Անիկետոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անիկետոս
Papa Aniceto cropped.jpg
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ 1-ին դար
Հոմս, Սիրիա
Մահ մոտ. ապրիլի 19, 168 կամ ապրիլի 20, 168(0168-04-20)[1]
Հռոմ, Հռոմեական կայսրություն


Անիկետոս (լատ.՝ Anicetus, 1-ին դար, Հոմս, Սիրիա - մոտ. ապրիլի 19, 168 կամ ապրիլի 20, 168(0168-04-20)[1], Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, ով գլխավորել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցին 157-168 թվականներին[2]։ Ըստ «Annuario Pontificio» տեղեկագրքի նրա պապության սկիզբն է համարվում 153 թվականը։ Անիկետոս անունը հունարեն նշանակում է «անհաղթելի» (ἀ-νίκητος)։ Ըստ «Liber Pontificalis» գրքի Անիկետոսը սիրիացի է եղել, Էմեսա քաղաքից (ներկայիս՝ Հոմս)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հիրենեոս Լիոնացու Անիկետոսի պապության ժամանակ Պողիկարպոս Զմյուռնիացին՝ Հովհաննես առաքյալի աշակերտը, այցելել է Հռոմ՝ քննարկելու Փեսախ տոնը նրա հետ։ Պողիկարպոսը և նրա Զմյուռնիայի եկեղեցին տոնում էին խաչելությունը Նիսանի 14-րդ օրը, իսկ հռոմեական եկեղեցին Զատկի կիրակի օրը տոնում էր Հիսուսի հարությունը։ Նրանք համաձայնության չեն գալիս, սակայն Անիկետոսը թույլատրում է Պողիկարպոսին և Զմյուռնիայի եկեղեցուն պահպանել այն օրը, որին նրանք սովոր էին։ Տարաձայնությունը հետագա դարերի ընթացքում թեժանում է[4]։

Անիկետոսի պապականության ժամանակ քրիստոնեական պատմիչ Հեգեսիպոսը ևս այցելել է Հռոմ։ Այս այցը հաճախ մեջբերվում է որպես Սուրբ Աթոռի վաղ կարևորության նշան[4]։

Անիկետոսն ակտիվորեն դիմադրում էր Գնոստիցիզմին ու Մարկիոնականությանը։ «Liber Pontificalis» գրքում արձանագրվում է, որ Անիկետոսը հրամանագրել է, որ քահանաները չունենան երկար մազեր (թերևս այն պատճառով, որ գնոստիկները կրում էին երկար մազեր)[3]:

Ըստ լեգենդի Սուրբ Անիկետոսը տանջվել է Մարկոս Ավրելիոսի գահակից՝ կայսեր Լուցիոս Վերոսի օրոք, սակայն այդ մասին պատմական վկայություններ չկան[5]։ Ապրիլի 16, 17 և 20 համարվում են նրա մահվան օրը, սակայն ապրիլի 20-ը տոնվում է որպես նրա պաշտամունքի օր[6]։ Մինչև 1970 թվականը այդ օրն էր համարվում ապրիլի 17[5]։ Ըստ «Liber Pontificalis» գրքի Անիկետոսի մամինն ամփոփված է Սուրբ Կալլիստոսի կատակոմբում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. Campbell, Thomas (1907). "Pope St. Anicetus" in The Catholic Encyclopedia. Vol. 1. New York: Robert Appleton Company.
  3. 3,0 3,1 3,2 The Book of Pontiffs (Liber Pontificalis), translated by Raymond Davies (Liverpool: University Press, 1989), p. 5
  4. 4,0 4,1 Irenaeus, cited in Eusebius, Historia Ecclesiastica, 5.24; translated by G.A. Williamson, Eusebius: History of the Church (Harmondsworth: Penguin, 1965), pp. 232f
  5. 5,0 5,1 Calendarium Romanum (Libreria Editrice Vaticana 1969), p. 120
  6. Martyrologium Romanum (Libreria Editrice Vaticana 2001 ISBN 88-209-7210-7)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wikisource-logo.svg Campbell, Thomas Joseph (1907). "Pope St. Anicetus". In Herbermann, Charles. Catholic Encyclopedia. 1. New York: Robert Appleton Company.
  • Duff, Eamon. Saints and Sinners: A History of the Popes, Yale University Press, 2001, p. 13. ISBN 0-300-09165-6
  • Maxwell-Stuart, P. G. Chronicle of the Popes: The Reign-by-Reign Record of the Papacy from St. Peter to the Present, Thames & Hudson, 2002, p. 19. ISBN 0-500-01798-0.
  • Anicetus in the Ecumenical Lexicon of Saints
  • Collected works of Migne Patrologia Latina
Նախորդող
Պիոս I
Հռոմի պապ
Անիկետոս

157 - 168
Հաջորդող
Սովտեր