ին 69 տարեկան հասակում Հռոմի Քուիրինալյան պալատում։ Պարոն Ագոստինո Քիջին՝ հանգուցյալ պապի ժամանակակիցը և նրա խմբի անդամը գրի է առել իր օրագրում.

Պապի մարմնի դիահերձման ժամանակ , որը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ինչպես ասում են, ներքին օրգաններն առողջ էին, բացառությամբ թոքերի կամ, ըստ այլ կարծիքների` սրտի որոշ թերությունների։ Այդ իսկ պատճառով անհնար է իմանալ մահվան պատճառը։
- 1830 թվական դեկտեմբերի 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 autori vari Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 Deutsche Nationalbibliothek Record #11879244X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. CASTIGLIONI, Francesco Saverio (1761-1830). The Cardinals of the Holy Roman Church. Проверено 11 февраля 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Пий, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Pope Pius VIII (Catholic Encyclopedia)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիոս VIII» հոդվածին։