Գելասիոս I (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գելասիոս I
Գելասիոս I (Հռոմի պապ)
Կառավարում
Տիտղոս Հռոմի պապ
Ժամանակամիջոց 492-Նոյեմբերի 12, 496 թ
Եկեղեցի Հռոմի կաթոլիկ եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Անունը ծնվելիս անհայտ
Commons-logo.svg Վիքիպահեստում
Փելիքս III (II)    Armenian Apostolic Church logo.png    Անաստաս_II

Գելասիոս I (մոտ. 410, Աֆրիկա, Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 19, 496[1], Հռոմ, Օստգոթների թագավորություն) եղել է Հռոմի պապ 492 թվականի մարտի 1-ից մինչև 496 թվականի նոյեմբերի 19-ը[2]։ Նա հավանաբար եղել է Հռոմի երրորդ և վերջին եպիսկոպոսը բերբերի արմատներով[3] Կաթոլիկ եկեղեցում: Գելասիոսը նաև գրող էր, ում ոճը համարվում է Ուշ անտիկ դարաշրջանի և Վաղ միջնադարի համադրություն[4]: Գելասիոսը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել իր նախորդ Փելիքս III-ի հետ: Նրա ծառայության ժամանակաշրջան բնութագրվում է ուղղափառների նկատմամբ խստությամբ, ինչի արդյունքում սրվեցին Արևելյան և Արևմտյան եկեղեցիների հարաբերությունները:

Ծննդյան վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ծննդյան վայրի մասին կա մի քանի վարկած: Համաձայն Liber Pontificalis-ի նա ծնվել է Աֆրիկայում (natione Afer), մինչդեռ Հռոմի կայսր Անաստասիոսին ուղղված նամակում նա իր մասին գրել է «Հռոմում ծնված» (Romanus natus)[5]: Հնարավոր, որ նամակում ասվածը նշանակում է, որ նա ծնվել է Հռոմեական պրովինցիա Աֆրիկայում, մինչև այն վանդալները կնվաճեին[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Հռոմի Պապ ընտրվելը, Գելասիոսը եղել է Հռոմի Պապ Փելիքս III-ի մերձավոր խորհրդականը, մասնավորապես, մասնակցել է Եկեղեցու փաստաթղթերի նախապատրաստմանը: Դրա համար էլ նրա ընտրությունը 492 թվականի մարտի 1-ին հաջորդականության դրսևորում էր:

Հայտնի է նրանով, որ 493 թվականին հաստատել է Նոր Կտակարանի վերջնական խմբագրությունը:

Ակակիոսական հերձված և Սուրբ Աթոռի առաջնորդական փոխանորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապական գահին ընտրվելուց հետո Գելասիոսը Կոստանդնուպոլսի պատրիարք Ակակիոսի հետևորդների հետ վեճում անմիջապես ցույց տվեց իր բնավորության ուժը: Չնայած նոր պատրիարքի ջանքերին և Անաստասիոս I կայսեր սպառնալիքներին, որոնք փորձում էին անկախանալ Առաքելական Աթոռից, Գելասիոսը հրաժարվեց նույնիսկ ամենափոքր արտոնությունները տրամադրել Արևելյան եկեղեցուն: Պառակտումը կապված էր Անաստասիոսի՝ մոնոֆիզիտներին աջակցելու հետ[7], որոնց ուսմունքը պապը համարում էր հերետիկոսություն:

De duabus in Christo natures («Քրիստոսի երկակի բնույթի մասին») գրքում Գելասիոսը ոգևորությամբ քննադատել է մոնոֆիզիտությունը։ Բացի դա, նա փորձել է վերականգնել Ալեքսանդրիայի և Անտիոքի պատրիարքարանների նկատմամբ իր վերահսկողությունը, սակայն նրա պոնտիֆիկատի ժամանակը չափազանց կարճ էր այդ նպատակին հասնելու համար: Հռոմի և Կոստանդնուպոլսի միջև պառակտումը շարունակվել է մինչև Որմիզդես պապի պոնտիֆիկատը (514-523):

Իշխանությունների տարանջատման հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելասիոսը հավատարիմ մնաց հռոմեական ավանդույթին, որով եկեղեցու իշխանությունը auctoritas էր՝ օրենսդիր, իսկ կայսեր իշխանությունը potestas էր՝ գործադիր: Հռոմեական իրավունքում auctoritas-ը գերազանցում էր potestas-ին: Սակայն այն ժամանակվա իրողություններում Գելասիոսը ընդունում էր թագավոր-արիոսական Թեոդորիխի քաղաքական գերակայությունը։ Անաստասիոսին հղված ուղերձում նա նշում է, որ աշխարհում կա երկու իշխանություն՝ աշխարհիկ և հոգևոր: Կրոնական հարցերում իշխողները պետք է հնազանդվեն եպիսկոպոսներին, իսկ աշխարհիկ գործերում եպիսկոպոսները պետք է ենթարկվեն իշխանավորներին[7]: Գելասիոսի տեսությունը արմատական նոր ձևով վերածնվեց Հռոմի Պապ Գրիգոր VII-ի կողմից, ով ոչ միայն հերքեց եկեղեցու և պետության բաժանումը, այլև հռչակեց եկեղեցու գերիշխանությունը աշխարհիկ իշխանության վրա:

Հեթանոսական ծիսակատարությունների և հերետիկոսությունների ճնշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելասիոսը ակտիվորեն պայքարել է հեթանոսության մնացորդների և հերետիկոսների դեմ։ Հռոմեացիների կողմից տոնվող լուպերկալիաներ դեմ պայքարում պապին հաջողվել է համոզել Հռոմի Սենատին՝ դադարեցնելու այդ տոնը նշելը: Դրա փոխարեն եկեղեցին առաջարկեց փետրվարի 2-ին տոնել տեառնընդառաջը:

Որպեսզի բացահայտի մանիքեյականներին, որոնց համոզմունքները մեծ տարածում էին գտել Հռոմում, Գելասիոսը խորամանկության դիմեց. նա հայտարարեց, որ այսուհետ պետք է հաղորդվել «երկու ձևերով»՝ գինով և հացով։  Քանի որ մանիքեյականները գինին մեղք էին համարում, նրանք հրաժարվում էին հաղորդությունից և հեշտությամբ տարանջատվում էին հավատացյալներից։ Ավելի ուշ, երբ Հռոմում մանիքեյականությանը վերջ դրվեց, պապը թույլ տվեց վերադառնալ նախկին՝ միայն հացով հաղորդության ծեսին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

496 թվականի նոյեմբերի 19-ին Գելասիոսի մահը վերջ դրեց նրա կարճ, բայց դինամիկ կառավարմանը։ Ի լրումն կայսրերի և հերետիկոսների դեմ անհաշտ պայքարի, սակայն նա հայտնի էր իր բարությամբ և կարիքավորների հանդեպ ողորմածությամբ: Ըստ Liber Pontificalis-ի՝ Գելասիոսը Հռոմը փրկել է սովից: Ասվածի պատմական ապացույցները չկան։ Հավանաբար, սովի ժամանակ պապն աղքատներին եկեղեցու մառաններից հաց է բաժանել։ Նա նաև լրջորեն ներազդել է եկեղեցու քաղաքականության, պատարագների և եկեղեցական կարգապահության զարգացման վրա:

Գելասիոսը թաղվել է Սուրբ Պետրոսի տաճարի գավթում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելասիոսը բեղմնավոր գրող էր, Վաղ միջնադարի լատինական ոճի օրինակ։ Նրա գրչին է պատկանում առնվազն վեց տրակտատ, մասնավորապես De anathematise vinculo -ն: Իր ուղերձներում Գելասիոսը գրել է նաև հաղորդության արարողության մասին՝

Վիքիքաղվածք
«Իր ուղերձներից մեկում նա խորհուրդ է տալիս երեխաներին հաղորդություն տալ, իսկ մյուսում հայտարարում է, որ «հացի և գինու էությունն ու բնույթը» մնում է եվխարիստիայի խորհրդի մեջ, իսկ Սուրբ պարգևները նմանեցնում է «Քրիստոսի մարմնին և արյանը»:»
(Յա. Կովալսկի, Պապեր և պապականություն.Ժամանակաշրջան III. վաղբյուզանդական կայսրության ուղեծրում)

Այդ արտահայտությունների հիման վրա բողոքական աստվածաբանները հետագայում կմերժեն հացն ու գինին Քրիստոսի արյան և մարմնի վերածելը[7].:

VI դարի հայտնի աստվածաբանական Decretum Gelasianum երկերը չեն պատկանում Գելասիոսի գրչին, այլ միայն վերագրվում են նրան:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Примечания[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 AA.VV. Encyclopedia of Popes — 2000.
  2. Wikisource-logo.svg «Pope St. Gelasius I»։ Catholic Encyclopedia։ Նյու Յորք: Robert Appleton Company։ 1913 
  3. Serralda Vincent, Huard André (1984)։ Le Berbère-- lumière de l'Occident (ֆրանսերեն)։ Nouvelles Editions Latines։ էջ 124։ ISBN 9782723302395 
  4. The title of his biography by Walter Ullmann expresses this:Gelasius I. (492–496): Das Papsttum an der Wende der Spätantike zum Mittelalter (Stuttgart) 1981.
  5. J. Chapin, "Gelasius I, Pope, St.", pp. 121-123, in New Catholic Encyclopedia, 2nd edition, vol. 6, Gale, 2002.
  6. J.Conant, Staying Roman: Conquest and Identity in Africa and the Mediterranean, 439–700, CUP, 2012, p. 83.
  7. 7,0 7,1 7,2 Ковальский Я. Период III. В орбите ранневизантийской империи // Папы и папство.


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Геласий I»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Ковальский Я. Период III. В орбите ранневизантийской империи // Папы и папство.
  • Catholic Encyclopedia, Volume VI. New York 1909, Robert Appleton Company.
  • Claudio Rendina, I papi, Roma, Ed. Newton Compton, 1990.
Նախորդող
Փելիքս III (II)
Հռոմի պապ
Գելասիոս I

492-496
Հաջորդող
Անաստաս II

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]