Հարթֆորդշիր
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | արարողական կոմսություն և ոչ մետրոպոլիայի կոմսություն | ||||
| Մտնում է | Արևելյան Անգլիա[1] | ||||
| Ներառում է | Դակորում[2][3], Three Rivers?[2], Watford?[2], Hertsmere?[2], Ուելին Հաթֆիլդ[2], Broxbourne?[2], Սենթ Օլբանս[2], East Hertfordshire?[2], Նորթ Հարթֆորդշիր[2] և Stevenage? | ||||
| Վարչկենտրոն | Hertford? | ||||
| Օրենսդրական մարմին | council of Hertfordshire County Council? | ||||
| Բնակչություն | ▲1 204 588 մարդ (2022)[4] | ||||
| Տարածք | 1643,0648 կմ² (2016)[5] | ||||
| Սահմանակցում է | Բերդֆորդշիր[6], Բաքինհեմշիր[6], Քեմբրիջշիր[6], Էսեքս[6] և Մեծ Լոնդոն[6] | ||||
| ISO 3166-2 կոդ | GB-HRT | ||||
| hertfordshire.gov.uk | |||||
Հարթֆորդշիր (անգլ.՝ Hertfordshire [ˈhɑːtfədʃɪə] կամ [ˈhɑːtfədʃə]), կոմսություն Անգլիայի հարավ-արևմուտքում։ Մտնում է Արևելյան Անգլիայի կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Հարթֆորդշիր քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 1,107 միլիոն մարդ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքի ընդհանուր մակերես 1643 կմ² է։ Վարչական շրջանում առանձնացվել է հատուկ գիտական նշանակության 43 վայր։ Դրանցից 29-ը իրենցից առանձնահատուկ կենսաբանական հետաքրքրություն են ներկայացնում, 6-ը՝ երկրաբանական, 8-ը՝ երկուսն էլ միաժամանակ[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջանում հողերի յուրացումը սկսվել է դեռևս քարի դարի կեսերից։ Հողի մշակումը սկսվել է նեոլիթում, իսկ մշտական բնակչությունը հայտնվել է բրոնզե դարում։ Կելտական ցեղերը կոմսության տարածքում բնակություն են հաստատել երկաթե դարից։ Արդյունաբերական հեղափոխության տարիներին կոմսությունը էլ ավելի արագ է զարգացել, մեծացել է բնակչության թիվը։ 1903 թվականին Հարթֆորդշիրի Լետչֆորթ քաղաքը դարձել է առաջին պարտեզային քաղաքը։ 1965 թվականին Բարնետի և Արևելյան Բարնետի շրջանները անցել են Լոնդոնին, իսկ Փոփերս Բարը՝ Հարթֆորդշիրին։ 1920-1980-ական թվականներին Բորեմվուդ քաղաքում էր գտնվում կինոստուդիայի խոշոր համալիր։ Այստեղ նկարահանվել են «Աստղային պատերազմներ» և Ինդիանա Ջոնս ֆիլմերը։ Ներկայումս աշխատում են միայն երկու ստուդիաները, որոնցից մեկում էլ նկարահանվել են Հարի Փոթերի մասին պատմող բոլոր ֆիլմերը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմսության տարածքը բաժանված է 10 վարչական շրջանների։ Դրանք են՝
|
|
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմսությունը մասնագիտացված է մեքենաների, թղթի, կահույքի, դեղանյութերի արտադրությամբ։ Այստեղ են տեղակայված բրիտանական մի շարք խոշոր կորպորացիաներ։ Չնայած Մեծ Բրիտանիայի տնտեսական կառուցվածքում առաջատար է համարվում ծառայությունների ոլորտը, սակայն կոմսության տարածքում արտադրվում են արբանյակներ, չոր նախաճաշեր, մշակում են հրթիռներ։ Պատմականորեն տարածաշրջանը կապված է ինքնաթիռների արտադրության հետ։ Այստեղ է գտնվում de Havilland կազմակերպությունը, որը մասնագիտացված է ուղևորատար ինքնաթիռների արտադրությամբ։ Հողի գների բարձրացման հետևանքով որոշ կազմակերպություններ տեղափոխվել են այլ շրջաններ։
Հարմար դիրք ունենալու շնորհիվ կոմսության տարածքում տեղական տրանսպորտային համակարգը միշտ էլ զարգացած է եղել։ Ներկայումս շատ խոշոր մայրուղիներ և երկաթուղիներ կապված են մայրաքաղաքի և հարակից շրջանների հետ։ Լոնդոնի մետրոյի ճյուղերից մեկը անցնում է Ուոթֆորդ քաղաքով։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթֆորդշիրյան դպրոցները հիմնականում հանրակրթական են։ Կոմսությունը ունի 73 պետական և 26 մասնավոր դպրոց, որոնցից յուրաքանչյուրն ունի նախապատրաստական դասարան։ Վարչաշրջանում կա միայն մեկ համալսարան՝ Հարթֆորդշիրի համալսարանը, որը գտնվում է Հարթֆիլդ քաղաքում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այդ շրջանում են ապրում բրիտանացի հայտնի դերասաններ Էմմա Ուոթսոնը և Ռուպերտ Գրինթ։ Այդտեղ են ծնվել հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը՝ «Spice Girls» խմբի երգչուհի Վիկտորյա Բեքհեմը, գրող Էնթոնի Փրայսը, հայտնի դերասան Ալեքս Պետիֆերը և ռեժիսոր Գայ Ռիչին։ Բացի դրանից, Հարթֆորդշիրում է ստեղծվել լեգենդար Դիփ Փարփլ ռոք-խումբը։
- Հերթֆորդշիրում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, այդ թվում հռոմեական Վեռուլամիում քաղաքի, Բեռնարդ Շոուի կեցավայրի ավերակները, բնակավայրերի ավերակները, Դե Հևիլենդ ավիացիայի թանգարանը և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hertfordshire
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://data.ordnancesurvey.co.uk/doc/7000000000003909
- ↑ http://statistics.data.gov.uk/resource?uri=http%3A%2F%2Fstatistics.data.gov.uk%2Fid%2Fstatistical-geography%2FE10000015
- ↑ 4,0 4,1 https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/populationandmigration/populationestimates/datasets/estimatesofthepopulationforenglandandwales
- ↑ 5,0 5,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://www.ordnancesurvey.co.uk/business-and-government/counties/
- ↑ «SSSIs in Hertfordshire». English Nature. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարթֆորդշիր հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում .
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարթֆորդշիր հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)(անգլ.)
- «2011 Census - Nomis - Official Labour Market Statistics». www.nomisweb.co.uk. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին. (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթֆորդշիր» հոդվածին։ |
| ||||||||||

