Նատալիուս (հակապապ)
Նատալիուս | |
Մասնագիտություն | քահանա |
---|---|
Ծնունդ | 2-րդ դար Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Մահ | 3-րդ դար Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Նատալիուս (լատին․՝ Natalis, Natalius, 2-րդ դար, Հռոմ, Հռոմեական կայսրություն - 3-րդ դար, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի առաջին հակապապ, որը եղել է Զեփյուռինոս Պապի ժամանակակիցը։
Նրա մասին վկայություններ կան Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություններ» աշխատության մեջ, որում մատնանշվում է Արտեմոն հերետիկոսի դեմ ուղղված «Փոքրիկ Լաբիրինթ» գրքի մասին, որի հեղինակը հավանաբար եղել է Գայոս Հռոմեացին[1]։
Եվսեբիոս Կեսարացու վկայութունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոմն Ասկլեպիոդոտուս և Թեոդոտուս, որոնք եղել են մեկ այլ հերետիկոս Թեոդոտուսի աշակերտները համոզում են Նատալիուսին դառնալ հերետիկոսների եպիսկոպոս ամսական 150 դինար գումարի դիմաց։ Նատալիուսին գիշերը տեսիլքներ է հայտնվում, որոնք նախազգուշացնում են նրան հրաժարվել հերետիկոսներից։ Հաջորդ օրը նա զղջալով, ցավագին լաց լինելով իրեն նետում է Զեփյուռինոսի ոտքերի մոտ, որից հետո վերամիավորվում է եկեղեցուն հետ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fragments of Caius
- ↑ Евсевий Памфил. Церковная история М.: Издание Спасо-Преображенского Валаамского монастыря, 1993. - 5, 28
|