Սիքստոս II (Հռոմի պապ)
| Սիքստոս II լատիներեն՝ Sixtus II | ||
| ||
|---|---|---|
| 257 թվականի օգոստոսի 30 — 258 թվականի օգոստոսի 6 | ||
| Եկեղեցի՝ | Հռոմեա–կաթոլիկական եկեղեցի | |
| Նախորդող՝ | Ստեփանոս I | |
| Հաջորդող | Դիոնիսիոս | |
| Մասնագիտություն | կաթոլիկ քահանա | |
| Ծնունդ | մոտ 215 Հունաստան[1] | |
| Մահ | օգոստոսի 6, 258 Հռոմ, Հռոմեական կայսրություն[2] | |
Սիքստոս II (լատիներեն՝ Sixtus II) (մոտ 215, Հունաստան[1] - օգոստոսի 6, 258, Հռոմ, Հռոմեական կայսրություն[2])՝ Հռոմի եպիսկոպոս 257 թվականի օգոստոսի 30–ից մինչև 258 թվականի օգոստոսի 6–ը[3]։ Հալածվել է Վալերիանոս կայսեր օրոք քրիստոնյաների հետապնդումների ժամանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Liber Pontificalis–ի համաձայն, Սիքիստոսը ծնվել է Հունաստանում և եղել է փիլիսոփա[4]։ Սակայն ժամանակակից հետազոտողները վիճարկում են այս տեսությունը՝ հաստատելով, որ Liber Pontificalis–ի հեղինակները նրան շփոթել են մեկ այլ Սիքիստոսի՝ հույն փիլիսոփա–պյութագորասականի հետ։

Մինչ պապ ընտրվելը Սիքիստոսը ապրել է Իսպանիայում։ Դառնալով պապ՝ նա վերականգնել է Կարթագենյան եկեղեցու հետ հարաբերությունները, որոնք ընդհատվել էին նովատիանոսական հերետիկոսության պատճառով, նրա նախորդի կողմից։ 258 թվականին քրիստոնյաների դեմ կայսր Վալերիանոսի հալածանքների ժամանակ բազմաթիվ եպիսկոպոսներ, քահանաներ և սարկավագներ մահապատժի ենթարկվեցին։ Սիքիստոս II պապը դարձավ այս հալածանքների զոհերի մեջ առաջիններից մեկը. օգոստոսի 6–ին նա գլխատվել է։ Նա նահատակվել է վեց այլ սարկավագների՝ Յանուարիոսի, Վինսենտի, Մագնի, Ստեփանոսի, Ֆելլիցիսսիանոսի ւ Ագապիտի հետ։ Լավրենտի Հռոմեացին, նրա ամենահայտնի սարկավագը, նահատակվեց օգոստոսի 10–ին, իր եպիսկոպոսից երեք օր հետո, ինչպես մարգարեացել էր Սիքիստոսը։
Կալիստոսի կատակոմբներում Սիքիստոսի գերեզմանին գրված է՝
| Այն ժամանակ, երբ սուրը խոցեց Աստվածամոր արգանդը, ես՝ այստեղ թաղվածս, որպես պաստոր սովորում էի Աստծո խոսքը, երբ հանկարծ զինվորները հարձակվեցին և ինձ գահընկեց արեցին։ Հավատացյալները իրենց վիզը դեմ տվեցին՝ գլխատվելու համար, բայց պաստորը... դարձավ առաջինը, որ առաջարկեց իրեն և իր սեփական գլուխը՝ թույլ չտալով, որ հեթանոսական խելահեղությունը վնասի նրանց։ Քրիստոսը, հատուցելով, ընդունեց պաստորի տառապանքները՝ անվնաս պահպանելով իր հոտը[5]։ |
Երկրպագվում է ինչպես կաթոլիկների, այնպես էլ ուղղափառների կողմից։
Գեղանկարչության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատկերված է Ռաֆայելի «Սիքստինյան Տիրամայր» կտավում[6].
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ լեգենդի, պապը իր աջ ձեռքին վեց մատ ուներ, և դրա համար էլ ստացել է Սիքիստոս անունը (լատիներենով նշանակում է «վեց»)։ Հնարավոր է, որ այս լեգենդի տարածմանը նպաստել է այն, որ «Սիքստինյան Տիրամայր» կտավում պապը, համաձայն լայն տարածում գտած սխալ ընկալման, Ռաֆայելի կողմից պատկերված է վեց մատով։ Իրականում սա միֆ է. երևակայական «երկրորդ ճկույթը» իրականում ափի ներքին հատվածի մի մասն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.theguardian.com/news/datablog/2013/feb/13/popes-full-list
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118895869 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ott, Michael (1912). «Pope St. Sixtus II» in The Catholic Encyclopedia. Vol. 14. New York: Robert Appleton Company.
- ↑ The Book of Pontiffs (Liber Pontificalis), translated with introduction by Raymond Davies (Liverpool: University Press, 1989), p. 10
- ↑ J. P. Migne, Patrologia Latina, XIII, 383–4
- ↑ «Сикстинская Мадонна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սիքստոս». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիքստոս II (Հռոմի պապ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||