Ադրիանոս IV
Ադրիանոս IV | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան 1100 և ոչ ուշ քան 1120 |
Ծննդավայր | Abbots Langley, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1159[1] |
Մահվան վայր | Անանյի, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Գերեզման | Vatican Grotto |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] |
Կրթություն | St Albans School? |
Մասնագիտություն | դիվանագետ, փիլիսոփա և կաթոլիկ քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Հռոմի Պապ, մոտ կարդինալ, Ալբանոյի կարդինալ-եպիսկոպոս, աբբա, դեսպան և կաթոլիկ եպիսկոպոս |
![]() |
Ադրիանոս IV (լատ.՝ Adrianus IV, ծնվել է որպես Նիկոլաս Բրեյքսպիր, ոչ վաղ քան 1100 և ոչ ուշ քան 1120, Abbots Langley, Անգլիայի թագավորություն - սեպտեմբերի 1, 1159[1], Անանյի, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), նաև հայտնի է որպես Հադրիանոս IV[3], եղել է Հռոմի պապ 1154 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև իր մահը` 1159 թվականը։
Ադրիանոս IV-ը եղել է միակ անգլիացին և Բրիտանական կղզիների միակ բնակիչը, ով դարձել է Հռոմի պապ[4]։ Համարվում է, որ նա ծնվել է Հարթֆորդշիրի Բեդմոնդ գյուղում և վաղ կրթությունը ստացել է Մորթոն մենաստանում[5] և Սենտ Օլբանս վանական դպրոցում[6][7][8][9]։
Բրեյքսպիրը դարձավ կանոնավոր վանական Սուրբ Ռուֆուսի մենաստանում Արլեսի մոտ և աճեց որպես ավագ վանական։ Դրանից հետո նա ծառայել է որպես Հռոմի պապի սպասավոր Սկանդինավիայում։
Որպես Հռոմի պապ նա թագադրել է Ֆրիդրիխ I Շիկամորուսին և հաջողությամբ հեռացրել է Արնոլդ Բրեշացուն, ով վիճարկեց պապական իշխանությունը Հռոմում։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլասի հայրը Ռոբերն էր, ով հետագայում դարձավ վանական Սուրբ Ալբանս տաճարում[10]։ Նիկոլասը մերժեց տեղի եկեղեցու առաջարկները և մեկնեց Փարիզ[11] և հետագայում կանոնավոր սպասավոր դարձավ Սուրբ Ռուֆուս մենաստանում Առլի մոտ։ Նա դարձավ ավագ վանական և շուտով ընտրվեց աբբա։ Այս իրադարձությունը ավանդաբար թվագրվում է 1137 թվականին[12], սակայն վանական ժամանակագրությունը կարծում է, որ սա տեղի է ունեցել 1145 թվականին[13]։
Նիկոլասը չափազանց կարգապահ վանականի հեղինակություն ուներ[11]։ Աբբա ժամանակ նրա բարեփոխումների վերաբերյալ գործողությունները փորձվեցին օգտագործել նրա դեմ Հռոմում, սակայն սա բերեց Եվգինեոս III պապի գայթակղությանը, ով նրան դարձրեց կարդինալ և Ալբանոյի արքեպիսկոպոս[14] 1149 թվականի դեկտեմբերին[15]։
1152-ից 1154 թվականներին Նիկոլասը որպես պապի ներկայացուցիչ գործուղվեց Սկանդինավիա, որտեղ հիմնադրեց անկախ արքեպիսկոպոսարան Թրոնհեյմում[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 autori vari Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ «Adrian IV | pope»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2017-12-24
- ↑ Mackie, 1907, էջ 2
- ↑ Colker M (1969)։ The Life of Guy of Merton in Mediaeval Studies XXXI։ էջ 252
- ↑ Clark Clive W. (1997)։ «Prologue»։ Abbots Langley Then 1760–1960։ 143 Sussex Way, Cockfosters, Herts, EN4 0BG: Clive W. Clark։ էջ 1։ ISBN 978-0-9531473-0-4
- ↑ St Albans Cathedral Archived 9 June 2009 at the Wayback Machine.
- ↑ Breakspear Farm was demolished for housing redevelopment in the 1960s. It stood at 51°43′08″ հս․ լ. 0°24′41″ ամ. ե.HGЯO
- ↑ «Breakspear Farm, Abbots Langley, Hertfordshire»։ www.hertfordshire-genealogy.co.uk
- ↑ Mackie, 1907, էջ 13
- ↑ 11,0 11,1 NORWICH JOHN JU (2012)։ The Popes: A History (English)։ London: Vintage։ ISBN 9780099565871
- ↑ «The English Pope by George F. Tull»։ www.churchinhistory.org
- ↑ Bolton, Duggan, էջ 25
- ↑ public domain: Chisholm Hugh, ed. (1911)։ «Adrian s.v. Adrian IV.»։ Encyclopædia Britannica 1 (11th ed.)։ Cambridge University Press։ էջեր 215–216 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ Bolton, Duggan, էջ 26
- ↑ Ua Clerigh, Arthur. "Pope Adrian IV." The Catholic Encyclopedia Vol. 1. New York: Robert Appleton Company, 1907. 13 Jun. 2013
|