Jump to content

Սեղբեսարոս IV (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեղբեսարոս IV
Silvestro
հակապապ
1105 թ․ — 1111 թ․
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Պասքալիս II
Հաջորդող Պասքալիս II
 
Մասնագիտություն քրիստոնյա քահանա
Ծննդյան անուն Մագինուլֆո
Ծնունդ մոտ 1050
Հռոմ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահ ոչ վաղ քան 1111
Սրբազան Հռոմեական կայսրություն

Սեղբեսարոս IV (լատին․՝ Silvestro, ավազանի անունը՝ Մագինուլֆո, մոտ 1050, Հռոմ, Սրբազան Հռոմեական կայսրություն - ոչ վաղ քան 1111, Սրբազան Հռոմեական կայսրություն), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ 1105-1111 թվականներին։

Հռոմեական ազնվականության ներկայացուցիչները գերմանացի Հենրիխ V (1105–1125) կայսեր աջակցությամբ մեկ այլ հակապապ են ընտրում, որը պետք է փոխարիներ Պասքալիս II պապին (1099–1118)։ Եվ մինչ վերջինս Հռոմից բացակայում էր, պապ է ընտրվում Սանտ Անջելո եկեղեցու արքեպիսկոպոս Մագինուլֆոն[1]։ Նա վերցնում է Սեղբեսարոս IV պապական անունը։ Օծումը տեղի է ունենում Սանտա Մարիա Ռոտոնդա եկեղեցում, և 1105 թվականի նոյեմբերի 18-ին Լաթերանում Սեղբեսարոս IV-ը գահ է բարձրանում։ Հաջորդ օրը Պասքալիս II-ը վերադառնում է Հռոմ, և նորընտիր պապը մեկնում է Տիվոլի։ Ապա վերջնականապես հաստատվում է Օսիմոյում։ 1111 թվականի ապրիլի 11-ին Պասքալիսն ու Հենրիխ V կայսրը կաթոլիկ քահանաների միջամտությամբ համաձայնության են գալիս։ Եվ կայսրը, որն օգտագործում էր Սեղբեսարոսին Պասքալիսի վրա ճնշում գործադրելու համար, ստիպում է հակապապին հրաժարվել պապությունից և պապ է հաստատում Պասքալիս II-ին[2]։ Իսկ Սեղբեսարոսը, կայսեր թույլտվությամբ իր կյանքի հետագա մասն անցկացնում է Անկոնայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Coulombe, Charles A. (2003). Vicars of Christ: A History of the Popes. Kensington. p. 230. ISBN 0806523700.
  2. Collins, Roger (2009). Keepers of the keys of heaven: A History of the Papacy. Basic Books. p. 223. ISBN 9780465011957.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Сильвестр IV». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  • Charles A. Coulombe. Vicars of Christ: A History of the Popes. — Kensington Publishing Corp., 2003. — P. 230.
  • «Сильвестр IV (антипапа)». ХРОНОС. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.