Զեփյուռինոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զեփյուռինոս
լատին․՝ Zephyrinus
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ
Հռոմ, Հռոմեական կայսրություն[1]
Մահ դեկտեմբերի 20, 217
Հռոմ, Հռոմեական կայսրություն


Զեփյուռինոս (իտալ.՝ Papa Zefirino, անհայտ, Հռոմ, Հռոմեական կայսրություն[1] - դեկտեմբերի 20, 217, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, ով գլխավորել է կաթոլիկ եկեղեցին 199-217 թվականներին[2]։ Ծնվել է Հռոմում։

Պապականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեփյուռինոսի հայրապետության 17 տարիների ընթացքում երիտասարդ եկեղեցին ենթարկվել է կայսր Սևերոսի դաժան հալածանքներին մինչև նրա մահը՝ 211 թվականը։ Ալբան Բատլերը մեջբերում է․ «Այս սուրբ հովիվը աջակցում և սփոփում էր ծանր ամբոխին»[3]։ Ըստ Սուրբ Օպտատուսի Զեփյուռինոսը նաև հակազդում էր հերետիկոսներին և ուխտադրուժներին[4]։ Թեև նա ֆիզիկապես չի նահատակվել հավատքի համար, սակայն իր հայրապետության ժամանակ ունեցած մտավոր և հոգևոր տառապանքների համար վաստակել է նահատակ կոչումը[5]։

Հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսեր Սևերոսի օրոք (193-211) երիտասարդ քրիստոնեական եկեղեցու հետ հարաբերությունները վատացել էին, և 202 կամ 203 թվականներին հայտնվում է հետապնդումների հրամանագիրը, որն արգելում էր քրիստոնեության դարձն ամենադաժան պատիժներով[2]։

Զեփյուռինոսի նախորդը՝ Վիկտոր I պապը արտաքսում է Թեոդոտուսին այն հերետիկոսության համար, թե Հիսուսը դարձել է աստված հարության պատճառով։ Թեոդոտուսի հետևորդները Հռոմում ձևավորել էին առանձին հերետիկոսական համայնք, որը գլխավորում էր մեկ այլ Թեոդոտուս։ Նատալիուսին, որն իր հավատքի համար հետապնդվելով ենթարկվել էր չարչարանքների, Ասկլեպիոդոտուսը համոզում է իրենց աղանդում ամսական 150 դինար գումարի դիմաց դառնալ եպիսկոպոս։ Նատալիուսը մի քանի տեսիլքներ է ունենում, որոնք նախազգուշացնում են նրան հրաժարվել հերետիկոսներից։ Ըստ անհայտ աշխատության, որը վերնագրված էր «Փոքրիկ Լաբիրինթ», և որը մեջբերվում է Եվսեբիոս Կեսարացու կողմից, Նատալիուսին մի ամբողջ գիշեր մտրակում է հրեշտակը, և հաջորդ օրը նա քուրձ և մոխիր հագած, ցավագին լաց լինելով իրեն նետում է Զեփյուռինոսի ոտքերի մոտ[6]։

Հիշատակության օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Զեփյուռինոս պապի և նահատակի հիշատակությունը օրը օգոստոսի 26-ն է, որը հռոմեական օրացույցի մեջ ընդգրկվել էր 13-րդ դարում, սակայն 1969 թվականին հեռացվել է, քանի որ նա նահատակ չէր, և օգոստոսի 26-ը նրա մահվան տարելիցը չէր[7], այլ դեկտեմբերի 20-ն էր, այն օրը, որի ներքո նա նշված է «Հռոմեական Նահատակության» մեջ[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.theguardian.com/news/datablog/2013/feb/13/popes-full-list
  2. 2,0 2,1 Kirsch, Johann Peter (1912). "Pope St. Zephyrinus" in The Catholic Encyclopedia. Vol. 15. New York: Robert Appleton Company.
  3. A. Butler, Lives of the Saints Vol VIII, 1866
  4. Optatus, De Schismate 1,1
  5. Berti, Sæc 3. Diss. 1.t. 2 p 158
  6. Eusebius, Historia Ecclesiastica 5.28.9-12; translated by G.A. Williamson, Eusebius: The History of the Church (Harmonsworth: Penguin, 1965), pp. 236f
  7. "Calendarium Romanum" (Libreria Editrice Vaticana, 1969), p. 136
  8. "Martyrologium Romanum" (Libreria Editrice Vaticana, 2001 ISBN 88-209-7210-7)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rendina, Claudio, The Popes' Histories and Secrets (2002)
  • This article incorporates text from a publication now in the public domain: Herbermann, Charles, ed. (1913). "Pope St. Zephyrinus". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton.
Նախորդող
Վիկտոր I
Հռոմի պապ
Զեփյուռինոս

199 - 217
Հաջորդող
Կալիստոս I
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեփյուռինոս (Հռոմի պապ)» հոդվածին։